00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացիներն ընտրեցին, հերթը թեկնածուներինն է. ո՞ւմ կհասնեն ավագանու անդամների մանդատները

© Sputnik / Asatur YesayantsВыборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ու հաղթած 3 քաղաքական ուժերից միայն մեկն է որոշել` ովքեր են իր վաստակած մանդատների տերերը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, ձայների հաշվարկը ևս գրեթե ավարտված է։ Համենայն դեպս, ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով արդեն իսկ պարզ է, որ մայրաքաղաքի ավագանին առաջիկայում բաղկացած կլինի 3 խմբակցությունից` «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ և «Լույս» դաշինք։

Հրապարակված նախնական տվյալները թույլ են տալիս նաև տոկոսային հարաբերակցությամբ որոշակի հաշվարկներ կատարել, թե նշված 3 խմբակցություններից յուրաքանչյուրը քանի անդամով ներկայացված կլինի առաջիկա ավագանու կազմում։

Двери Баграмян 26 открылись для граждан (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրություններ հրատապ կարգով. ինչը Փաշինյանին կստիպի արագացնել խորհրդարանի «թարմացումը»

Եվ այսպես, «Երևանի մասին» ՀՀ օրենքն ավագանու կազմում նախատեսում է 65 անդամ։

Ընտրություններում ամենացածր անցողիկ ձայներ ստացած «Լույս դաշինքը» հավաքել է ձայների 4.99 %-ը, ինչը թույլ է տալիս հաշվարկել, որ այս ուժին բաժին կհասնի 65 մանդատից ընդամենը 3-ը։

ԲՀԿ–ն իր ստացած 6.95 %-ով կստանա 5 մանդատ։

Իսկ ընտրություններում ձայների շուրջ 81.06% վաստակած «Իմ քայլը» դաշինքը կստանա մնացած 57 մանդատները։

Սակայն, սա չի նշանակում, թե նախընտրական ցուցակների հաջորդականությամբ դեմքերն էլ կհայտնվեն Երևանի ավագանիում։

3 քաղաքական ուժերից «Լույս» դաշինքը միակն է, որ, առանց վերջնական արդյունքներին սպասելու արդեն հայտարարել է, որ նախընտրական ցուցակում 1-ին հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանն ավագանի չի գնա և կշարունակի պաշտոնավարել արդարադատության նախարարի պաշտոնում։  Զեյնալյանին հաջորդած եռյակն` ի դեմս Դավիթ Խաժակյանի, Անի Խաչատրյանի ու Անի Սամսոնյանի, թերևս կկազմեն ավագանու ամենափոքրաթիվ խմբակցությունը։ «Լույս» դաշինքի ֆեյսբուքյան էջը, համենայն դեպս, արդեն հայտարարել է, որ Երևանի ավագանու մանդատները կստանձնեն հենց նրանք։

Թե ովքեր են լինելու ԲՀԿ–ի 5 հոգանոց խմբակցության անդամները, դեռ հայտնի չէ։ Ո՛չ ԲՀԿ–ն, ո՛չ էլ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 5–յակը դեռ չեն հայտարարել իրենց որոշման մասին։ ԲՀԿ–ից որոշումը ճշտելու մեր փորձեն անօգուտ էին։

Չի բացառվում, սակայն, որ նրանցից ոմանք որոշեն հրաժարվել մանդատից ու շարունակեն զբաղվել իրենց ներկա գործով։

Հիշեցնենք` ԲՀԿ ցուցակի առաջին 5 համարներն են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լրագրող Պետրոս Ղազարյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական Արման Աբովյանը, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը։

Ի դեպ, նրանց` մանդատից հրաժարվելու դեպքում, ավագանու անդամներ կդառնան ցուցակում նրանց հաջորդող Նազիկ Ավդալյանը, «Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն Մարկոս Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Արմենակ Այվազյանը, «Տիբեթ» ՍՊԸ տնօրեն Ջիվան Պողոսյանն ու Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը։

Акция протеста перед компанией Sanitek (1 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պարտությունը չի ընկճել «Լույս» դաշինքի անդամներին. նրանք նոր հայտարարություն արեցին

Ավագանիում ավելի քան 81 տոկոս աթոռներ ստացած «Իմ քայլը» դաշինքն ու դրա կազմում մանդատների արժանացած թեկնածուները, թերևս, մանդատից հրաժարվելու ամենաքիչ հավանականությունն ունեն։ Բայց դարձյալ վերջնական որոշումը կհայտարարեն միայն ընտրության վերջնական արդյունքների հրապարակումից հետո։

Ամեն դեպքում հիշեցնենք` «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի համաձայն` Երևանի քաղաքապետ կնշանակվի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող պրոդյուսեր Հայկ Մարությանը, նրան կհաջորդեն ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ԵՊԲՀ դոցենտ Սերգեյ Սարգսյանը, համատիրության կառավարիչ Տրդատ Սարգսյանը, ՔՊ վերադարձի հիմնադրամի մենեջեր Մեսրոպ Պապիկյանը, հաղորդավար Լուսինե Բադալյանը, ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ Վահագն Հովակիմյանը, գործարար Սուրեն Էյրամջյանը, գործազուրկ Իզաբելլա Աբգարյանը և այլք։

Իսկ թե նրանցից ովքեր կհրաժարվեն մանդատներից ու իրենց տեղը կզիջեն ցուցակում 57-րդ համարից հետո գտնվող անձանց, պարզ կդառնա 1 շաբաթ անց, երբ ԿԸՀ–ն կհայտարարի ու կհաստատի Երևանի ավագանու վերջնական արդյունքները։

Լրահոս
0