00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զրոյից ծրագրավորողներ. ինչպես են 40 երիտասարդները ստեղծում Հայաստանի ՏՏ–մայրաքաղաքը

© Sputnik / Aram NersesyanВанадзорский технологический центр
Ванадзорский технологический центр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորի տեխնոպարկում արդեն մի քանի ընկերություն է աշխատում։ Քաղաքում գրեթե չեն եղել մասնագետներ, նորեկներին համարյա զրոյից են սովորեցրել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երբ 2016 թվականի հոկտեմբերի վերջին Վանաձորում տեխնոպարկ բացեցին, կարելի էր մատների վրա հաշվել քաղաքի փորձառու ծրագրավորողներին։

Այստեղ երևանյան ՏՏ-ընկերությունների միայն մեկ-երկու մասնաճյուղ կային։ Մաշված բարձրահարկ շինությունների կողքին նոր շենքի ապակե նախասրահն ասես պատահական հյուր լիներ։

Տեխնոպարկը (պաշտոնապես` տեխնոլոգիական կենտրոն) հիմա էլ սովորական տեսք չունի, քանի որ շուրջը գտնվող բարձրահարկերը նախկինի պես մաշված են, իսկ գործարանները` նախկինի պես փակ։ Փամբակի ձորը նախկինի պես (ինչպես խորհրդային տարիներին) «տեխնոլոգիաների հովիտ» չի դարձել։ Բայց հավանաբար բոլոր հայերը հոգու խորքում մի փոքր Ռոբինզոն են։ Հիմա` մեկուկես տարի անց, Համաշխարհային բանկի ծրագրով ստեղծած տեխնոպարկում մոտ քառասուն ծրագրավորող է աշխատում։

© Sputnik / Aram NersesyanՎանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն - Sputnik Արմենիա
1/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
© Sputnik / Aram NersesyanՎանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն - Sputnik Արմենիա
2/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
© Sputnik / Aram NersesyanՎանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն - Sputnik Արմենիա
3/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
© Sputnik / Aram NersesyanՎանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն - Sputnik Արմենիա
4/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
1/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
2/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
3/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
4/4
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Ողջույն Կալիֆոռնիայից

Այստեղ առաջիններից էր Hi-Tech Gateway ընկերությունը` ամերիկյան Connect to Communications-ի «դուստրը», որը համացանցի ու ցանցային հեռուստատեսության պրովայդեր է։ Ընկերությունն աշխատում է Կալիֆոռնիայում` Գլենդելում, իսկ հիմնադրի ազգանունը, իհարկե, «յան»-ով է (Արաքսյա Նաջարյան)։ Արդեն 14 տարի է` ընկերությունը մասնաճյուղ ունի Երևանում, իսկ հիմա արդեն նաև Վանաձորում։

Ամենատարբեր աշխատակիցների են հավաքել։ Կան նորեկներ, Վանաձորի բուհերի (պոլիտեխնիկի ու մանկավարժականի) ուսանողները։ Կան նաև փորձառու աշխատակիցներ` վանաձորցիներ, որոնք սովորել են Երևանում ու մնացել այստեղ աշխատելու։ Ոմանք գնահատում են մայրաքաղաքի հարմարավետությունը, ոմանք «գամվել» են հիփոթեքով։ Սակայն կան մարդիկ, որոնք որոշել են վերադառնալ Վանաձոր։

«Դա օգնում է մեզ. փորձառու մասնագետները ուղղորդում են երիտասարդներին», — նշում է Hi Tech Gateway-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Սվետա Ջաղացպանյանը, որն ինքն էլ ծագումով Վանաձորից է։

Ընկերության մասնաճյուղում աշխատում են ոչ միայն ծրագրավորողներ, այլ նաև ռադիոինժեներներ ու էլեկտրոնիկայի մասնագետներ։ Թիմը սկսում է աշխատել 4G (LTE) կապի սարքերի ու LoRa տեխնոլոգիայով «իրերի համացանցի» վրա։

Համալսարանն ավարտեցին, հետո՞

Հետո Երևան էին գնում (իհարկե, եթե ուզում էին մասնագիտությամբ աշխատել)։ Տիգրան Գալոյանը, որ նույնպես վանաձորցի է, սեփական փորձով գիտի այդ մասին։ Իմանալով տեխնոպարկի մասին` նա տուն վերադարձավ ու որոշեց ինչ-որ բան փոխել։ Հիմա նրա Omnicode ընկերությունը զբաղվում է վեբ-ծրագրավորմամբ ու բջջային հավելվածներով։ Նրանք պատվերներ են ստանում ԱՄՆ-ից, ՄԵծ Բրիտանիայից, Ավստրալիայից։

Лаборатория роботики Армат в комнате СМАРТ в школе села Кариндж - Sputnik Արմենիա
Թրամփը հայկական դրամի վրա. հայ դպրոցականների հավելվածն առցանց խանութներում կհայտնվի

Ընկերությունը 120 հայտից ընտրեց 28 մարդու, որոնցից վեցին պահեց որպես պրակտիկանտ, այսինքն` ըստ էության, գրեթե աշխատակից։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում ընկերությունը նոր աշակերտներ կհավաքի։

«Տասը տարի առաջ, երբ ընդունվեցի ԵՊՀ, ծրագրավորման դասընթացներ ընդհանրապես չկային։ Եթե նույնիսկ կային, գրեթե բոլորը վճարովի էին։ Մարզերի մասին չարժե նույնիսկ խոսել։ Ընդունակ ուսանողները ստիպված էին Երևան տեղափոխվել կամ ուրիշ աշխատանք փնտրել` ով ինչ պատահի։ Հիմա շատ բան է փոխվել (իհարկե, ոչ միայն մեր ընկերության մասին եմ խոսում)։ Եթե ուսանողական տարիներին այսպիսի հնարավորություններ ունենայի, ավելի շատ բան կիմանայի, քան հիմա», — ասում Տիգրանը։

Այսօրվա աշակերտներն իրենց ուսուցիչներից շուտ են հատում մեկնարկի գիծը։ Ընկերության պրակտիկանտներից մեկը դեռ վարժարանում է սովորում. նա 17 տարեկան է։

Մի փոքր էլ, և ամեն ինչ լավ կլինի

Վանաձոր է մեկնել նաև տեխնոպարկի տնօրեն Պատվական Հախինյանը։ Նա երևանցի է (ճիշտ է` ծագումով լոռեցի է` Ալավերդու մոտակայքում գտնվող Օձուն գյուղից)։ Հիմա նա այնքան է ինտեգրվել, որ արդեն կարող է ներսից դատել քաղաքի տրամադրությունների մասին։

Նրան ամենից շատ ուրախացնում է, որ քաղաքի ընդհանուր տրամադրությունն է փոխվում։ Դպրոցում ու համալսարանում լավ սովորող երիտասարդները սկսում են մտածել, որ կարելի է մնալ այստեղ աշխատելու կամ նույնիսկ սեփական սթարթափ հիմնելու համար։ Հատկապես, որ այստեղ աշխատում են սկսնակներին աշխատանքի համար վայր տրամադրել ու օգնել խորհրդատվություններով։

Ամեն ինչ լավ է, միայն մի բան է պակասում. տեխնոպարկն առայժմ գումարի խնդիր ունի։ Եթե գոնե առաջին մի քանի տարվա համար օգնություն ստանան, ապա այս քառասուն մասնագետները կարող են վերածվել և՛ երկու հարյուրի, և՛ չորս հարյուրի։

Լրահոս
0