00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ ուշադրություն է պետք». ինչո՞ւ են Վրաստանում «2» նշանակել հայկական դասագրքերին

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября в Ереване
Первое сентября в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի հայկական դպրոցներում լուրջ դժվարություններ կան մայրենի լեզվի և գրականության դասագրքերի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի հայկական դպրոցները մայրենի լեզվի և գրականության դասագրքեր են ստանում Հայաստանից, բայց հաճախ արդեն ողբալի վիճակում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թբիլիսիի №104 հայկական դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը։

Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հարությունյանը մտահոգ է. նախարարն անցավ Վրաստանի հայկական դպրոցների՞ն

Հայաստանն այդ դպրոցներն ապահովում է միայն Հայոց լեզվի և գրականության դասագրքերով, իսկ մնացածը, այդ թվում` տեխնիկան, տրամադրում է Վրաստանը։

Նախօրեին Վրաստանի կրթությանը նվիրված «Արիս» կայքը հրապարկել էր Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի ամենամյա հաշվետվությունը 2017թ–ի արդյունքներով։ Դրանում ասվում է, որ Հայաստանից և Ադրբեջանից ստացվող մայրենի լեզվի և գրականության դասագրքերը` նախատեսված ազգային դպրոցների համար, չեն համապատասխանում Վրաստանի կրթության չափանիշներին։

Խնդիրն այն է, որ Վրաստանում 12–ամյա կրթության համակարգը գործում է 2009թ–ից, Հայաստանը միայն 2017թ–ին է անցել այս համակարգին, իսկ Ադրբեջանում այն ընդհանրապես չկա։ Ուստի Վրաստանում հայերեն և ադրբեջաներեն անցնող դպրոցների 12–րդ դասարանների համար առայժմ դասագրքեր չկան։

Բայց դա միակ խնդիրը չէ. բողոքներ կան նաև մյուս դասարանների դասագրքերի վերաբերյալ։

«Մենք հայոց լեզվի դասագրքեր ենք ստանում Հայաստանից։ Բայց հիմնականում ուղարկում են այն, ինչ պետք չէ Հայաստանում, այսինքն պակաս հետաքրքիր, հին գրքերը։ Միգուցե պատճառն այն է, որ երկրում դասագրքերի դեֆիցիտ կա», – նշեց Ժամկոչյանը։

Նրա կարծիքով` նույնիսկ ծնողները չէին ցանկանա, որ իրենց երեխաները սովորեն նման դասագրքերով։

Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Հայ-վրացական հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի

Տնօրենը տեղեկացրեց, որ նրանք բազմիցս հայտեր են ուղարկել Երևան` նշելով հեղինակներին, բայց արդյունքում ուրիշ դասագրքեր են ուղարկվել։ Վերջին անգամ դպրոցը դասագիրք է ստացել երեք տարի առաջ։

«Անցած անգամ Հայաստանից առաջին դասարանցիների համար դասագրքեր ենք ստացել սարսափելի վիճակում», – ասաց դպրոցի տնօրենը, հավելելով, որ արդյունքում ծնողները ստիպված են եղել երեխաների համար գնել դասագրքերը։

Ինչպես նշեց Ժամկոչյանը, Վրաստանն իր կողմից լիովին ապահովում է դպրոցը պատշաճ մակարդակի դասագրքերով այլ առարկաներից, ինչպես նաև կահույքով և տեխնիկայով։

«Մենք ոչ մի բանից զուրկ չենք. դպրոցական ծրագրի շրջանակում պետությունն անհատույց համակարգիչներ է տրամադրում նույնիսկ Հայաստանի քաղաքացիներին, որոնք սովորում են մեզ մոտ», – ասաց նա։

Տնօրենը նշեց, որ հարցը նույնիսկ դասագրքերի որակի մեջ չէ, այլ Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից ուշադրության բացակայության, ինչն ազդում է հայկական դպրոցներում սովորել ցանկացողների հոսքի վրա։ Մասնավորապես, եթե անցած ուսումնական տարում հայկական դպրոցի առաջին դասարանում, որը ղեկավարում է Ժամկոչյանը, սովորել է 32 աշակերտ, ապա այս տարի` 16։

«Ուղղակի մի քիչ ավելի շատ ուշադրություն ենք ուզում և վերջ», – հավելեց նա։

Կիրակնօրյա դպրոցների դեպքում իրավիճակն այլ է։ Հայաստանի սփյուռքի նախարարությունը հոգ է տանում, որ  կիրակնօրյա դպրոցների համար հայոց լեզվի և գրականության դասագրքերն ստացվեն անհրաժեշտ քանակով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «ՀայԱրՏուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը։

Ванкский собор, Аранцванк или Паша-ванк – Собор Святых Отцов, впоследствии – Сурб Аствацацин (Пресвятой Богородицы) - армянский кафедральный собор, крупнейшее культовое сооружение старого Тифлиса. - Sputnik Արմենիա
Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

Ինչ վերաբերում է հայկական դպրոցների խնդրին, ապա, ինչպես նշեց Չիդիլյանը, պայմանավորվածության համաձայն, Հայաստանը հայոց լեզվի և գրականության դասագրքերն ուղարկում է Վրաստանի կրթության և գիտության նախարարություն։

«Այն իր հերթին ռեսուրս կենտրոնների օգնությամբ տրամադրում է հայկական դպրոցներին։ Այդ հարցում կաղում է համակարգումը. դեպքերի մեծամասնությունում մեղավոր են հենց դպրոցները, նրանք ժամանակին չեն ուղարկում հայտերը, իսկ հետո գիրք են պահանջում», – համոզված է Չիդիլյանը։

Հիմա Վրաստանի կրթության նախարարությունը մրցույթ է հայտարարել հայկական և ադրբեջանական դպրոցների համար դասագրքեր ձեռք բերելու համար։

Նշենք, որ Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, այս տարվա մայիսին հենց Թբիլիսիում ծանոթացել է դասագրքերի խնդրին։

Հայկական բաժնով Թբիլիսիի №103 վրացական դպրոց կատարած այցելության ժամանակ Հարությունյանը հայտարարել է, որ Վրաստանն ու Հայաստանը կաշխատեն հայկական դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու վրա։

Վրաստանի կրթության նախարարության տվյալներով` երկրում գործում են 130 հայկական դպրոցներ, դրանցից 55–ը գտնվում են Ախալքալաքում, Թբիլիսիում գործում է մեկ հայկական դպրոց և հայկական բաժնով մեկ վրացական դպրոց։

Լրահոս
0