00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինարենը չինարենով. ինչու հայ ծնողը կընտրի Երևանում բացվող չինական դպրոցը

© Sputnik / Asatur YesayantsУченики старших классов и воспитанники детского сада пишут письма армянским солдатам и ровесникам, проживающим в приграничных селах
Ученики старших классов и воспитанники детского сада пишут письма армянским солдатам и ровесникам, проживающим в приграничных селах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի մեկից Երևանում չինական դպրոց կբացվի։ Sputnik Արմենիան պարզել է, թե ուսանելու համար ինչպիսի պայմաններ են գործելու ուսումնական նոր հաստատությունում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Չինաստանի աջակցությամբ կառուցվող դպրոցը Երևանում դռները կբացի այս տարվա սեպտեմբերին։ Նոր դպրոցի մասին նորությունը հետաքրքրել է հատկապես այն ծնողներին, որոնք ուզում են, որ իրենց երեխաներն այլընտրանքային կրթություն ստանան։

«Չինաստանը հզոր ու զարգացող երկիր է, Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերներից մեկը։ Կարծում եմ` չինարենի իմացությունը երեխայիս համար հեռանկարային կլինի, հատկապես, որ ժամանակի ընթացքում հայ-չինական կապերը միայն ամրապնդվելու են», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 12 տարեկան դպրոցականի մայրը։

Նրա խոսքով` Հայաստանում լավ դպրոցներ կան, բայց հիմնականում հասանելի չեն ֆինանսական տեսանկյունից։

«Այն փաստը, որ այս նախագիծը պետական մակարդակով է իրականացվում, վստահություն է ներշնչում և հույս տալիս, որ երեխան որակյալ կրթություն կստանա», — ընդգծեց նա։

Школа - Sputnik Արմենիա
Դպրոցներում գարնանային արձակուրդի օրերը հայտնի են

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դպրոցում ուսուցումն իրականացվելու է պետական հանրակրթական ծրագրով։

«Սա սովորական հանրակրթական դպրոց է` չինարենի խորացված ուսուցմամբ։ Գործելու են 5-ից 12 դասարաններ։ Ուսուցման լեզուն հայերենն է, բայց բոլոր դասարաններում շաբաթական երեք ակադեմիական ժամ չինարենին է տրամադրվելու։ Մեր հաշվարկների համաձայն` դպրոցն ունենալու է 27 դասարան և 450 աշակերտ», — ասաց նա։

Արշակյանի խոսքով` դպրոցն անվճար է, իսկ ընդունվելու համար աշակերտները քննություն չեն հանձնելու։

«Առայժմ քննություն չեն հանձնելու, բայց մինչև սեպտեմբեր մենք մոնիթորինգ կանցկացնենք, եթե հայտերը գերազանցեն 450-ը, հնարավոր է` հետագայում ընդունելության որոշակի կարգ սահմանվի», — նշեց Արշակյանը։

Նա նաև ընդգծեց, որ չինարենը դասավանդելու են Չինաստանից եկած մանկավարժները, ընդ որում` ուսումն անցկացվելու է հատուկ մեթոդաբանությամբ, որը թույլ կտա առանց երկրորդ լեզվի «միջամտության» յուրացնել լեզուն։ Այդ մեթոդը կօգնի խուսափել շփման հետ կապված խնդիրներից։

«Չինարենը, բնականաբար, չինարենով են դասավանդելու։ Այսպես թե այնպես մենք վերահսկում ենք իրավիճակը, և եթե հանկարծ խնդիրներ առաջանան, մենք կաշխատենք դրանք վերացնելու ուղղությամբ», — ասաց վարչության պետը։

Նա ավելացրեց նաև, որ այս պահին աշակերտների տեղափոխության համար տրանսպորտ նախատեսված չէ։

Լրահոս
0