00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս սթարթափը «չգցել ոտքին». նոր գործ ձեռնարկելու գաղտնիքները

© Sputnik / Aram NersesyanУчебно-исследовательский центр воздушной робототехники при НПУА
Учебно-исследовательский центр воздушной робототехники при НПУА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում սթարթափ տերմինն առավել շատ ասոցացվում է IT ոլորտում նոր գործ ձեռնարկելու հետ: Թե ինչպես պետք է ցանկացած ոլորտում սեփական նախաձեռնությունը դարձնել կայուն զարգացող բիզնես, թե ինչից պետք է սկսել ու երբ զգույշ քայլերից անցնել մրցակիցներին հաղթող վազքի, պատմում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
«Սթարթափ»–ը ամենանորաձև բառերից մեկն է հայ երիտասարդության շրջանում։ Հավանաբար, այն օրական կարելի է նույնիսկ մի քանի անգամ լսել։ Քաղաքով քայլող երիտասարդները, սրճարաններում նստած գլամուրային աղջիկները, լուսանկարիչները, տուրօպերատորները, տնտեսագետները և նույնիսկ` հավաքարարները մշտապես խոսում են իրենց գաղափարների և դրանք կյանքի կոչելու մտադրության մասին` «փաթեթավորելով» այդ ամենը նորաձև տերմինով։

Главный редактор телеканала RT и Sputnik Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը փորձարկել է հայ ծրագրավորողի «կատարյալ» սթարթափը. լուսանկար

Միևնույն ժամանակ «սթարթափ» բառը (անգլ. startup company, startup, բառաց, «մեկնարկող») բնութագրում է ոչ երկար պատմություն ունեցող ընկերությանը։ Տերմինն առաջին անգամ կիրառվել էր Forbes ամսագրում 1973 թվականի օգոստոսին, սակայն հասկացությունը լեզվում ամրապնդվել է 1990–ականներին։ Այսօր այս բառը հաճախ օգտագործում են ՏՏ ոլորտի նախաձեռնությունների համատեքստում և տեխնոլոգիական հատվածում, ինչպես նաև ցանկացած բիզնես սկսելու դեպքում։ Ավելին, որոշ փորձագետներ սթարթափները դիտարկում են, որպես մշակութային ֆենոմեն։ Այնուամենայնիվ, ունիվերսալ մոտեցում սթարթափների նկարագրության համար գոյություն չունի։

Քչերը գիտեն, որ բրիտանական Mashable–ի վիճակագրության համաձայն սթարթափների 90%–ը մեռնում են դեռ սկզբնական փուլում։ Իսկ CB Insights–ի հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք տեխնոլոգիական սթարթափներ դադարում են գոյություն ունենալ գործարկումից  20 ամիս հետո, նույնիսկ 1 մլն դոլար ֆինանսավորում ունենալու դեպքում։ Հետևաբար, անհրաժեշտ է իմանալ սեփական բիզնեսի նախագծման 5 քայլերն ու սթարթափների զարգացման 5 փուլերը։

 

Սցենար

Անհրաժեշտ է գրել բիզնեսի զարգացման սցենարը և գոնե առաջիկա մեկ տարվա ակնկալիքները։ Սթարթափի հեղինակը պետք է որոշի, թե ով է լինելու նրա գնորդը, և ինչու է նա գնելու այս կամ այն ապրանքը կամ ծառայությունը։

Ванадзорский технологический центр - Sputnik Արմենիա
Զրոյից ծրագրավորողներ. ինչպես են 40 երիտասարդները ստեղծում Հայաստանի ՏՏ–մայրաքաղաքը

Անհրաժեշտ է հասկանալ դրա գինն ու այն գայթակղիչ հատկությունը, ինչով նա տարբերվելու է շուկայում առկա այլ նորույթներից։ Ցանկալի է ծրագիրը հաջողակ գործարարների ցույց տալ և խնդրել, որ ներկայացնեն դրա դրական և բացասական կողմերը։ Եվ, որն ամենակարևորն է` անհրաժեշտ է  հասկանալ, երբ բիզնեսը կսկսի ծախսած գումարները հետ բերել։

 

Սպասումներ

Սցենարը գրելուց հետո, անհրաժեշտ է անպայման հաշվարկել ֆինանսական ակնկալիքները։ Այս համատեքստում պարտադիր է մեկ ամսվա, տարվա կտրվածքով վերլուծել հավանական եկամուտները, ինչպես նաև հաշվարկել այդ եկամուտների ստացման տարեկան դինամիկան։ Այնուհետև մանրակրկիտ հաշվարկել բոլոր ծախսերը, սկսած գրիչից և վերջացրած գրասենյակի վարձակալությամբ և հավաքարարին վճարվող աշխատավարձով։ Եթե դրանից հետո բիզնես սկսելու ցանկությունը դեռ մնա` անհրաժեշտ է անցնել հաջորդ փուլին։

 

