00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դարանակալած մեկը վաղուց սպասում էր սրան. ի՞նչ սպառնալիքներ ունի այս լրտեսական էպոպեան

© Sputnik / Aram NersesyanПеред заседанием правительства (19 июля 2018). Еревaн
Перед заседанием правительства (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանեցյանն ու Խաչատրյանը չափազանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել՝ զրուցելով չպաշտպանված կապով, կարծում է փորձագետը: Դրանից կարող էին օգտվել նաև արտաքին թշնամիները:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցը կարող էին միայն նախկին կամ ներկա ԱԱԾ աշխատակիցները: 

Пресс-конференция главы СНБ Артура Ванецяна и главы специальной следственной службы Сасуна Хачатряна - Sputnik Արմենիա
«Ձեր պատիվն արդեն փրկել չի լինի». Դենիս Խաչատուրով

Այս մասին Sputnik Արմենիային այսօր ասաց ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի նախկին օգնական, միջազգային անվտանգության փորձագետ Վլադիմիր Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում սկսեց տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

«Այս դեպքն աղաղակող է ոչ միայն այն առումով, որ գաղտնալսում է իրականացվել. ակներև է ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ լինելը: Նրանց համար կառավարական կապի հատուկ գիծ գոյություն ունի  (ԲՀ կապ, ՎՉ գիծ)», — ասաց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ ներքին կանոնադրությամբ արգելվում է բաց գծով գաղտնի բանակցություններ վարել: Եթե դա ՎՉ գիծ լիներ, այն հնարավոր չէր լինի գաղտնալսել: Նա նշեց, որ չի կարելի հաշտվել այն մարդկանց հետ, որոնք չեն հետևում իրենց ծառայության ներքին կանոնադրությանը:

Карен Кочарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»

Ձայնագրության որակը լավն էր, իսկ դա նշանակում է, որ գործի է դրվել այնպիսի սարք, որը հարյուր հազարավոր դոլարներ արժե, կարծում է փորձագետը:

Նրա խոսքով՝ գաղտնալսում կարող էին իրականացնել միայն բարձրակարգ մասնագետներ, ամենայն հավանականությամբ՝ հատուկ ծառայությունների համակարգում աշխատող:

«Սա խոսում է Հայաստանի ԱԱԾ-ում առկա ինչ-որ «հիվանդության» մասին: Ըստ ամենայնի՝ այնտեղ ներքին պայքար է սկսվել: Կամ դրանք գործող մասնագետներ են եղել, կամ՝ նախկին, դրանում կասկած չկա», — նշեց Պողոսյանը:

Նա կարծում է, որ որևէ բացատրություններ չպետք է տրվեին, Վանեցյանը պետք է հրաժարական տար, իսկ վարչապետը՝ ընդուներ այն:

Պողոսյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ նրանք գաղտնի տեղեկություններ են քննարկում, վտանգ կա, որ նրանց կարող էին գաղտնալսել այլ հարցերի վերաբերյալ նաև արտաքին թշնամիները:

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018) - Sputnik Արմենիա
«Կհագնեմ կամուֆլյաժս... սպիտակները հաղթել են...». Նիկոլ Փաշինյանի խոսքը Դավթաշենում

Տվյալ դեպքում, փորձագետի խոսքով, նա բացառում է արտաքին ուժերի մասնակցության հնարավորությունը: Նա, ով արել է, լավ տեղեկացված է եղել, թե ինչ պետք է լսի և վաղուց էր պոչին նստած:

«Համոզված եմ, որ տեղեկության արտահոսքը ներսից է եղել, սա ներքին պայքար է», — ասաց Պողոսյանը:

Նա նշում է, որ համակարգի ներսում հակասություններ և ղեկավարությունից դժգոհ մարդիկ կան: Այդ պատճառով նա չի բացառում, որ սա ԱԱԾ և ոչ թե՝ ՀՔԾ ներսում ընթացող պայքար է:

Կա մեկ այլ՝ քիչ հավանական տարբերակ. հնարավոր է, որ գործով անցնող մեղադրյալներից որևէ մեկը ուզում էր հարված հասցնել ինչպես ԱԱԾ, այնպես էլ՝ ՀՔԾ հեղինակությանը:

«Սա հարված է պետության ժողովրդավարական հիմքերին և, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական համակարգին: Այսօր հարված է հասցվել պետության ազգային անվտանգությանը», — նշեց Պողոսյանը:

Լրահոս
0