00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

25 տարի հետո հայկական կոնյակ չի լինի. ի՞նչ կարող է անել Հայաստանը

Բաժանորդագրվել
Հայաստանը ստիպված է հրաժարվել «կոնյակ» անվանումից. Ֆրանսիան է պնդել։ Բայց ռեբրենդինգի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ԵՄ–ն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի —Sputnik, Արամ Գարեգինյան. «Հայկական կոնյակ» անվանումից ստիպված կլինենք հրաժարվել։ Ըստ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի` 14 տարի հետո «կոնյակ» անվանումը չպետք է լինի հայկական, 25 տարի հետո` արտասահմանյան շուկայում։

Растворимый кофе - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակ` բրազիլական սուրճով կամ գործարար կապեր`օվկիանոսից այն կողմ

Հայաստանն արդեն չի կարող այդ անվանումն օգտագործել լատինատառ (cognac), սակայն դեռ կարող է կիրիլիցայով։ Այդ պատճառով էլ Ռուսաստան և այլ հետխորհրդային երկրներ ուղարկվող խմիչքի վրա գրվում է «կոնյակ», իսկ ԱՄՆ և Եվրոպա ուղարկվողների վրա` «brandy»։

Հայկական կոնյակի (դեռ այն կարելի է այդպես անվանել) ավելի քան 80%-ը Ռուսաստան է մատակարարվում։ Սակայն 25 տարի հետո հայերին (և ոչ պակաս ռուսներին) քաջածանոթ շշերի վրա այլ անվանում է հայտնվելու։ Թե ինչ անվանում կլինի, կորոշի խորհրդատուն, որն ընտրվելու է միջազգային մրցույթով։

Նման պահանջ է դրվել նաև Մոլդովայի և Վրաստանի առաջ։ Այնտեղ պահանջներն ավելի խիստ են, չէ՞ որ նրանց ու ԵՄ-ի հետ համագործակցությունն ավելի խորն է։ Մոլդովայում (Ռուսաստանին կոնյակով ապահովող մեկ այլ խոշոր մատակարար) 2018 թվականի մայիսի 1-ից արգելված է «կոնյակ» և «շամպայն» արտադրել։ Նրանց համար այլընտրանքային անվանումներ են ընտրվել` «դիվին» և «փրփրուն գինի»։

Հայաստանին անցումային շրջան են հատկացրել կոնյակի և շամպայնի համար։ 25 տարվա ընթացքում պետք է ռուսական սպառողին ապացուցենք, որ հայկական կոնյակը որևէ տեղ չի անհետացել, պարզապես այլ անվանում ունի։

Բայց մեկ այլ հարց է ծագում։ Ռուսաստանն առայժմ չի ուզում հրաժարվել «կոնյակ» և «շամպայն» անուններից։ Ռոսպատենտ դաշնային գործակալությունը որերորդ տարին է` բանակցություններ է վարում ֆրանսիացի գործընկերների հետ` պաշտպանելով իր արտադրողների շահերը։

Այսինքն կստացվի, որ ռուսական կոնյակը կոնյակ է, իսկ հայկականն արդեն ո՞չ։ Այդ դեպքում ի՞նչ է պետք անել ռուս գնորդներին չկորցնելու համար։

«Մենք հիանալի հասկանում ենք դա։ Այդ պատճառով էլ եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվել ենք հետևյալը. եթե ընդառաջ ենք գնում և պաշտպանում նրանց աշխարհագրական անվանումը, նրանք օգնում են մեզ բոլոր ծախսերի հարցում, որոնք կպահանջի ռեբրենդինգ իրականացնող ընկերությունը։ Միասին մենք կընտրենք անկախ խորհրդատու ընկերություն և հիմք կընդունենք նրա որոշումները», — նշում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։

Այսինքն եթե Ռուսաստանի բոլոր մարզկենտրոններում և սուպերմարկետների ցանցերում շրջելու և գովազդային արշավներ իրականացնելու կամ ամեն օր դաշնային ալիքներով հայտարարություններ տալու անհրաժեշտություն լինի, ապա այդ ծախսերը կհոգա Եվրամիությունը։

«Այժմ մենք պետք է խորհրդատու ընկերություն գտնենք և տեխնիկական առաջադրանք կազմենք։ Մինչև հուլիսի 17-ը բոլոր շահագրգիռ ընկերությունները կարող են դիմել մեզ։ Հուլիսի 20-21-ին կսկսենք մրցույթը։ Իսկ մինչև հաջորդ տարվա հունիս մեր կողմից ընտրված ընկերությունը կկազմի աշխատանքների ծրագիրն ու կգնահատի դրանց արժեքը», — ասաց Ադամյանը։

Շամպայնի համար անցումային շրջանն ավելի քիչ է. 2 տարի ներքին և երեք տարի արտասահմանյան շուկայի համար։ Մյուս պաշտպանված անվանումներին (ֆրանսիական ռոկֆորը կամ հունական ֆետան) առայժմ ձեռք չեն տվել։ Հայաստանն այնքան քիչ ծավալներով է դրանք արտադրում, որ եվրոպացիները (դեռ) չեն մտահոգվում։

Իսկ կոնյակի արտահանումից Հայաստանը տարեկան ավելի քան 200 մլն դոլար հասույթ է ստանում։ Այժմ այնպես է պետք անել, որ այդ խմիչքի «թնդությունը» ոչ մի դեպքում չնվազի։

 

 

Լրահոս
0