00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անառակ Մևլյութի «վերադարձը» Բաքու. ինչպե՞ս Նիկոլը հարամեց մուսուլման եղբայրների շփումը

© AP Photo / Virginia MayoМинистры иностранных дел Азербайджана и Турции Эльмар Мамедъяров и Мевлут Чавушоглу
Министры иностранных дел Азербайджана и Турции Эльмар Мамедъяров и Мевлут Чавушоглу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի արտգործնախարարը, հետևելով երկրի նոր հին նախագահ Էրդողանի օրինակին, իր առաջին այցը կատարել է Բաքու։ Մեկ ազգի երկու պետությունների համար այդ կարգը սովորական է դարձել. սովորական են դարձել նաև այդ հանդիպումների արդյունքում մամուլի համար արվող հայտարարությունները , որոնց մեջ հազվադեպ կարելի է նոր բան տեսնել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Մևլյութ Չավուշօղլուն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, Բաքու է այցելել։

Высота Леле-Тепе - Sputnik Արմենիա
Ադրբեջանական «Էվերեստը»` նրանց զոհաբերության խորան. հաջորդ կայարանը` Լելե Թեփե

Այնտեղ նա հանդիպել է մասնավորապես իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը տարածաշրջանային հարցեր են քննարկել։ Չավուշօղլուն առանձնահատուկ նշել է, որ հենց կազմվեց Թուրքիայի կառավարությունը, նա իր առաջին արտասահմանյան այցը հենց Ադրբեջան կատարեց: Նա նաև խոստացել է, որ շուտով Բաքու կգա նաև թուրքական խուրալի նախագահն ու ազգային անվտանգության նախարարը։

Բաքվում ինչպես միշտ նշեցին, որ Չավուշօղլուի այցը «երկու արյունակից ժողովուրդների» երկրների բարեկամության ու գործընկերության օրինակ է, իսկ ընդհանրապես` ոչ մի նոր բան չի ասվել։ Նույն խրատական ասացվածները, նույն խոսքերը Բաքվի նախաձեռնություններին Անկարայի ամբողջական ու անվերապահ  աջակցության մասին, անկախ դրանց իրատեսական լինելուց ու տրամաբանությանը համապատասխանելուց։

Չնայած, չէ, անսովոր բան, այնուամենայնիվ, եղել է։

Չավուշօղլուն ստիպված է եղել արդարանալ, որ շնորհավորել է իր հայ գործընկերոջն ու ՀՀ նոր վարչապետին։ Բաքվում ասես Մևլյութի վրա խոսացել էին, քանի որ հայերի հետ ցանկացած շփումները Ադրբեջանում հայրենիքի դավաճանություն են համարում, դա թույլատրվում է միայն Ադրբեջանի նախագահին ու արտգործնախարարին։

«Ես ծանոթ էի Մնացականյանի հետ, երբ դեռ Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան էի։ Շնորհավորեցի նրան ու ՀՀ վարչապետ Փաշինյանին», – այսպես է բացատրել Չավուշօղլուն իր «տգեղ» արարքը։ Ու լրիվ արդարանալու համար ավելացրել է. «Մեր դիրքորոշումը հայտնի է, և այն չի փոխվել։ Հայտնի է նաև մեր դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ»։

Ոչ ոք չէր էլ սպասում, որ Անկարայի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ կփոխվի։ Դա հաստատում է նաև թյուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«Չէր կարելի Չավուշօղլուից այլ հայտարարություններ ակնկալել, և դա նորմալ է։ Թուրքիայի խնդիրը ոչ թե Ադրբեջանին պաշտպանելն է, այլ Հայաստանի ուժեղացումը կանխելը։ Թուրքիան Հայաստանի հանդեպ միշտ թշնամական քաղաքականություն է  վարել ու շարունակում է այն վարել», – ասել է  Չաքրյանը` ավելացնելով, որ արցախյան կարգավորման հարցում Անկարան ամեն գնով փորձում է  խանգարել Երևանին, սակայն, քանի որ Թուրքիան չի կարող շրջանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա չի կարող որևէ որոշիչ դեր ունենալ այս հարցում։

Акоп Чакрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Չաքրյան. «Թուրքիայի մտահոգությունն այն է, որ Հայաստանը ոտքի չկանգնի, չհզորանա»

Ի դեպ, Չավուշօղլուի այցը եղբայրական երկիր կայացավ արցախյան հակամարտության կարգավորմանը հայկական կողմի նոր մոտեցումների ֆոնին, հենց «առարկայական» մոտեցումների, ինչի մասին Բաքուն վաղուց էր երազում։ Հիմա շատ «առարկայականություն» է մտցվել,  մասնավորապես հայտարարություններն այն մասին, որ առանց Արցախի մասնակցության այս խնդիրը չի կարելի վերջնականապես լուծել, ու որ այսուհետ ագրեսիային համարժեք պատասխան է տրվելու, և այս թեմայով վերջին օրերի այլ նորություններ։

Բաքվում այդ նորությունները մեծ իրարանցում են առաջացրել, այնտեղ հատկապես բուռն քննարկվում էր Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հայտարարությունն այն  մասին, որ արցախյան կողմը Ադրբեջանի տնտեսությունը կաթվածահար անելու հնարավորություն ունի, սակայն դեռ դրա առիթը չկա։

Ու Բաքուն կարող էր միայն պատասխանել, որ Հայաստանում կան օբյեկտներ, որոնց վերացնելուց հետո այդ տարածքներում դարեր շարունակ կյանք չի լինի` նկատի ունենալով հայկական ատոմակայանը։ Բաքվի այդ խոսքերը վկայում են այն մասին, թե որքան է այն խառնվել իրար հայկական քաղաքականության փոփոխությունից, բայց ներքին լսարանին պետք է մի բան ասել, ահա և ասում են։

Բանն այն է, որ հարվածը Ատոմակայանին, իհարկե, Հայաստանի համար աղետ կլինի, սակայն դա նաև աղետ կլինի գրեթե ամբողջ Ադրբեջանի, ներառյալ՝ Նախիջևանը, ու Թուրքիայի մի զգալի մասի համար, էլ չենք խոսում Իրանի մասին։ Այնպես որ, եթե մի բան լինի, հենց նույն Չավուշօղլուն առաջինը կարգելի այդպիսի հարված հասցնել։

Բայց հարցը ներքին լսարանի համար արված Բաքվի հայտարարությունները չեն ու նույնիսկ մեղավոր Չավուշօղլուն չէ, որը հավերժ եղբայրություն ու աջակցություն է խոսատնում։ Տարածաշրջանը բազում հիմնարար մոտեցումների վերաիմաստավորման շեմին է, ու իհարկե Անակարան ու Բաքուն չեն կարող չճշտել միմյանց դիրքորոշումները։

Համանախագահներն էլ արթնացան. տեղեկություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել արդեն սեպտեմբերին` ԵԱՀԿ նախաձեռնությամբ։ Արդյո՞ք այդ նախաձեռնությունը արձագանք էր հայկական կողմի վերջին հայտարարություններին, թե զուգադիպությու՞ն էր, սակայն մի բան պարզ է` արցախյան կարգավորման բանակցությունները դեռ երկար կտևեն, քանի որ այս խնդիրն արագ լուծվողներից չէ, սակայն այս բանակցություններն էլ առաջվանը չեն լինի։

Լրահոս
0