00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախ Հայաստանի ձեռքբերումների լավագույն հնգյակը. IT–ից մինչև բանակ

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении
День независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն անկախությունից առաջ ու հետո մի շարք փորձությունների միջով անցավ։ Անկախ այդ դժվարություններից, հայ ազգը ոտքի կանգնեց` ապացուցելով ապրելու իր իրավունքը։

Անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր ձեռքբերումները ոչ միայն մեր երկրի բնակիչների ջանքերի արդյունքն են, այլև սփյուռքի, որը վերջին տարիներին ավելի միասնական է դարձել։

Եվ այսպես, դիտարկենք անկախության տարիների ընթացքում Հայաստանի նշանակալի ձեռքբերումները։

ՀՀ ԶՈՒ

26 տարիների ընթացքում հայկական բանակը բացառիկ ուղի անցավ` ընդօրինակելով խորհրդային բանակի լավագույն ավանդույթները։ Ընդ որում՝ ստեղծված իրավիճակից ու տարածաշրջանի խնդիրներից ելնելով՝ կատարելագործվում էր մարտի իրական դաշտում։ Հայկական բանակը համալրում է իր զինանոցը նորագույն և հզոր սպառազինությամբ, որն ի զորու է զսպել հակառակորդին։

© Sputnik / Alexander ImedashviliՀՀ ԶՈւ-ն՝ զորավարժությունների ժամանակ
Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ-ն՝ զորավարժությունների ժամանակ

1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից պաշտպանության պետական կոմիտե էր ստեղծվել։ 1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարության և ազգային բանակի ստեղծման մասին որոշում ընդունեց։ Բանակը ձևավորվում էր ռազմական գործողությունների ընթացքում։ Այն ստեղծվեց Արցախում մարտական գործողություններին ներգրավված տարբեր կամավորական ջոկատներ հիմքի վրա։

Կատարելագործման և արդիականացման ընթացքում հայ սպաները ուսուցում են անցնում ՌԴ-ի, Հունաստանի, Չինաստանի տարբեր ուսումնական կենտրոններում։ Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի հետ մեկտեղ Միավորված խմբավորում, ինչպես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծեց։ Հայկական բանակը շրջափակման և Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության պայմաններում երկրի անկախության և անվտանգության երաշխիքն է։

ՏՏ ոլորտ

Հանրապետությունը պետք է ապացուցի, որ անկախությունը ոչ միայն կարգավիճակ է, այլև մշտական ձգտում դեպի զարգացում։ Այսպես, օրինակ, Հայաստանում ՏՏ ոլորտը արագ տեմպերով է առաջ գնում, և մեր երկիրն օրինակելի դարձնում հարևան երկրների համար։

© Technology and Science Dynamics LLCEcoPad
Умный  смарт-блокнот EcoPad - Sputnik Արմենիա
EcoPad

Այստեղ ՏՏ ոլորտում շուրջ 15 հազար մարդ է ներգրավված։ ՏՏ ոլորտի հայ մասնագետներն ապացուցեցել են, որ մենք կարող ենք զարմացնել համաշխարհային շուկան` Shadowmatic խաղը, Zangi և PicsArt հավելվածները։ Բոլոր այդ գաղափարները լոկոմոտիվ դարձան հայ սթարթափերների համար։ Եվս մեկ ձեռքբերում` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ երեխաները անիմացիաներ, խաղեր և վեբ-ծրագրեր ստեղծելու հնարավորություն ունեն։

Բացի այդ, մենք շուկա դուրս եկանք ArmTab և ArmPhone սեփական արտադրանքով։ Բոլոր այս գաջեթները պահանջված են սփյուռքի ներկայացուցիչների շարքում։ Նորարարությունների թվում է նաև բացառիկ մի արտադրանք, որը զարմացրեց բոլորին` էկո-նոթատետրը։ Այսուհետ ծայրից ծայր լրացված նոթատետրն այլևս դեն գցել ստիպված չեք լինի. բավական է միայն «խելացի» գրքույկը տաքացնել միկրոալիքային վառարանում և վերջ` բոլոր գրառումներն ջնջված են, իսկ նոթատետրը՝ նոր կյանք առած։

