00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քվեարկություն Երևանում. ո՞րն է այս ընտրությունների առանձնահատկությունը

© Sputnik / Asatur YesayantsВыборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը խոսել է Երևանի ավագանու ընտրությունների առանձնահատկությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Ավագանու ընտրություններն առանձնահատուկ էին, սակայն ձանձրալի։ Ընտրություններին մասնակցությունը ցածր էր։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս կարծիքը հայտնեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի ընտրությունները` վերադարձ ապագային. ինչ ժառանգություն է ստացել Փաշինյանը

«Նախևառաջ իշխանափոխությունից հետո սա առաջին ընտրությունն էր, և հետաքրքիր էր, թե ինչպես ամեն ինչ կանցնի։ Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու մեզանից բացի, ոչ ոք չի եկել դիտորդական առաքելություն իրականացնելու` իրավիճակին ծանոթանալու համար», – ասաց Ցինկերը։

Նրա կարծիքով` դա կարող է կապված լինել ֆինանսական խնդիրների հետ։ Բանն այն է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ սահմանափակ բյուջե ունեն, և եթե չնախատեսված միջոցառում է, գումար գտնելը դժվար է։ Ցինկերը նաև կարծում է, որ Հայաստան չգալով մյուս դիտորդները շատ բան են կորցրել։

Ընտրությունների առանձնահատկություններից մեկը, ըստ Ցինկերի, նախընտրական քարոզարշավի սեղմ ժամկետներն էին։ Այդ առումով նա նշեց ԿԸՀ թիմի պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձր մակարդակը։

«Կրճատած ընտրարշավը քաղաքական ուժերին անհավասար դրության մեջ դրեց։ Հայտնի քաղաքական ուժը, որն օրինակ, արդեն ներկայացված է խորհրդարանում, և որին ճանաչում են բոլորը, առանձնակի իրեն ներկայացնելու կարիք չուներ։ Այն քաղաքական ուժերը, որոնք նոր են հայտնվել ասպարեզում, չեն կարող 12 օրվա ընթացքում նորմալ ներկայացնել իրենց։ Դա անիրատեսական է», – համոզված է Ցինկերը։

Նա նաև նշեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ընտրատեղամասերում հանգիստ մթնոլորտ էր։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է ԱԺ–ի կազմը փոխելու մանդատ

Այս ընտրությունները տարբերվում էին նաև ընտրության մասնակիցների լիազոր ներկայացուցիչների բացակայությամբ։

«Գրեթե բոլոր ընտրատեղամասերում «Իմ քայլը» դաշինքից դիտորդներ կային, որոշ տեղերում` «ԲՀԿ»–ից, երբեմն ՀՅԴ–ից և «Երկիր Ծիրանի»–ից դիտորդներ էին նկատվում», – ասաց Ցինկերը։

Նրա կարծիքով` սա կարող է պայմանավորված լինել տարբեր քաղաքական ուժերի մոտ դիտորների պակասով։

Ցինկերը նշեց, որ ընդհանուր առմամբ, ընտրողների մոտ ընտրությունների վերաբերյալ վստահելի վերաբերմունք է ձևավորվել։

Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Ցինկերը, ընտրողների մասնակցությունը ցածր էր։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Լրահոս
0