00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. հայկական IT-ինդուստրիան գրավում է համաշխարհային շուկան

© ImagesssIT сфера
IT сфера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն, իրավամբ, հետխորհրդային տարածքում առաջատար դիրք է զբաղեցնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ոլորտի ձեռքբերումների մասին Sputnik Արմենիային է պատմել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներն արագ տեմպերով են զարգանում, իսկ սթարթափերն անում ամեն ինչ՝ համաշխարհային շուկան գրավելու համար, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

IT-ն և տնտեսությունը

ՏՏ-ինդուստրիան հայկական տնտեսության մեջ սպեցիֆիկ ոլորտ է, քանի որ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաները դինամիկ կերպով զարգանում են ու կազմում հայրենական տնտեսության զգալի հատվածը, կարծում է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` անկախ պարբերաբար առաջացած խնդիրներից, որոնք ի հայտ են եկել համաշխարհային ճգնաժամի արդյունքում, ՏՏ-ոլորտի ամենամյա աճը գնահատվում է 20-25%: Բացի այդ, ՏՏ ոլորտին է բաժին հասնում ՀՆԱ-ի 5-6 տոկոսը, իսկ սա բավականին լուրջ ցուցանիշ է:

Генеральный руководитель корпорации Microsoft по странам СНГ Константин Назаров - Sputnik Արմենիա
Նազարով. Հայաստանը տարածաշրջանում ՏՏ ոլորտի առաջատարներից է

«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում զգալի են որակական փոփոխությունները ՏՏ-ինդուստրիայում: 2000-ականների սկզբից մեզ մոտ գործում էին ընկերություններ, որոնք կատարում էին արտասահմանյան պատվերները: Հիմնականում դրանք ստեղծում էին ամերիկահայերը: Դա ուրիշների համար արվող աշխատանք էր: Սակայն վերջին տարիներին իրավիճակը սկսեց փոխվել, մի քանի բավական հաջող հայկական սթարթափեր համաշխարհային շուկա դուրս եկան», — նշեց մեդիափորձագետը:

Այսօր ակնհայտ է, որ ՏՏ-ինդուստրիան գնում է սեփական արտադրության զարգացման ճանապարհով, և այստեղ ամեն ինչ դեպի լավն է փոխվում»,-նկատեց փորձագետը:

Հայաստանի ձեռքբերումներն IT ոլորտում

Մարտիրոսյանը պատմեց նաև հայկական նախագծերի մասին, որոնք հաջողություն են գրանցել ոչ միայն երկրի ներսում, այլ նրա սահմաններից դուրս:

Студенты - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. թռչող «առաքիչները», ինքնաոչնչացվող պատմություններն ու գուգլյան հեքիաթի բացահայտումը

«Եթե խոսենք կոնկրետ նախագծերի մասին, որոնք դուրս են եկել համաշխարհային շուկա, և, ըստ էության, դարձել Հայաստանի սթարթափ-ինդուստրիայի համար դրայվերներ, ապա չի կարելի չնշել, օրինակ, PicsArt-ը, որն Instagram-ից հետո երկրորդ տեղում է: Զարգանում է նաև խաղային արտադրությունը, օրինակ, հայտնի Shadowmatic խաղը հանրաճանաչ է դարձել ամբողջ աշխարհում», — ասաց նա:

Փորձագետի խոսքով` Zangi հավելվածը նույնպես իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային շուկայում: Մարտիրոսյանը կարծում է, որ մեզ մոտ լուրջ խաղացողներ են հայտնվել նաև սպասարկման ոլորտում: Այսպես օրինակ, Հայաստանում գործունեություն է ծավալել GG տաքսի ծառայությունը, որը ճանաչում է ձեռք բերում նաև հարևան հետխորհրդային երկրներում: Այլ կերպ ասած, ըստ փորձագետի՝ ՏՏ-ինդուստրիան ոչ միայն զարգանում է, այն փորձում է նաև նոր շուկաներ գրավել:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0