ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի համար 2 մլրդ դրամի գրավը մուծել է ոչ թե Ղազարյանը, այլ ուրիշ մարդ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Իսկ, թե ով` չհայտնեց:
«Հայտնի մարդ չէ, այս պահին նույնիսկ չեմ էլ հիշում, թե ով է»,- ասաց նա:
Թե ով է այսօր վարելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, ևս չբացահայտեց: Բայց խոստացավ, որ այն տեսագրվելու է:
«Ունենք որոշում` տեսագրելու մասին: Բայց դա չի նշանակում, թե այն հանրայնացվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին` որպես բաղկացուցիչ մաս»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք`ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էՀՔԾ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գտնվում է արտերկրում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: