00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարտի 1–ի գործը» կարող է դուրս բերել «հոկտեմբերի 27–ի» վրա. Քոչարյանը կխոսի՞

© Photo : Public domain / SeroujСторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения
Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մարտի 1–ի գործը» արդեն տասնյակ տարիներ ազդեցություն է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքի վրա. հազվադեպ` ավելի ակնհայտ, ավելի հաճախ` քողարկված, բազմաթիվ ակնարկներով ու կիսաձայն ասված մտքերով։ Հիմա, երևում է, գործը մանրամասնորեն բացահայտելու շանս կա, և այդ դեպքում հերթը կհասնի խորհրդարանի սպանություններին։

Այսօր «մարտի 1–ի» գործով հարցաքննությանը ներկայացել են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008թ–ին եղել է Երևանի կայազորի պետը։ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել է, որ Քոչարյանի հարցաքննությունը կտեսագրվի, բայց հասկանալի պատճառներով այն չի հրապարակվի։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց. ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել

Առայժմ բոլորովին պարզ չէ, թե որքան ժամանակ կզբաղեցնի հետաքննության այդ նոր և հուսանք վերջնական շրջապտույտը։ Շատ բան հասկանալի կդառնա այսօրվա հարցաքննությունից հետո, բայց հասկանալի միայն քննիչներին, թեև, անկասկած, վաղը որոշ ԶԼՄ–ներում «տեղեկատվություն» կհայտնվի` ստացված «անանուն աղբյուրներից»։ Հասկանալի է նաև, որ լայն հասարակայնությունը սպառիչ հաշվետվություն չի ստանա համապատասխան գերատեսչություններից ամբողջ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չի լինի տեսանելի պատմական շրջանում։

Չմոռանանք նաև Միքայել Հարությունյանին` 2008թ.–ի պաշտպանության նախարարին։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չկա, ամեն դեպքում լուրեր կան, որ նա Հայաստանի սահմաններից դուրս է։ Այնուամենայնիվ, նրան մեղադրում են քաղաքացիական, ներքաղաքական գործերում բանակն օգտագործելու մեջ, ինչը որոշակի պայմաններում կարող է բազմաթիվ այլ մեղադրանքներ առաջ բերել, ընդհուպ՝ մինչև պետական իշխանությունը տապալելու փորձեր։

Այստեղ պետք է հիշենք Ռոբերտ Քոչարյանի խոսքերը հարցազրույցներից մեկի ժամանակ. երկրորդ նախագահը նշել է, որ կան բազմաթիվ իրավիճակներ, երբ պաշտպանության նախարարի գործողությունները չեն պահանջում գերագույն գլխավոր հրամանատարի հրաման։ Կրկին չենք գուշակի, թե ինչ էր ուզում ասել Քոչարյանը, դա փաստի հասարակ արձանագրում է եղել, թե Հարությունյանի «ինքնագործունեության» ակնարկ։ Ինքնագործունեություն, որը կարող էր գերագույն հրամանատարից բացի հուշել ինչ–որ մեկը։ Հնարավոր է,  այսօրվա քննչական միջոցառումներից հետո ինչ–որ բան կպարզվի պաշտպանության նախկին նախարարի հարցում։

Եվ այսօրվա կարևորագույն հարցերից մեկը։ Հասկանալի է, որ Քոչարյանը և Խաչատուրովը, նույնիսկ եթե նրանց միանա Հարությունյանը, չեն կարող փակել այս գործով հարցաքննության ենթակա անձանց, նախկին և ներկա պաշտոնյաների օղակը: Չէ որ ըստ տրամաբանության կարող է այնպես ստացվել, որ հարցաքննության կարող են կանչվել, օրինակ, պաշտպանության նախարարի տեղակալները, իսկ երկրի անվտանգության խորհրդի այդ ժամանակվա անդամներին, հավանաբար, պետք է հարցաքննել առանց որևէ «եթեի»։

Министры иностранных дел Азербайджана и Турции Эльмар Мамедъяров и Мевлут Чавушоглу - Sputnik Արմենիա
Անառակ Մևլյութի «վերադարձը» Բաքու. ինչպե՞ս Նիկոլը հարամեց մուսուլման եղբայրների շփումը

Եվ Լևոն Տեր–Պետրոսյանը. իզուր չէ, որ առաջին նախագահը 2008թ.–ին ընդդիմության շարքերում էր: Նրա ազդեցությունն այդ ժամանակ ավելի շատ էր, քան հիմա` տասնամյակ անց: Հետո նա մեծ ակտիվություն է ցուցաբերել այդ իրադարձություններում` մի կողմ քաշվելով, սակայն, վերջին պահին։ Տեր–Պետրոսյանը շատ արժեքավոր տեղեկատվություն կարող է ունենալ. հնարավոր է, որ ինչ–որ մի տեղ թաքստոցում պահվում են կարևոր տեղեկություններ, որոնք վերաբերում են առաջին նախագահին և մարտի 1–ի  իրադարձություններում նրա դերին։

Բոլոր վարկածները պետք է դիտարկվեն, եթե այդպես է, ապա երկրի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես վերջին գործող անձը չէ այդ իրադարձություններում և կարող է ցուցմունք տալ։ Փաշինյանը շատ է խոսել այդ թեմայով, բայց մի բան է լրատվամիջոցների հետ տեղեկատվություն կիսելը, մեկ այլ բան ուժայինների հետ`  հաշվի առնելով հետաքննության գաղտնիքը։

Второй Президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրվելու է. ՀՔԾ պետ

Իսկ եթե հետևողական իրադարձությունների շղթան ինչ–որ փուլում չկտրվի, ապա 2018թ–ի հուլիսի 26–ի հինգշաբթին կարող է շրջադարձային  կետ դառնալ ոչ միայն այս գործի հետաքննության մեջ։ Շատ բան կարող է փոխվել ներքաղաքական դաշտում, առաջին հերթին այդ դաշտում խաղացողների կազմի, նրանց դերի, ազդեցության և դիրքի առումով։

Իսկ չընդհատվող շղթան հույս կտա բացահայտել նորագույն հայկական պատմության առաջին մեծ գաղտնիքը` 1999թ.–ի հոկտեմբերի 27–ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանությունները։ Ոչ ոք երբեք չի հավատացել հոգեկան հիվանդ «միայնակ» Նաիրի Հունանյանի վարկածին, այնպես որ ահաբեկչական գործողության պատվիրատուների և կազմակերպիչների անունները վաղ թե ուշ պետք է նշվեն։

Լրահոս
0