00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
12:49
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-վրացական հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի

© Photo : official site of the Prime minister of RAОфициальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси
Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-վրացական հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի վարչապետի Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության` Վրաստան կատարած այցից հետո։ Կողմերը անցնում են խոսքից գործի և խորացնում հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր էջ է բացել Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում։ Այդպես հակիրճ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է իր երկօրյա այցի արդյունքները Սամցխե–Ջավախքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Премьер-министр Никол Пашинян выступил на встрече с армянами Самцхе-Джавахетии - Sputnik Արմենիա
«Կիրի...Կվիլիրի.... շվիլի». Փաշինյանը չկարողացավ արտաբերել գործընկերոջ ազգանունը

Հայ–վրացական հարաբերությունների նորագույն պատմության մեջ եղել են բազմաթիվ դրական այցեր, դրանցից վերջինը 2017թ–ի դեկտեմբերին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այցն էր։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Երևանի և Թբիլիսիի միջև հարաբերություններն անվանել է օրինակելի։ Մայիսի 30–ին Փաշինյանի հետ հանդիպմանը նա ընդգծել է, որ հայերին ու վրացիներին կապում ոչ միայն դարավոր բարեկամությունը, այլ նաև մեծ սերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խոսքից անցնել գործի։ Հայաստանի պատվիրակության այցի առաջին օրը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ նա և իր կառավարությունը պատրաստ են խորացնել բարեկամական Երևանի հետ համագործակցությունը։

Այդ մասին հայտարարվել է երկու անգամ` հայ գործընկերոջ հետ հանդիպման և Վրաստանում Հայաստանի դեսպանատան Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100–ամյակին կազմակերպած ընդունելության ժամանակ։

Թբիլիսին սկսել է հաշվի նստել Երևանի հետ

Երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կառավարման տարիներին` ընդհուպ մինչև 2012թ–ը, ռազմավարական հարաբերություններ կառուցելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ավելի քիչ տեղ է տվել հարևան Հայաստանին։ Երևանի նկատմամբ Թբիլիսիի վերաբերմունքը սկսել է փոխվել է, երբ իշխանությունը գլխավորել է «Վրացական երազանք, դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը` նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարությամբ։

Премьер-министр Армении Никол Пашинян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին շուն են նվիրել առանձնատան համար

Վրաստանում հասկացել են, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության և մարտահրավերներին հակազդելու համար Թբիլիսին չպետք է անտեսի հարևան Երևանի դերը և սահմանափակվի Բաքվով ու Անկարայով։ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է Արցախում քառօրյա պատերազմից, ինչպես նաև «թավշյա հեղափոխությունից» հետո։ Վրաստանի առաջնորդները բազմիցս ընդգծել են, որ Հայաստանը կարողացել է հասնել իշխանափոխության` դրսևորած «միասնականության և ժողովրդավարության» շնորհիվ։

Թբիլիսիում նաև գնահատել են Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը։ Դա հաստատում է նաև այն, որ Հայաստանի վարչապետն առաջին պաշտոնական այցը կատարել է հենց Վրաստան։

«Պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան էր։ Դա իմ ժողովրդի և անձամբ իմ բարեկամական տրամադրվածության նշանն է վրացի ժողովրդի և Վրաստանի հանդեպ», – ասել է Փաշինյանը Կվիրիկաշվիլու հետ հանդիպմանը։

Հիմնական պայմանավորվածություններ

Դրական ֆոնից բացի, որը թողել էր հայկական պատվիրակության այցը, առանցքային է դարձել Երևանի և Թբիլիսիի համատեղ որոշումը երկկողմանի տնտեսական հանձնաժողովը, ինտենսիվ քաղաքական երկխոսությունը և բարձր մակարդակում ավելի հաճախակի հանդիպումները վերականգնելու պատրաստակամությունը։ Կողմերը հանգել են համաձայնության, որ երկկողմ հարաբերություններին չպետք է միջամտեն երրորդ ուժեր։

Джонни Меликян во время видеомоста Тбилиси-Ереван, посвященному анализу перспектив армяно-грузинского сотрудничества - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. «Մենք պետք է արագացնենք Վերին Լարսի ռուսական կետի արդիականացման գործընթացը»

Փաշինյանը և Կվիրիկաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերը. զբոսաշրջություն, էներգետիկա, կրթություն, տրանսպորտ, մշակույթ։ Ուշադրություն են դարձրել տարածաշրջանային և միջազգային կառույցների շրջանակում համագործակցության հարցերին։ Երևանը և Թբիլիսին դա հաջող կերպով իրագործում են ռազմական ոլորտում։ Հայ զինծառայողները պարբերաբար մասնակցում են Վրաստանում ՆԱՏՕ–ի ծրագրերին։

Արդյունավետ են եղել նաև Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանդիպումները։ Այցի առաջին օրը նա և վրացի գործընկեր Միխայիլ Գեորգաձեն ծանոթացել են Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի նոր շենքի շինարարության նախագծին, հանդիպել թատերախմբի հետ։ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում թեյախմության ժամանակ Մակունցը կենտրոնի տնօրենին առաջարկել է համատեղ նախագծեր մշակել համագործակցության համար։

Իր հերթին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պայմանավորվել է իր վրացի գործընկեր Միխայիլ Չխենկելիի հետ Վրաստանի հայկական դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման որակը բարձրացնելու հարցում համագործակցության մասին։

Նա Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրիի հետ մայիսի 31–ին այցելել է Թբիլիսիի №103 հայկական դպրոց և ծանոթացել ուսումնական գործընթացին։

Այցը Սամցխե–Ջավախք աղմկահարույց է եղել

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից հետո Փաշինյանը դարձել է Հայաստանի հաջորդ ղեկավարը, որն այցելել է Վրաստանի հայաբնակ Սամցխե–Ջավախք շրջան` իր պաշտոնական այցի շրջանակում։ Փաշինյանի այցից շրջանի բնակչության սպասումները լիովին արդարացել են։ Նրան յուրաքանչյուր գյուղում դիմավորել են աղ ու հացով։ Պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն։

Армянская делегация во главе с премьер-министром Николом Пашиняном в армянском научно-культурном центре Дом Ованнеса Туманяна (31 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Ի՞նչ է առաջարկել Լիլիթ Մակունցը թեյի բաժակի շուրջ. լուսանկարներ

Այազմա, Ֆոկա, Գանձա գյուղերում ու մյուս բնակավայրերում, չնայած անձրևոտ եղանակին ու քամուն, բազմաթիվ մարդիկ հավաքվել ու սպասում էին գլխավոր հրապարակում։ Տատիկներն ու պապիկներն անպայման ուզում էին համբուրել վարչապետին, երեխաների ձեռքին Փաշինյանի նկարներով պաստառներ էին։

Ջավախահայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասովոր նվեր են մատուցել. Փաշինյանը Հայաստան կվերադառնա շան հետ։

Ջերմ է եղել նաև Թբիլիսիի հայերի հետ հանդիպումը։ Փաշինյանը նրանց հետ հանդիպել է «Սուրբ Գևորգ» եկեղեցում` ասելով, որ հպարտանում է նրանցով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է մայիսի 30-ին։ Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։

Փաշինյանն այցի ընթացքում արդեն հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեղի է ունեցել նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։

Լրահոս
0