00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք

© Sputnik / Janna PoghosyanЭкологи-байкеры Дилижана
Экологи-байкеры Дилижана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզի անտառները հուսալի պաշտպանության տակ են. ծառերի ապօրինի հատումը կանխում են մոտոցիլետներով տղամարդիկ։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Դիլիջան և հարցուփորձ արել նոր նախաձեռնության մասին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Սև բանդանաներով և աղմկոտ մոտոցիկլետներով 12 տղաները սլանում են անտառի կողմ։ Ռոքերներ չեն, ոչ էլ բայքերներ։ Նրանք բնապահպաններ են։

Смбатаберд, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Հանքային ջրի, գինու և լեգենդների կիրճը. ինչո՞վ է հարուստ Հայաստանի Վայոց Ձորի մարզը

Կես տարի առաջ քաղաքագետ Գոռ Հովհաննիսյանը սկսեց «Բնապահպանի տուն» նախագիծն իրականացնել Դիլիջանում։ Նպատակը մեկն էր` Տավուշի մարզի անտառները պաշտպանել ապօրինի ծառահատումից։ Բնապահպանները շրջում են տարածքով` կանխելով անտառը վնասելու փորձերը։

«Այստեղ (Տավուշի մարզում — խմբ.) մեզ ռենջեր են ասում։ Իսկ ես մեզ պարզապես խելառների խումբ եմ անվանում», — ծիծաղելով ասում է Գոռը։

«Խելառներն» ապրում են Դիլիջանի տներից մեկի առաջին հարկում։ Երկրորդ հարկը նրանք հոսթելի են վերածել զբոսաշրջիկների համար։ Սա օգնում է ոչ լուծել սեփական ֆինանսական հարցերը և հյուրեր ապահովել անտառներին։ Որքան ավելի շատ մարդ է ցանկանում տեսնել անտառներն ու մաքուր օդ շնչել, այնքան նվազում է անտառ հատելու ցանկություն ունեցողների թիվը։

© Sputnik / Janna Poghosyan«Բնապահպանի տունը»
Дом эколога в Дилижане - Sputnik Արմենիա
«Բնապահպանի տունը»

«Այս վեց ամսվա ընթացքում մենք շատ բան ենք տեսել. և՛ սպառնացել են, և՛ գումար են առաջարկել, և՛ շանտաժի են ենթարկել։ Մեկ ծառ հատելով կարելի է 2000 դոլարի վառելափայտ ստանալ։ Օրենքն այդ մարդկանց չի կանգնեցնում։ Մենք ենք նրանց կանգնեցնում», — ասում է Գոռը։

Ի՞նչ են անում ռենջերները։ Նրանք հերթով շրջում են Դիլիջանի և հարևան գյուղերի անտառներով և հետևում իրավիճակին։ Հենց սղոցի կամ կացնի ձայն են լսում, անմիջապես հայտնվում են այդտեղ։ Բնապահպանները ոչ միայն խրտնեցնում են նրանց, ովքեր հատում են ծառերը, այլև լուսանկարում են ու համագործակցում ոստիկանության հետ։

«Մեր ստուգումների ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները արձանագրվում են և հասնում այնտեղ, որտեղ պետք է։ Կարելի է ասել` մենք անկախ մոնիթորինգ ենք իրականացնում», — բացատրում է Հայկը։

© Sputnik / Janna PoghosyanԲնապահպան–ռենջերները
Экологи-байкеры Дилижана - Sputnik Արմենիա
Բնապահպան–ռենջերները

Բնապահպանները նշում են, որ նախկինում պետությունը չէր հետաքրքրվում իրենց կազմակերպությունով, բայց «թավշյա հեղափոխությունից» հետո սկսել են օգնել։ Նրանք երազանք ունեն` ամբողջ երկրում բայքեր բնապահպանների միություն ստեղծել, որովհետև, Դիլիջանից բացի, մյուս անտառներն էլ են ոչնչացվում։

«Հավատացեք` ապօրինի ծառահատումներին հետևելը ծառերը փրկելու միակ միջոցն է։ Տուգանքները հազվադեպ են հետ պահում մարդկանց, չէ՞ որ դրանք վառելափայտի գնից ցածր են», — ասում է Գոռը։

Ռենջերները նոր աշխատակիցներ են փնտրում։ Աշխատավարձը 150.000 դրամ է, պարտականությունները` մոտոցիկլետով մոնիթորինգ իրականացնել անտառներում։ 2 օր աշխատում են, 2 օր` հանգստանում։ Ռենջեր դառնալու համար պետք է ֆիզիկապես պատրաստված լինել։

Ի դեպ, «խելառներին» շուտով կմիանա բնապահպան-ռենջեր առաջին աղջիկը։

Լրահոս
0