00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պետքարտուղարը Իրանի կառավարությանը համեմատել է մաֆիայի հետ

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Mike PompeoМайк Помпео во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2012 год/. Вашингтон, США
Майк Помпео во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2012 год/. Вашингтон, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայք Պոմպեոն Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին բացահայտ մեղադրել է կոռուպցիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը` երկրի ղեկավարությանը մեղադրելով կոռուպցիայի և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանի ղեկավարությունն ավելի շուտ մաֆիա է հիշեցնում, քան կառավարություն… ԱՄՆ-ն չի վախենում հակազդել իրանական ռեժիմին», — ասել է Պոմպեոն` կիրակի երեկոյան ելույթ ունենալով Կալիֆոռնիայում` Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում։

Որպես ապացույց` նա որոշ տվյալներ է բերել այն մասին, թե ինչպիսի ընկերություններ և կարողություններ ունի Իրանի ղեկավարությունը։ Ընդ որում, նա հատուկ նշել է, որ այդ ընկերությունների հաջողությունը հնարավոր է եղել հենց կոռուպցիայի շնորհիվ, որին տեղ են տալիս երկրի իշխանությունները։

Президент Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Իրանը չի հանդուրժի հյուսիսից հրահրվող ապակայունացումը

«Նրանց գործունեությունը հանգեցրել է նրան, որ հասարակ իրանցիները չեն կարող աշխատանք գտնել», — ասել է պետքարտուղարը։

Բացի այդ, Պոմպեոն «իրանական ռեժիմին» մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանն ու բռնությանն աջակցելու համար։ Նա նշել է, որ երկրում խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում` կրոնական փոքրամասնությունների` սունիներ, քրիստոնյաներ, զրադաշտներ և այլն։

Պոմպեոյի ելույթը նվիրված է եղել Իրանում իսլամական հեղափոխության 40-ամյա տարեդարձին և ուղղված է եղել «Իրանի ժողովրդի ձայներին»։ Պետքարտուղարի ելույթի ժամանակ Twitter-ի նրա էջում պարսկերեն գրություն է հայտնվել` անգլերեն թարգմանությամբ. «ԱՄՆ-ն լսում է ձեզ։ ԱՄՆ-ն սատարում է ձեզ։ ԱՄՆ-ն ձեզ հետ է»։

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոշտ քաղաքականություն է վարում Իրանի դեմ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները դուրս էր եկել Իրանի հետ «միջուկային համաձայնագրից»` չնայած նրան, որ այդ համաձայնագրի եվրոպական մասնակիցները, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը դեմ էին այդ քայլին։

Բացի այդ, ԱՄՆ-ն պարբերաբար պատժամիջոցներ է սահմանում Իրանի իշխանությունների և ընկերությունների դեմ։

Վաշինգտոնում պաշտոնապես հայտարարում են, որ մտադիր չեն Իրանում «ռեժիմի փոփոխության» հասնել, բայց հույս ունեն, որ Իրանի իշխանություններն ու ժողովուրդը «ճիշտ ընտրություն» կանեն։ ԱՄՆ-ն կողմ է եղել 2018թ-ին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

Լրահոս
0