00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հարցն «այլ կերպ» լուծել հնարավոր չէ, կամ ինչի՞ մասին են Փաշինյանի վերջին թեզերը

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах
Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` վերջերս կայացած հանդիպումն ավելի շատ ճանաչողական էր, քան բանակցային գործընթացի շարունակություն։ Կողմերը ցույց տվեցին, որ պատրաստ են շարունակել երկխոսությունը։ Իսկապես իրավիճակը սկսում է փոխվել։ Երեկվա ասուլիսի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են այդպիսի եզրակացություն անել։

Այս ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը շատ բան ասաց արցախյան կարգավորման վերաբերյալ։ Նրա առաջադրած երեք դրույթը կարելի էր լճացման մեջ գտնվող գործընթացի դրական փոփոխությունների համար անհրաժեշտ պայմաններ անվանել, բայց «պայմանը» լպրծուն սահմանում է, որը երբեմն ոչ ճիշտ մեկնաբանությունների պատճառ է դառնում։ Ուստի վիրավորանքից ու ձևական վրդովմունքից խուսափելու համար դրանք «դրույթ» անվանենք։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян встретился с генеральным секретарем ООН Антониу Гутеррешем (18 июля 2018). Нью-Йoрк, СШA - Sputnik Արմենիա
Պահպանել զինադադարն ու հրաժարվել ագրեսիայից. նախարարը ՄԱԿ–ում խոսել է Արցախի մասին

ԱՊՀ երկրների փորձագետ Արկադի Դուբնովը հարցազրույցներից մեկում ասել է. «Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է հանգեցնել միայն դիվանագետների նոր կոհորտաների փոխըմբռնման աճի․ նրանք պետք է սովորեն միմյանց, աչքերի մեջ նայեն ու փորձեն ընդհանուր լեզու գտնել, պարզել՝ ընդհանրապես ինչպես կարող են խոսել` կա՛մ բարձր տոնով, վերջնագրերի ու դեմարշների լեզվով, կա՛մ գոնե փորձագիտական վիճաբանությունների մակարդակով»։ Այսպիսով փորձագետը հաստատում է ակնհայտ մի բան․ հանդիպումը անձնական ծանոթության բնույթ էր կրում, այն նախնական էր։

Ե՛վ հանդիպումից առաջ, և՛ հանդիպումից հետո Փաշինյանն անընդհատ կրկնում է, որ առանց Արցախի ժողովրդի հնարավոր չէ վերջնականապես կարգավորել խնդիրը։ Ուրբաթ նա հերթական անգամ ասաց այս մասին՝ ընդգծելով, որ «բանաձևն արձանագրված է ԵԱՀԿ ՄԽ նախագահների դիրքորոշումների մեջ, որոնք արտահայտվել են փաստաթղթերում»։

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ արցախյան հարցի կարգավորման վերջնական փուլում գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի Արցախը», — ևս մեկ անգամ ասաց Փաշինյանը` նշելով, որ դա չի չեղարկում ներկայիս բանակցությունները։ Դրանք պետք է անցկացվեն, ու ցանկալի է, որ անցկացվեն։

Ինչու՞ Փաշինյանն ասաց, որ այդ դրույթը չի չեղարկում քննարկումները։ Հասկանալի է` ինչու։ Չէ՞ որ ադրբեջանական կողմը բարձրաձայն հայտարարում է, որ իր համար արցախյան կողմի մասնակցությունն անընդունելի է։ Թե որքան է Բաքուն իրենը պնդելու, հայտնի չէ, և այդ պատճառով տեղում չդոփելու համար Փաշինյանն առաջարկում է վարել բանակցություններ, որոնք կարող են տեղից շարժել գործընթացը։

Заседание совета попечителей Всеармянского фонда Айастан (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կարպիսյան գարշապարը. Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղան

Վստահության մթնոլորտի ստեղծումը երկրորդ դրույթն է։ Դրան դժվար է հասնել`հաշվի առնելով Բաքվում ընթացող հակահայկական շուրջօրյա քարոզչությունը, սակայն տարրական տրամաբանությունը հուշում է, որ առանց վստահության ոչ մի պայմանավորվածություն չի կարող լինել։ Թե այսօրվա պայմաններում ինչպես կարելի է տեսանելի ապագայում փոխվստահության հասնել, անկեղծ ասած, գրեթե անհնար է պատկերացնել, սակայն անհրաժեշտ է որևէ կերպ հասնել դրան, հակառակ դեպքում ամբողջ նախաձեռնությունը կարելի է հենց հիմա ավարտել։

«Մենք պարբերաբար ասում ենք համանախագահներին, որ պատրաստ ենք կարգավորման, և դրա համար վստահության մթնոլորտ է պետք, որը քանդում է Ադրբեջանը: Հայաստանի կողմից ոչ մի այդպիսի քայլ չեք տեսնի։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը», — ասաց Փաշինյանը։

Բնականաբար անընդունելի է, սակայն ի՞նչ անել, եթե մյուս կողմը նախանձելի համառությամբ պնդում է նույն բառերը, որոնք նախադասություն են դառնում, և բանակցության բոլոր մասնակիցներն արդեն հասցրել են անգիր անել այդ նախադասությունները։ Ու այդ կողմը մանտրաներն անվերջ կրկնելուց ոչ մի օգուտ չի ստանում, բայց նորից ու նորից հին ձայնասկավառակն է պտտում։ Եթե Բաքուն հույս ունի, որ բանակցությունների բացակայության դեպքում պատերազմ սկսելու իր սպառնալիքներն ազդեցություն կունենան, ապա վերջերս տեղի ունեցած բլեքաուտից հետո, երբ տեխնածին վթարի պատճառով ամբողջ երկիրը լրիվ «ալլահ ակբար» էր եղել, այդ սպառնալիքները զգալիորեն կորցրին իրենց համոզիչ ուժը։

Փաշինյանն առաջադրեց երրորդ դրույթը՝ պատմելով Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին։

«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ որ Հայաստանի կառավարության որևէ ներկայացուցչի հարցնում ենք «տարածքներ` կարգավիճակի դիմաց» լուծումն ընդունելի է, թե ոչ: Որևէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ լուծումն Ադրբեջանին ընդունելի է, թե ոչ: Փոխզիջում նշանակում է երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ես ուզում եմ հասկանալ` ինչու՞ ենք մենք քննարկում փոխզիջման մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման», — ասաց Փաշինյանը։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Արցախը` բանակցություններում. Ադրբեջանին պետք է «համոզել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով

Ի դեպ, Փաշինյանը բարձրաձայնեց մի հարց, որը միշտ մակերեսին էր, բայց շատերը կա՛մ չէին նկատում այն, կա՛մ մտածված անտեսում էին։ Իսկապես այսօր Բաքում ուզում է ամեն ինչ ու միանգամից, ու նույնիսկ «ամեն ինչից» էլ շատ՝ Երևանն ու Սյունիքը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պայմաններում որևէ բանի դիմաց տարածքներ առաջարկել։ Բաքուն միայն անհատույց նվերների մասին է պնդում․ այդ դեպքում ցանկացած փոխզիջման մասին խոսակցությունն անիմաստ է դառնում։

Ու վերջապես Փաշինյանի ևս մեկ հայտարարության մասին․ «Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա», — հայտարարեց վարչապետը։ 

Այն, որ միայն ինքնասպանը կարող է հարցն այլ կերպ լուծել, Հայաստանում յուրաքանչյուրն է հասկանում։ Պարզապես այս հայտարարությունը կանխում է տարատեսակ դավադրական վարկածները, որոնք հաճախ հեռու են բանականությունից և որոշակի մարդկանց և ուժերի օգտին են լինում։

Լրահոս
0