00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեր պատիվն արդեն փրկել չի լինի». Դենիս Խաչատուրով

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция главы СНБ Артура Ванецяна и главы специальной следственной службы Сасуна Хачатряна
Пресс-конференция главы СНБ Артура Ванецяна и главы специальной следственной службы Сасуна Хачатряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ նախագահի որդին անդրադարձել է այսօր հրապարակված գաղտնալսմանն ու խոսել հայրենիքին մատուցած հոր ծառայությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, հայտարարություն է տարածել այսօր հանրայնացած գաղտնալսման մասին, որտեղ նաև վիրավորական խոսք կար իր հոր հասցեին։

Առանց կենտրոնանալու ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ձայնագրության մեջ խոսվող Յուրի Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստի վրա` Իգոր Խաչատուրովը առանձնացրել է մի քանի դրվագ և խոսքն ուղղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018) - Sputnik Արմենիա
«Կհագնեմ կամուֆլյաժս... սպիտակները հաղթել են...». Նիկոլ Փաշինյանի խոսքը Դավթաշենում

«Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք տվել պատերազմ անցած, մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին ասել` թող նստի խելքը, գլուխը հավաքի։

Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղակայել  էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում և այդպես էլ բանակում չծառայեցիր։ Եվ հենց չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերակել  գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները։ Խաչատուրովին «էշ» անվանելուց առաջ մտածեիր, որ գալու է օրը և դու պատասխան ես տալու»,–գրել է Իգոր Խաչատուրովը։

Նա Սասուն Խաչատրյանին խորհուրդ է տալիս հրապարակային ներողություն խնդրել կյանքը հայրենիքին նվիրած, նաև նրա անվտանգությունն ապահոված մարդուց` նման կերպ նրա մասին արտահայտվելու համար։

© Photo : provided by Denis KhachaturovԴենիս Խաչատուրով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին
Денис Хачатуров - Sputnik Արմենիա
Դենիս Խաչատուրով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին

Հայտնի տեսանյութի բովանդակությանն անդրադարձել է նաև Յուրի Խաչատուրովի ավագ որդին.

«Որպես սպա, համոզված եմ, որ այսքանից հետո ձեր պատիվն արդեն փրկել չի լինի։

Ձեզ պես «ինչ կկամենաք» տեսակի ծառաների մոտ պատիվ չի լինում։ Այնպես, որ ներողություններ չեմ պահանջի»,- ասել է Դենիս Խաչատուրովը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Լրահոս
0