ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, որից հետո առաջ ընթանալով բախվել է էլեկտրասյանն ու բետոնե պարսպին։ Այս մասին հայտնում է shamashyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 10։30-ի սահմանում։
Վրաերթի ենթարկված անձանցից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա էլ է մահացել։
Mercedes-ի վարորդ փախել է դեպքի վայրից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և փախուստի դիմած վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածները նշված ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ են կատարել, երբ նրանց վրաերթի են ենթարկել։