Volterman խելացի դրամապանակը հիացմունք առաջացրեց նույնիսկ ամենափորձառուների շրջանում։ Թեև այն վաճառքի է հանվելու մի քանի ամսից, սակայն ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի պոտենցիալ գնորդներն արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել նրա նկատմամբ։ Բավական է միայն կորցնել Volterman «խելացի» դրամապանակը, և որոշ ժամանակ անց կգործի Bluetooth alarm ֆունկցիան՝տիրոջը ցույց տալով նրա տեղը։ Ավելին, կաշխատի դրամապանակում տեղադրված տեսախցիկը։ Եթե գողը կամ ձեր դրամապանակը գտած անձը, բացեն այն` տեսախցիկն անմիջապես կլուսանկարի և ձեր սմարթֆոնին կուղարկի այդ մարդու լուսանկարը։

Փրկարարների դպրոց

Թեև ԱԻՆ-ը ստեղծվել է 2008 թվականին, փրկարար ծառայությունը շուրջ 4 տասնամյակների պատմություն ունի։ Հատուկ ջոկատները արագ և արդյունավետ են արձագանքում արտակարգ իրավիճակներին։ 1988 թվականի ողբերգական երկրաշարժից հետո մեր երկրում փրկարարների ուժեղագույն դպրոց ձևավորվեց։

«Սպիտակ» ջոկատի հիմնադիրներից մեկը` Վլադիմիր Սարոյանը, Sputnik Արմենիային պատմեց փրկարարների դպրոցի ստեղծման մանրամասները։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուսումնամարզական վարժանքը
Учебная тренировка МЧС Армении: Организация защиты  студентов и сотрудников в случае внезапного нападения противника - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուսումնամարզական վարժանքը

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ պարզվեց, որ Խորհրդային Միությունում փրկարարի մասնագիտությունը չկա։ Չկային փրկարարական ծառայություններ, կար միայն քաղպաշտպանություն, որը զբաղվում էր աղետի հետևանքների վերացման հարցերով։ Այդ տարիներին նույնիսկ բանակն էր փրկարարի դեր կատարում։ Ինչու մեզ ընտրեցի՞ն։ Ալպինիզմը, որպես սպորտաձև, Խորհրդային Միությունում լավ զարգացած էր։ Թեև «լեռնային փրկարար» հասկացություն գոյություն չուներ։ Այն ժամանակ կային միջին և բարձր կարգի ալպինիստներ, որոնք պատրաստվածություն էին անցնում և կարող էին արտակարգ իրավիճակի պարագայում լեռներում օգնություն ցուցաբերել, փրկել, տեղափոխել և ոչ միայն», — ասաց Սարոյանը։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտում Լեռնադահուկային ակումբ էր գործում։ Երբ երկրաշարժը տեղի ունեցավ, ալպինիստների պատրաստվածությունը մյուս փրկարարների ֆոնին աչքի ընկավ։ Գերմանիայի փրկարար ծառայության ներկայացուցիչները տպավորված էին նրանց պրոֆեսոինալիզմով և որոշեցին Հայաստանի համար որպես օգնություն «Կարմիր բանակի» կողմից հավաքած 95 մարկից հատկացնել 1 մլն-ը՝ փրկարարների մասնագիտացված ջոկատ ստեղծելու համար։ Պայմանագիր ստորագրվեց Գերմանիայի «Կարմիր խաչի» և ԽՍՀՄ-ի միջև։

1988 թվականից սկսած հիմնական փրկարարական աշխատանքներն իրականացնում էր հենց այս ջոկատը։ Իսկ այսօր հայ փրկարարներն արագ արձագանքում են ցանկացած ահազանգի, բավական է միայն քաղաքացին հավաքի «911» կարճ համարը։

