ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայաստանը հետհեղափոխական շրջանում պահպանել է կայունությունն ու երկրորդ շունչը կբացի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` գնահատելով նոր կառավարության 100-օրյա աշխատանքը։
Նրա խոսքով `հետհեղափոխական շրջանում երկրում հաջողվեց պահպանել կայունությունը և սկսել պետության առաջ ծառացած կարևորագույն խնդիրներին լուծում տալու գործընթացը։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը երկրորդ շունչ բացի, որպեսզի մենք նոր ուժերով սկսենք զարգացնել մեր երկիրը, որտեղ հաղթել է ժողովրդի կամքը», — ասաց նա։
Աշխատանքի արդյունքներն ու ապագայի նախագծերը նա խոստացավ ներկայացնել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։