00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում բացվող չինական դպրոցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել փոխնախարարը

© Sputnik / Aram NersesyanШкола с китайским обучением, Ереван
Школа с китайским обучением, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցը կարող է ընդունել 605-610 աշակերտի, իսկ դիմորդների քանակն անհամեմատ մեծ է, ուստի ԿԳՆ–ն ստիպված է եղել հանդիպում կազմակերպել ծնողների հետ` քննարկելու համար, թե ինչպես լուծեն այդ հարցը։ Կրթության և գիտության փոխնախարարը ներկայացրել է հանդիպման արդյունքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորել են համաքաղաքացիները Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը Հովհաննես Հովհաննիսյանը մի քանի հարցեր է պարզաբանել:

Школа с китайским обучением, Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի չինական իրարանցումը. Երևանում դեռ չբացված դպրոցը մի քանի հարյուր դիմորդ ունի

Facebook սոցիալական ցանցում նա հիշեցրել է, որ դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում, և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց:

Դպրոցը կարող է տեղավորել 605-610 աշակերտի:

«Եթե այս թվից հանում ենք 103 դպրոցում արդեն առկա աշակերտներին, ապա խոսքը մոտ 400 նոր աշակերտ ընդունելու մասին է»,- գրել է պաշտոնյան:

Նա նշել է, որ դպրոցի իրավակազմակերպական ձևը լինելու է հիմնադրամ և ոչ ՊՈԱԿ, ունենալու է իր հոգաբարձուների խորհուրդը: Այն սովորական հանրակրթական դպրոց է իր ծրագրերով, բացառությամբ միայն, որ դպրոցում լինելու է խորացված չինարեն լեզվի ուսուցում: Դպրոցը չի տրամադրելու տրանսպորտ և սնունդ:

«Դպրոցի 5-9 դասարաններում սովորելու համար դիմել են մոտ 700 աշակերտ, որի համար մենք կազմակերպեցինք հանդիպում ծնողների հետ, որտեղ ծնողները բարձրացրեցին իրենց մտահոգող բոլոր հարցերը ու ստացան պարզաբանումներ: Հիմնական հարցը վերաբերում էր դպրոցի ընդունելությանը, քանի որ փաստ է, որ դպրոցը չի կարող ընդունել բոլոր դիմորդներին: ԿԳՆ հիմնական մոտեցումը հիմնված է սոցիալական հավասարության սկզբունքի պահպանման վրա, երբ բոլոր դիմորդները կունենան հավասար հնարավորություններ»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա թվարկել է, թե ընդունելության համար ինչ տարբերակներ են քննարկվել։

  1. Ընդունելությունը կազմակերպել միջինացված գնահատականներով: Այս տարբերակը ընդունելի չէ, քանի որ հակասում է հանրակրթության մասին օրենքին ու խախտում է հավասարության սկզբունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր դպրոցներում միևնույն գնահատականը աշակերտները ստանում են ոչ նույն սկզբունքներով:
  2. Առավելություն տալ նրանց, ովքեր առաջինն են դիմել: Այս մոտեցումը նորից անհավասար հնարավորություններ կստեղծեր այն ծնողների համար, ովքեր այս կամ այն պատճառով իրեն գործերը հանձնել են ավելի ուշ: Օրինակ բերվեց սահմանում զինծառայողի ընտանիքը, ով հասցրել էր միայն նախավերջին օրը դիմել դպրոցի համար:
  3. Դպրոցը կազմակերպել երկհերթ տարբերակով: Այս տարբերակը գործնականում հնարավոր չէ իրագործել, քանի որ Հայ-չինական բարեկամության դպրոցում դասարանները նախատեսված են միայն 15 աշակերտի համար, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պետբյուջեի համար, իսկ երկհերթ տարբերակը այդ ծանրաբեռնվածությունը ուղղակի կկրկնապատկի:
  4. Առաջարկություն եղավ նաև առավելություն տալ արդեն չինարենի իմացությամբ աշակերտներին կամ անցկացնել հարցազրույց, ինչը մերժվեց այն պարզ պատճառով, որ դպրոցի նպատակը հենց չինարենի ուսուցումն է այդ լեզվին չտիրապետող աշակերտների համար, իսկ հարցազրույցը հիմք է տալու ծնողներին մեղադրելու ընդունող հանձնաժողովին սուբյեկտիվության մեջ:
  5. Ընդունելությունը կազմակերպել վիճակահանությամբ, որը լիովին կապահովի հավասար մոտեցումը բոլոր դիմորդների համար: Վիճակահանությունը կանցկացվի ծնողների ներկայությամբ ու մասնակցությամբ: ԿԳՆ որդեգրած քաղաքականությունն է դպրոցների էլիտարացումը չխթանելը և հավասար հնարավորությունների ստեղծումը բոլոր ՀՀ քաղաքացիների համար, որը հնարավոր է կատարել միայն պատահական ընտրանքով՝ բացառելով բոլոր տեսակի շահարկումներն ու սուբյեկտիվ վերաբերմունքը:
Լրահոս
0