00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը «հայկական հետք» է փնտրում, իսկ Թեհրանը հեղափոխական «ողջույն» է հղում Բաքվին

© AFP 2024 / VUGAR AMRULLAYEVАлиев-Роухани
Алиев-Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում Թեհրանում, որն ակնհայտ նախազգուշացումներ է ուղարկում Բաքվին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գյանջայում տեղի ունեցած անկարգությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի գործող իշխանությունների համար սպառնալիք է հանդիսանում ոչ թե աշխարհիկ «ձեռնասուն» ընդդիմությունը, որին ղեկավարությունը ձեռքի տակ է պահում, այլ ընդհատակյա գործող իսլամական ուժերը։

Церемония прощания с погибшими сотрудниками полиции в Гяндже - Sputnik Արմենիա
Գյանջայում կազմակերպված անկարգությունները զանգվածային ձերբակալությունների են հանգեցրել

Իշխանությունների պաշտոնական վարկածի համաձայն` հուլիսի 10-ին, ժամը 20:00-ին Գյանջայում մի խումբ անձինք փորձել են ապօրինի ակցիա անցկացնել քաղաքի գործադիր իշխանության շենքի դիմաց։ Ենթադրաբար արմատական կողմնորոշում ունեցող մոտ երկու հարյուր անձանցից բաղկացած խումբը փորձել է անկարգություններ իրականացնել, խաթարել քաղաքի կայունությունը։ Իրավախախտները, անտեսելով ոստիկանության աշխատակիցների նախազգուշացումները, դիմադրել են իրավապահներին և բութ ու կտրող-ծակող առարկաներ են կիրառել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է` Գյանջայում անկարգություններ կազմակերպելու փորձը ցույց է տալիս, որ արտաքին ուժեր կան, որոնց Ադրբեջանի զարգացումը ձեռնտու չէ։ Ընդ որում, ըստ նրա, խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև «որոշակի արտաքին ուժերի» մասին է։ Պարզվում է` արտաքին ուժն Իրանն է։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն էլ, առանց երկար-բարակ մտածելու, Գյանջայում լարվածություն հրահրելու համար ուղիղ մեղադարնք է հնչեցրել Իրանի հասցեին։ Նրա խոսքով` «կա՛մ Ադրբեջանին որևէ բան են ուզում ցույց տալ, կա՛մ Իրանի ղեկավարության արմատական շրջանակները փորձում են ապակայունացնել Ադրբեջանի իրավիճակը և շիաների ու սունիների միջև բախումների հանգեցնել»։

Энергетики на линии электропередач - Sputnik Արմենիա
Նոր պատահար Մինգեչաուրիում. կրակը տարածվել է 400 քառակուսի մետր տարածքում

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական խմբերը գործում են ոչ միայն Ապշերոնի թերակղզու տարածքում (թուրքալեզու դարձած թաթերի) և ծայրամասային հարավ-արևելքում (թալիշների շարքում), որտեղ շիաների քաղաքական իսլամը միշտ ուժեղ դիրքեր է ունեցել։

Հենց այնտեղ են եղել հիմնական ընդդիմադիր կառույցները, սակայն Գյանջայի իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք գործում են նաև Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքում։

«Սա վկայում է, որ Ադրբեջանի տարբեր հատվածներում բավականաչափ շատ են այն մարդիկ, որոնք կարող են բողոքի ակցիաներ կազմակերպել և իրականացնել, ինչն էլ իր հերթին կարող է ճգնաժամային իրավիճակների հանգեցնել», — ասաց Ոսկանյանը։

Փաստորեն ընդդիմությունը, որը ոչ ուղիղ ձևով, բայց սատարում է Իրանին, հավատարիմ լինելով իրանական նշանակության քաղաքական իսլամին, սկսում է լուրջ դեր խաղալ Ադրբեջանում։ Հենց նրանք են դառնում իշխանության հիմնական ընդդիմությունը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ երկար տարիների ընթացքում իրանցիներն աշխատել են Ադրբեջանում հասարակ մարդկանց հետ, այն ժամանակ, երբ Թուրքիան աշխատում էր քաղաքական, ազգայնական վերնախավի հետ։

«Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ վերևները թուրքամետ և հակաիրանական (վերջինս կարող է հաճախ թաքցվել) տրամադրվածություն ունեն, իսկ ներքևի խավում կան որոշակի թվով հավատացյալներ, որոնց շարքերում ուժեղ է իրանամետ տրամադրվածությունը», — ասաց Ոսկանյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
«Թավշյա» հեղափոխությունը մերկացրեց Ադրբեջանի նախագահի վախերը». Փաշինյան

Հասարակությունը Թուրքիայի և Իրանի նկատմամբ համակրանքի հարցում երկու մասի է բաժանված։ Դա, ըստ Ոսկանյանի, ծխացող օջախ է, որը կարող է ցանկացած պահի բռնկել։

Իզուր չէին իրանցիները ակտիվ քաղաքականություն տանում Իրանի հոգևոր կենտրոններում առանձին մարդկանց վերապատրաստման ուղղությամբ, որից հետո Ադրբեջանում իրանամետ համայնքներ ստեղծվեցին։

«Որոշակի իքս ժամի այդ բոլոր իրանամետ համայնքների միաժամանակյա գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Ադրբեջանում իրանական ձևով իսլամական հեղափոխություն իրականացվի։ Այս սցենարի իրականացման հավանականությունը գիտակցում է նաև Ադրբեջանի ղեկավարությունը, և նրանց գործողություններից ելնելով` կարելի է ենթադրել, որ դա ամենավատ սցենարն է գործող իշխանությունների համար», — ասաց Ոսկանյանը։

«Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Իրանը կարող է ազդել Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա իսլամամետ ուժերի օգնությամբ` հիշեցնելով Նարդարանում տեղի ունեցած դեպքերը։

«Գյանջայի իրադարձությունները կարող են պայմանավորված լինել Թեհրանի անմիջական միջամտությամբ։ Բանն այն է, որ տարածաշրջանային գործընթացներում մի կողմից ակտիվորեն ներգրավված է Թուրքիան, մյուս կողմից` Իսրայելը (մասնավորապես ռազմատեխնիկական և հետախուզական ծառայությունների համագործակցությունը)։ Իրանին դա դուր չի գալիս», — ասաց Վերանյանը։

Փորձագետը նշեց` կարծիքներ կան, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթյունը տեխնիկական խնդիր չէր։ Այն կարող էր պայմանավորված լինել կողմնակի միջամտությամբ, այստեղ նաև Իրանի ձեռքի գործն են տեսնում։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с экспертами Карнеги Европа (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ադրբեջանն օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

Թեհրանին, նրա խոսքով, դուր չի գալիս ոչ միայն Ադրբեջանում Իսրայելի ակտիվությունը, այլև ագրեսիվ հայտարարությունների ուժեղացման միտումները և Արցախի հետ սահմանին Բաքվի զորավարժությունների քանակը։

«Իրանին ձեռնտու չէ, որ իր սահմանին կրկին ռազմական գործողությունների վտանգ առաջանա», — ասաց Վերանյանը։

Նա նշեց, որ այդ իրադարձությունները կարելի է Բաքվի իշխանություններին որոշակի նախազգուշացում համարել, որպեսզի ապագայում նրանք հրաժարվեն սրել տարածաշրջանի իրավիճակը։

Ընդ որում, Վերանյանը կարծում է, որ երկրների միջև անմիջական բախում չի լինի։ Ամենայն հավանականությամբ, որոշակի լատենտ գործընթացներ կլինեն։ Սակայն տեղի ունեցած իրադարձությունները կարելի է մեսիջ համարել այն մասին, որ երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորել։

Իրանի միջուկային ծրագրի հետ կապված մի շարք խնդիրներ կան, օղակն աստիճանաբար սեղմվում է, և Թեհրանը փորձում է կանխել այդ գործընթացում Ադրբեջանի մասնակցությունը։

Նշենք նաև, որ հուլիսի 13-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «հայտնաբերեց» լավ քողարկվող, սակայն սպասելի «արմատական կրոնական-ծայրահեղական կազմակերպությունների սերտ կապը Հայաստանի հատուկ ծառայությունների հետ»։

Լրահոս
0