00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանավանում 88 մլն դրամի ծառ են հատել

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայանտառի» ծառագողության փաստերով բազմադրվագ գործը «հարստացել է» նոր բացահայտումներով։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոս — Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղում քննչական կոմիտեի մասնագիտական խումբը հայտնաբերել է ապօրինի հատված 1301 տարբեր տեսակի և տրամագծերի ծառերի կոճղեր:

Պետությանը պատճառված վնասը գնահատվել է  88 773 750 դրամ:

Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Пачка стодолларовых банкнот - Sputnik Արմենիա
ՀՔԾ–ում պետական միջոցների յուրացման նոր դեպք է բացահայտվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է նախկինում նույն մեղադրանքով հարուցված քրեական գործին։

Հիշեցնենք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու մեղադրանքներով նախկինում արդեն հարուցվել էր 4 քրեական գործեր, որոնք ևս միացվել էին մեկ վարույթում:

Դրանցով որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ, որոնց թվում` բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, նույն տեսչության բույսերի կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալը, ավագ պետական տեսուչը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Իսկ «Սյունիքի անտառտնտեսության» անտառապետը, «Արծվաբերդի անտառտնտեսության» 3 անտառապետեր գրավով և ստորագրությամբ ազատ են արձակվել` մինչ նախաքննության ավարտը։

Նախկինում կատարված բացահայտումներով պետության պատճառված վնասը հաշվարկվել է շուրջ 1.5 մլրդ դրամ.

«Սյունիքի անտառտնտեսությունում»` 9 միլիոն 771 750, «Նոյեմբերյանի անտառտնտեսությունում»` 12 միլիոն 490 500, «Եղեգնուտի անտառտնտեսությունում»՝ 99 միլիոն 845 583, «Ստեփանավանի անտառտնտեսությունում»`97 միլիոն 174 500, «Արծվաբերդի անտառտնտեսությունում»` 428 միլիոն 667 000, «Դսեղի անտառտնտեսությունում»` 637 միլիոն 959 000, «Իջևանի անտառտնտեսությունում»` 128 միլիոն 238 000 և «Սևքարի անտառտնտեսությունում»` 11 միլիոն 378 250 ՀՀ դրամ:

Լրահոս
0