ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 10-ին անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր ցերեկային ժամերին տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում։
Անձրևը կուղեկցվի ամպրոպով, և այդ ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել վայրկյանում 15-20 մետրի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։
Այսօր` սեպտեմբերի 10-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 30-32, երեկոյան` 24-26 աստիճան տաքություն։