Ընկերության մոդել

Սկսեք ձևավորել ընկերությունը։

Москва - Sputnik Արմենիա
Հայկական սթարթափ–տաքսին գնաց Մոսկվան նվաճելու

Խորհրդակցեք փորձագետների հետ, վերապատրաստվեք հաջողակ ընկերություններում և հասկացեք, ինչ գործառույթներ են ձեզ անհրաժեշտ։ Օրինակ, արդյոք ձեզ մարքեթինգային բաժին պետք է, թե՞ ոչ, եթե, այո, ապա ինչ հիմքով` կայուն, թե՝աութսորսինգ։ Եթե երկրորդը, ապա որ ընկերությունն է ավելի հաջողակ այդ ոլորտում։ Կարևոր է հասկանալ, որքան ուժ և ժամանակ  կպահանջի վաճառքը, հաճախորդներին գտնելը, բանակցություններ վարելը և այլն։

 

Թիմ

Ընտրեք այն մասնագետներին, որոնց հետ ձեզ հարմար կլինի աշխատել։  Եվ, իհարկե, մի մոռացեք, որ նրանք ձեր գործընկերներն են լինելու։ Բարդ ուղղություններով աշխատելու համար, անհրաժեշտ է այնպիսի մասնագետներ ներգրավել, որոնք դեռ սկզբնական փուլում կարող են ձեզ խնդրի լուծում կամ նոր գաղափարներ առաջարկել, ինչպես  նաև հաշվարկել հնարավոր ծախսերը։ Թիմը գտանք։ Անցանք առաջ։

 

Բիզնես–պլան

Գրեք ինքնուրույն կամ այնպիսի բիզնես-պլան գրող մասնագետ գտեք, որ այդ բիզնես-պլանը հպարտությամբ կարելի լինի ներկայացնել ներդրողներին։ Այս փուլից վախենալ  չարժե, բոլոր վերոնշյալ փուլերը հաղթահարելուց հետո, արդեն պատրաստի բիզնես մոդել կա, որը պետք է դնել բիզնես-պլանի հիմքում։

Անցե՞լ եք բոլոր նախապատրաստական փուլերը և դեռ չե՞ք հրաժարվել սթարթափի գաղափարից։ Այդ դեպքում առաջ դեպի այն իրականացնելու և զարգացնելու 5 փուլերին։

 

Վար ու ցանքի փուլ

Ժամանակն է արտադրանքի նախատիպը ստեղծել, սկսել թեստավորումն ու փորձել այն վաճառել կամ ներդրող գտնել։

День независимости Армении - Sputnik Արմենիա
Անկախ Հայաստանի ձեռքբերումների լավագույն հնգյակը. IT–ից մինչև բանակ

Հենց սա է ամենադժվար փուլը, որի ժամանակ էլ սթարթափները մահանում են։ Խնդիրն այն է, որ շատերը սխալ են հաշվարկում իրենց հնարավորությունները, չափազանցում են սպասումները սպառողական շուկայի  պահանջարկից կամ պարզապես չեն կարողանում ներդրողներին ներկայացնել այն, ինչը գրեթե պատրաստ է։

 

Գործարկում

Այս փուլում ներդրողը կա, ապրանքը կարելի է շուկա դուրս եկել, սակայն պետք չէ մոռանալ մրցակիցների և թիրախային «լսարանի» մասին։ Այս փուլում համառություն է պետք ցուցաբերել, ստեղծագործական մոտեցում և գործնական հմտություններ։ Պետք է հետաքրքրել թիրախային լսարանին և դրդել, որ ձեր ապրանքը գտնեն։

 

Հաջողություն

Ժամանակն է վերադարձնել ներդրողների գումարը, կամ դրա մի մասը։ Կարևոր է հաշվի առնել, որ դա պետք է անել այն պահին, երբ ապրանքը կամ ծառայությունը պահանջարկ ունեն և հաջողություն են վայելում։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե արդյոք նոր ներդրումներ անհրաժե՞շտ են, թե կարելի է սպասել։

IT сфера - Sputnik Արմենիա
Փորձագետ. հայկական IT-ինդուստրիան գրավում է համաշխարհային շուկան

 

Ընդլայնում

Բիզնես-պլանում գրված նպատակներին հասել եք, սակայն մշակող ընկերությունը այդքանով չի սահմանափակվում և շարունակում է նոր շուկաներ գրավել կամ նոր արտադրանք առաջարկել։ Այս փուլում կարևորը ընկերության գաղափարախոսությունից չհեռանալն է և նոր արտադրանքի մասով չսխալվելը։

 

Ելք

Հասել եք գագաթնակետին, և ներդրողներն իրենց մասնաբաժինները վաճառում են ավելի խոշոր խաղացողների։  Կարևորը ճիշտ գիտակցելն է այդ պահը և ժամանակին «թռնել», առավելագույն եկամուտ ստանալու համար։  Թեև, որոշ ներդրողներ պահպանում են իրենց մասնաբաժինը և անդադար եկամուտ ստանում։

Լրահոս
0