00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հաղթանակն ու դիլեման. պահպանել ոչ միայն իշխանությունը, այլ նաև հեղափոխությունը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина "Зангак" (19 июля 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян в день открытия книжного магазина Зангак (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետի կողմնակիցների հաջողությունը քաղաքապետի ընտրություններում խլել է խաղաքարտերը նրա մրցակիցների ձեռքից։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես դա կազդի ապագա քաղաքական մարտերի վրա։

Ընդունված է ասել, որ նոր նախընտրական քարոզարշավը սկսվում է ընտրություններից անմիջապես հետո։ Այդ պնդումը, որ քաղաքագիտական աքսիոմ է դարձել, ավելի քան արդիական է Հայաստանում տիրող ներկա իրավիճակում։ Երկիրը բառացիորեն հայտնվել է ընտրական հորձանուտում։

Специальное заседание парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը խոստանում է դեմ քվեարկել. ԱԺ–ն վարչապետի ցանկությունների գերին չէ

Երևանի ավագանու սեպտեմբերի 23–ին կայացած  ընտրություններից հետո, որոնց նախնական արդյունքներով վստահ հաղթանակ է տարել Նիկոլ Փաշինյանի դաշինքի թեկնածուն, վարչապետն արդեն նոր քաղաքական նշաձող է սահմանել` կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և կրկնել ներկա հաղթանակը։

«Ես Երևան վերադառնալուն պես արդեն իսկ բանակցությունների կհրավիրեմ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները», — ասել է Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նա հիշեցրել է՝ ի սկզբանե ծրագրվել է ընտրություններ անցկացնել մեկ տարվա ընթացքում, բայց հիմա որոշվել է, որ դրանք պետք է տեղի ունենան կարճ ժամկետում։

Այդպիսի շտապողականությունը, անշուշտ, բացատրվում է հասարակությունում տիրող ներկա մթնոլորտից օգտվելու ձգտումով, քանի որ որոշ ժամանակ անց առկա էյֆորիան լիովին օրինաչափորեն անկում կապրի, և այդ ժամանակ ավելի բարդ կլինի ցնցող հաղթանակի հույս ունենալ։

Հիմա վարչապետը պետք է «կոտրի» Հայաստանի հանրապետական կուսակցության դիմադրությունը, որը, լինելով գործադիր իշխանության օպոնենտը, մեծամասնություն է կազմում խորհրդարանում։ Մինչև քաղաքապետի  ընտրությունները ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ, նրանց հետ մեկտեղ նաև Փաշինյանի նախկին կողմնակիցներն` ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» և «Հանրապետության», խոսել են խորհրդարանը շուտափույթ լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու աննպատակահարմար լինելու մասին։ Սեպտեմբերի 23–ին քվեարկության արդյունքները բավական բարդ դրության մեջ են դրեցին վարչապետի ընդդիմադիրներին։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքացիներն ընտրեցին, հերթը թեկնածուներինն է. ո՞ւմ կհասնեն ավագանու անդամների մանդատները

«Իմ քայլը» դաշինքի հաջողությունը վարչապետի հակառակորդների ձեռքից խլել է վերջին խաղաթղթերը, և ամենայն հավանականությամբ Հանրապետականը և մյուսները Փաշինյանի հետ քննարկումներում ավելի զիջող կլինեն։ Հիշեցնենք, որ գործող օրենսդրությունը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետևյալ մեխանիզմը. վարչապետը հրաժարական է տալիս, որից հետո օրենսդրական մարմինը երկու անգամ հրաժարվում է ընտրել կառավարության նոր ղեկավար։ Այստեղ էլ թաքնված են Փաշինյանի հիմնական վախերը։

Նա ավելի վաղ մտահոգություն է հայտնել, որ հանրապետական մեծամասնությունը կարող է վարչապետ ընտրել իր թեկնածուին` այդպիսով բացառելով նոր ընտրությունների անհրաժեշտությունը։ Դա թույլ չտալու համար Փաշինյանը հայտարարել է սահմանադրությունում վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանի ինքնալուծարման մասին դրույթն ամրագրելու հնարավորության մասին։ Դա առաջարկվել է անել հանրաքվեի միջոցով։ Բայց այստեղ էլ Փաշինյանին պետք է հանրապետական մեծամասնության օգնությունը։ Հիմնական օրենքում շտկումների մասին հարցը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քվեարկություն Երևանում. ո՞րն է այս ընտրությունների առանձնահատկությունը

Քննարկումների արդյունքից է կախված, թե ընտրությունների անցկացման որ տարբերակը կընտրվի արդյունքում։ Սակայն այս փուլում Փաշինյանի առջև ծառացած է ավելի լուրջ խնդիր, քան խորհրդարանի լուծարումը։ Բանն այն է, որ երեկվա ընտրությունների մաքրությամբ հանդերձ դրանք ցույց տվեցին Հայաստանում զարգացած կուսակցական համակարգի բացակայությունը։ Մարդիկ քվեարկել են անձանց, այլ ոչ թե քաղաքական ուժերի համար։ Այդ մասին վկայում են մնացած կուսակցությունների և դաշինքների չափազանց ցածր արդյունքները։

Ինչպես արդարացիորեն նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ներկա շրջանը շատ է հիշեցնում անցած դարի 90–ականների սկզբի իրավիճակը։ Այդ ժամանակ ազգային շարժման ալիքի վրա իշխանությունը գլխավորում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, որը 1991թ–ի նախագահական ընտրությունների արդյունքում հավաքել էր 83 տոկոս։ Սակայն զանգվածային էյֆորիան շուտով փոխարինվեց հիասթափությամբ և արդյունքում 1996թ–ի նախագահական ընտրությունները վերածվեցին Տեր–Պետրոսյանի դեմ բողոքի զանգվածային ակցիաների։ Հենց այդ ժամանակ էլ դրվեց այդ արատավոր, կեղծ ժողովրդավարական համակարգի հիմքը, որի դեմ այս տարվա գարնանը բողոքում էին Փաշինյանը և նրա կողմնակիցները։

Վարչապետը կանգնած է երկընտրանքի առաջ` սկսել բազմակուսակցական համակարգի իրական շինարարություն, իր հեղինակության և լիազորությունների մի մասը բաժանել ժողովրդավարական ինստիտուտներին կամ հանգստանալ ապագա ընտրություններում հաղթանակի դափնիների վրա` դրանով հանդերձ պահպանելով ստատուս քվոն։

Իրական հակակշիռի բացակայության պայմաններում երկրորդ սցենարով գնալու գայթակղությունը շատ մեծ է։ Պարադոքսալ է, որ ներկա իրավիճակում Փաշինյանի համար միակ զսպող գործոնը կարող է լինել հենց ինքը։ Մինչև հիմա վարչապետին հաջողվել է խուսափել իր նախորդների սխալների կրկնությունից։ Այսօրվա գլխավոր հարցն այն է, թե կպահպանվի արդյո՞ք այդ միտումն ապագայում։

Լրահոս
0