Լեռնային փրկարարները նրանք են, ովքեր երկրաշարժի առաջին օրը` դեկտեմբերի 7-ին, իրականացրեցին մսուր-մանկապարտեզների և գիշերօթիկ դպրոցների փլատակների մաքրման աշխատանքները Սպիտակում։ Աշխատում էին երկու օր։ Հաջողվեց փրկել 4 երեխայի, ընդ որում՝ այնտեղ որտեղ գտնվում էին երեխաները, հրդեհ էր բռնկվել։ Փրկեցին նաև դպրոցի աշխատակցուհուն և հարևան տնից մի աղջկա։ 1988 թվականի դեկտեմբերի 9-ին խումբը վերադարձավ Երևան, որպեսզի անհրաժեշտ հանդերձանք ընտրի։ Հենց նրանք էլ եղան փրկարարների դպրոցի հիմնադիրները։

Մարզական ձեռքբերումներ

Հայկակական մարզական աշխարհը հայտնի դարձրեցին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ապրող հայ մարզիկները։

Նրանց թվում է Ռիոյի օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հայտնի ամերիկացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ, Մեծ սաղավարտի 8 մրցաշարերի հաղթող Անդրե Աղասին, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապշտպան Հենրիխ Մխիթարյանը և այլք։

© ArmSportԱրթուր Ալեքսանյան
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյան

Հայաստանի մասին աշխարհն իմացավ նաև հայ և գերմանացի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Արթուր Սբրահամի նվաճումների շնորհիվ։ Նա WBО վարկածով աշխարհի չեմպիոն է։

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը ժամանակակից շախմատի ամենահաջողակներից մեկն է։ Նա հաղթել է մի քանի մրացաշարերում, արժանացել FIDE-ի բարձրագույն վարկանիշի։

Հայաստանի ևս մեկ հպարտություն` Նազիկ Ավդալյանը 2016 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է։

Մարդասիրական Հայաստան

2005 թվականին ստեղծված «Ավրորա» մրցանակաբաշխությունն (Aurora Prize for Awakening Humanity) Հայաստանում անցկացվում է ամեն տարի։ Այն հիմնադրվել է Հայոց ցեղասպանության տարիներին փրկվածների անունից ի երախտագիտություն նրանց փրկածներին։

Սա նոր միջազգային մրցանակ է, որը ամեն տարի շնորհվելու է իրենց կյանքի գնով մարդկանց փրկած անձանց։ Դափնեկիրները պարգևատրվում են բացառիկ ներդրումի համար, որը նրանք ունեցել են մարդկային կյանքերի և մարդասիրական գաղափարների առաջխաղացման գործում՝ իրենց ճանապարհին մեծ դժվարություններ հաղթահարելով։ Aurora Prize մրցանակի դափնեկիրը 100 հազար դոլարի գրանտ է ստանում, ինչպես նաև բացառիկ հնարավորություն շարունակելու բարեգործական գործունեությունը՝ իրեն ոգեշնչած կազմակերպությանը 1 մլն դոլարի պարգև ստանալու հնարավորություն տալով։

© AURORA«Ավրորա» մրցանակաբաշխություն
Церемония вручения Aurora Prize - Sputnik Արմենիա
«Ավրորա» մրցանակաբաշխություն

2016 թվականի ապրիլի 24-ին Aurora Prize մրցանակի առաջին դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն եւ REMA հիվանդանոց), երկրորդը` բժիշկ Թոմ Քաթենան։

Հռոմի Պապի այցելությունը Հայաստան նույնպես խոսում է ամուր մարդասիրական ավանդույթների մասին։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով Հայաստան ժամանեց 2016 թվականի հունիսի 24-ին։ Առաջինը Հայաստան էր այցելել Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը 2001 թվականի սեպտեմբերին։

Հայաստան կատարած իր այցից հետո նա խոստովանեց, որ երջանիկ էր մեր երկրում գտնվելու համար։ Ուխտագնացության ժամանակ Հռոմի պապը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` այցելելով «Ծիծեռնակաբերդ», Սուրբ պատարագ մատուցեց Գյումրիում, եղավ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում:

Լրահոս
0