00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի դեռ ստվերում +50 չի դարձել. ապագա քաղաքապետի առաջնային խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsГород Ереван с верталета
Город Ереван с верталета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդառնալիորեն անցան այն ժամանակները, երբ Երևանի իշխանությունները, փորձում էին իրականացնել «քաղաք–այգու» մասին Թամանյանի երազանքը։ Երիտասարդները հիմա դժվար պատկերացնեն, որ նրանց ծնվելուց ոչ շատ առաջ մայրաքաղաքը կանաչի մեջ էր։ Այսօր արդեն օդերևութաբաններն են ասում, որ վերջին տարիների սարսափելի շոգը, այդ թվում, կապված է քաղաքում ծառերի ոչնչացման հետ։

Սարի Թաղի, Քանաքեռի, Նորք–Մարաշի լանջերը, ինչպես նաև ամբողջ քաղաքը, կենտրոնն ու ծայրամասերը, կանաչապատ էին։ Պտղատու ծառերն աճում էին մեր` քաղաքի կենտրոնական դպրոցի հարևանությամբ գտնվող փողոցում, որն Անտառային էր կոչվում և համապատասխանում իր անվանմանը։ Այսօր դժվար է պատկերացնել, սակայն փոքր ժամանակ դպրոցից փախչում էինք Կասկադի դիմաց գտնվող պուրակը` ծխելու, այն ժամանակ այնտեղ ստվերոտ անկյուններ կային, որտեղ կարելի էր թաքնվել անցորդների հայացքներից։

Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Ստեփանավանում 88 մլն դրամի ծառ են հատել

Թամանյանը համոզված էր, որ կանաչ տարածությունները քաղաքում պետք է 15 տոկոսից պակաս չլինեն։ Չեմ պնդի, թե որքան կանաչ տարածություն կար այն ժամանակ, երբ իշխանության գլուխ եկավ ՀՀ առաջին նախագահը, սակայն, կարծես թե, մոտավորապես Թամանյանի ասածի չափ էր։ Իսկ առաջին նախագահի հետ մեկտեղ վրա հասավ նաև շրջափակումը, էլեկտրականության և ջեռուցման բացակայությունը, և ծառերը սկսեցին հատել։

Այդպես մերկացան քաղաքը շրջապատող բլուրների լանջերը, նոսրացան ողջ մնացած զբոսայգիները, քաղաքն աղետալի տեմպերով կորցնում էր կանաչը։ Առաջին նախագահը հեռացավ, շրջափակումն ավարտվեց, էլեկտրամատակարարումը վերականգնվեց, սակայն խնդիրը մնաց։ Երևանում յուրաքանչյուր օր վերանում են ծառեր,  մարգագետնիններ, գազոններ…

Սակայն այն ժամանակ գոնե շրջափակում կար, մութ ու լույս, ցուրտ տարիներ էին, մարդիկ ծառեր էին հատում իրենց երեխաներին տաքացնելու համար։

Դեռ 7 տարի առաջ, ԱԺ–ում ելույթ ունենալիս, բնապահպան Կարինե Դանիելյանն ասում էր, որ Երևանում, հատկապես կենտրոնում, հստակ մշակված սխեմա է իրականացվում. սկզբում կանաչ գոտիները դադարում են ոռոգել, իսկ ծառեր չորանալուց հետո տարածքի սանիտարական մաքրում են իրականացնում։ Այնուհետև այստեղ արդեն ոչինչ չի խանգարում «թեթև» ամառային սրճարան տեղադրելուն, որը հետագայում լուրջ կապիտալ շինություն է դառնում։

Луна Погосян в Дилижанском национальном парке - Sputnik Արմենիա
«Օտարները» Հայաստանի անտառներում. ինչո՞ւ են Դիլիջանի բնակիչներն ատում ռեյնջերներին

Բետոնից և ասֆալտապատ.  ո՛չ մի ծառ։

Կառուցեցին այդ Հյուսիսային պողոտան։ Լավ, այն ինձ դուր չի գալիս բացարձակ, սակայն կան մարդիկ, և նրանց թիվը քիչ չէ, որոնք հավանում են այն։ Սակայն միևնույնն է՝ անհասկանալի է. ինչո՞ւ Հյուսիսային պողոտայի վրա գեթ մեկ ծառ չկա։ Ամռանն այդ պողոտան շիկացած դժոխային թավայի է նման, այնտեղ գտնվող սրճարանների  կեսը մշտապես արևի տակ են գտնվում, ամառվա տապից թաքնվելու տեղ չկա։ Ձմռանը, եթե ցուրտ է, այնտեղ սառը միջանցուկ քամիներ են լինում, որոնք արգելքների չեն հանդիպում. քամին սուլում է միմյանց գրկող անճոռնի բարձրահարկ շենքերի նեղ արանքների միջով։

Անհասկանալի է, թե ում համար էր վատ լինելու, եթե Հյուսիսային պողոտայում ծառեր լինեին։ Պարոն (կամ տիկին) ապագա քաղաքապետ, իսկ արդյոք չի՞ կարելի մտածել, թե ինչպես անցք բացել Հյուսիսայինի հրաշունչ ասֆալտի մեջ, այնտեղ հող լցնել և ծառ տնկել։ Ծաղիկներն ու գազոնները` լավ են, սակայն ստվեր դրանք չեն տալիս ընդհանրապես։

Ահա վերջին օրերի նորություններից. Ամիրյան փողոցում, թատերական ինստիտուտի դիմաց, հատել են բարդիները, իսկ Արաբկիրում տղամարդը սղոցել է մեկ ծառ և  վնասել 8 ծիրանենի, որոնք, ըստ նրա, աճում էին նրա հողատարածքում։ Սա վերջին օրերի ընթացքում, ընդգծեմ։

Մեր գլխավոր և սիրելի օդերևութաբան Գագիկ Սուրենյանը Facebook–ում օրեր առաջ նման գրառում էր արել. «Ով էլ որ ընտրվի Երևանի քաղաքապետ, թող անմիջապես ձեռնամուխ լինի քաղաքում վերջին տարիներին անխնա ոչնչացված ծառապատ տարածքների վերականգմանը: Վերջին տասնամյակում Երևանում դիտվող ուժեղ շոգերը պայմանավորված են նաև կանաչապատ տարածքների զգալի կրճատման հետ»։

Экологи-байкеры Дилижана - Sputnik Արմենիա
Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք

Միանանք այդ խնդրանքին. սա այսօր Երևանի ամենակարևոր խնդիրներից է՝ տրանսպորտի և մետրոյի խնդրից կարևոր։ Տրանսպորտին կսպասենք, սակայն դժոխային շոգի պայմաններում, կարելի է միայն սեփական յուղի մեջ տապակվել։

Անցյալ տարի մենք 40-41 աստիճան տաքությունից էինք բողոքում, այս տարի 42-43 աստիճանից։ Հետո ավելի վատ է լինելու, և երբ ամռանը ջերմաստիճանն արդեն 50 աստիճանի հասնի, այդ ժամանակ արդեն մարդ էլ չի մնա ծառ տնկելու համար և մարդ էլ չի լինի, ում համար պետք է դա արվի։

Լրահոս
0