00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինական հրաշքի հայկական երեսը. նոր իշխանությունը շտկում է նախկինի քարոզչական հնարքները

© Sputnik / Aram NersesyanШкола с китайским обучением, Ереван
Школа с китайским обучением, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթության և գիտության նախարարությունը խմբագրում է Երևանում բացվող չինական դպրոցի վերաբերյալ հանրության պատկերացումները։ Ովքե՞ր ու ի՞նչ կսովորեն էլիտար շղարշով պատված սովորական դպրոցում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Չինական հրաշք չի լինելու, և չինական դպրոցը չի տարբերվելու Հայաստանում գործող հանրակրթական մյուս դպրոցներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով Հայ-չինական բարեկամության դպրոցի շուրջ ստեղծված իրարանցումը, ասաց կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

Փոխնախարարի խոսքով` չինական դպրոցը հանրակրթության ոլորտի առաջին խնդիրն էր, որին բախվեց ԿԳՆ-ի նոր ղեկավարությունը։

Անավարտ շինարարություն, գազի, էլեկտրաէներգիայի միացման խնդիրներ, աշակերտների անսպասելի շատ դիմումներ։ Այս խնդիրներից վերջինն այսօր էլ դեռ չի լուծվել։ Հայտերի թիվը ավելի քան 2 անգամ գերազանցում է դպրոցում նախատեսված տեղերի քանակը։

© Sputnik / Hovhannes ShoghikyanՀովհաննես Հովհաննիսյան
Ованнес Ованнисян - Sputnik Արմենիա
Հովհաննես Հովհաննիսյան

«Ծնողները հույս ունեին, որ այդ դպրոցում սնունդ է տրվելու կամ տրանսպորտով են ապահովելու, բայց այս դպրոցը չի տարբերվելու հանրակրթական մյուս դպրոցներից, միայն չինարենի խորացված ուսուցում է լինելու։ Դեռ ավելին` անգլերեն և ռուսերեն դասաժամերի քանակը պակաս է լինելու չինարենի հաշվին»,- ասաց փոխնախարարը։

Իրականությանը չեն համապատասխանում նաև հանրության այն պատկերացումները, թե դպրոցի աշակերտներն ուսման ընթացքում Չինաստան մեկնելու հնարավորություն են ունենալու։

Школа с китайским обучением, Ереван - Sputnik Արմենիա
Երևանում բացվող չինական դպրոցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փոխնախարարը

Նրա խոսքով, ստեղծված խնդրի առաջին մեղավորը նախկին իշխանություններն են, որոնք դպրոցի վերաբերյալ ուռճացված տեղեկություններ են ներկայացրել հանրությանը։

«Այս տարիների ընթացքում դպրոցի մասին անընդհատ խոսվել է, ու մարդիկ սպասել են չինական դպրոցի բացվելուն, բայց միաժամանակ ծնողներից շատերը չէին խորացել, թե ինչ է իրականում իրենից ներկայացնելու չինական դպրոցը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Արդյունքում 405 աշակերտի համար նախատեսված դպրոցն արդեն շուրջ 700 դիմորդ ունի։ Իսկ քանի որ դպրոցի նոր շենքը կառուցվել է նախկին 103 դպրոցի տեղում, ապա նոր դպրոցում սովորելու անվերապահ իրավունք են ստանալու դպրոցի նախկին սաները` շուրջ 100 հոգի։ Արդյունքում ցանկալի տեղերի թիվը կրճատվում է, մնում է 300-ը։

Այս 300 աշակերտների ընտրության հարցը օրերս ԿԳՆ ղեկավարությունը քննարկել է դիմորդների ծնողների հետ` ներկայացնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։

Մրցութային կամ քննության կարգով ընդունելությունն արգելված է հանրակրթության օրենքով, ուստի նախարարությունում առավել հակված են վիճակահանություն անցկացնելու տարբերակին։

Ученики старших классов и воспитанники детского сада пишут письма армянским солдатам и ровесникам, проживающим в приграничных селах - Sputnik Արմենիա
Չինարենը չինարենով. ինչու հայ ծնողը կընտրի Երևանում բացվող չինական դպրոցը

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2012թ-ին Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը դպրոցի նախագծի մասին ասել էր. «Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք Հայաստանում ստեղծել փոքրիկ չինական հրաշք»։ Նա նաև հայտարարել էր, որ դպրոցի համար մշակվելու են հատուկ ծրագրեր, դասագրքեր և դասավանդման մեթոդներ։

Այս խոստումներից միակը, որ կա այսօր, Երևանի Քանաքեռ թաղամասում` Զաքարիա Քանաքեռցու փողոցում, դեռևս անավարտ շինարարությամբ դպրոցի շենքն է։ Սեպտեմբերից այստեղ դասավանդելու են նախկին 103 դպրոցի ուսուցիչները, և միայն չինարենը դասավանդելու են Չինաստանից ժամանած մասնագետները։

«Ինչ վերաբերում է չինական հրաշքին, ասեմ, որ բովանդակային իմաստով համարյա թե գործ չի արվել մինչև վերջին ամիսները, այսինքն` դասապրոցես, դասերի բաշխում։ Մենք մեկ ամսվա մեջ այս ամբողջ խնդիրների առաջ ենք կանգնել և փորձել ենք ինչ-որ լուծումներ գտնել։ Միգուցե ժամանակին ինչ-որ գաղափարներ եղել են` դասագրքեր և այլն։ Բայց եթե նման գաղափարներ կային, գոնե պետք է սկսեին այդ դասագրքերի ինչ-որ չափորոշիչներ մշակել։ Բայց ոչ մի նման բան չի արվել։ Մենք պետք է անցնենք նույն դասագրքերով, ինչ հանրակրթական մյուս բոլոր դպրոցներում, բացառությամբ չինարենի»,- ասաց փոխնախարարը։

Դպրոցը ֆինանսավորվելու և աշխատավարձերը վճարվելու են պետական բյուջեից` մյուս դպրոցներին հավասար։ Չինական կողմը, բացի շինարարությունից, այլ ծախսեր չի հոգալու։ Փոխնախարարը շեշտում է` սա հերթական էլիտար դպրոցը չի դառնալու։

2010 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ժամանակ ներկայացրել էր երկու երկրների կրթական համագործակցության ընդլայնմանը միտված առաջարկություններ, որոնց թվում էր նաև Երևանում այսօր արդեն կառուցված չինական դպրոցը։

Չինարենի ուսուցմամբ միջազգային դպրոցի շինարարությունը Երևանում մեկնարկել է 2015թ-ին։ Այս տարի սեպտեմբերին կրթօջախը դռները կբացի առաջին աշակերտների համար։

Լրահոս
0