00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի կարպիսյան գարշապարը. Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղան

© Photo : official site of the Prime minister of RAЗаседание совета попечителей Всеармянского фонда "Айастан" (25 мая 2018). Еревaн
Заседание совета попечителей Всеармянского фонда Айастан (25 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին Հայաստանում երեք իրադարձություն է եղել, որոնք ԶԼՄ–երում, ու հատկապես սոցիալական կայքերում քննադատության ու վերլուծության են արժանացել։ Հետաքրքրական է, որ երեքն էլ, այսպես թե այնպես, առնչվում են արցախյան հիմնախնդրին։

Ամեն ինչ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արցախյան հարցով բավականին խիստ ու անզիջում հայտարարությունների ֆոնին։ Ու այն փաստի ֆոնին, որ երկրի առաջին անձի որդին հենց Արցախ է զինծառայության մեկնել։ Փաշինյանը բարձրաձայնեց կարգավորման մեջ հայկական կողմի նոր դիրքորոշումը, այն է` Հայաստանը լիազոր է բանակցել միայն մինչև որոշ պահ, իսկ հետո պետք է որոշի Արցախի Հանրապետության ղեկավարությունն ու դրա ժողովուրդը։

Այսինքն` Երևանի դիրքորոշումն այն է, որ Արցախը ավելի շուտ պետք է բանակցային գործընթացին վերադառնա։ Ժամանակին Արցախը բանակցային կողմ էր, իսկ հետո դիտորդի դերում հայտնվեց. շատ բան է ասվել ու այստեղ դա պետք չէ կրկնել։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո բեկում կլինի՞ արցախյան բանակցություններում

Այսպես, իրադարձություն առաջին` Մնացականյան–Մամեդյարով հանդիպում։ Հայ նախարարն այդ հանդիպումից հետո հայրենիքում քննադատության արժանացավ։ Հիմնականում այն պատճառով, որ ամփոփիչ հայտարարությունում թույլ են տվել չհիշատակել Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացին։

Բազում կողմնակի պարզաբանումներ են հնչել, սակայն ամենահաճախ հնչողներն են «փորձի պակասը», «թուլամորթությունն» ու «անհամաձայնեցվածությունը»։ Իբր, Մնացականյանի փորձի պակասը հանգեցրել է նրան, որ նա չի պնդել, որ վերոհիշյալ կետը ներառվի ամփոփիչ հայտարարության մեջ։

Սակայն Մնացականյանը պրոֆեսիոնալ (ի տարբերություն շատ այլ նախկին ու ներկա) դիվանագետ է, որը լուրջ աշխատանքի մեծ փորձ ունի` նրա կենսագրությունը կարդացեք։ Այո, նրա առաջին լուրջ բանակցություններ են նախարարի պաշտոնում, սակայն նա երեխա չէ, որ այդքան քաշվի։

Եթե հարցին պրագմատիկ տեսանկյունից նայենք, առանց հույզերի, ապա, ամենայն հավանականությամբ, Արցախի բանակցային գործընթացին վերադառնալու մասին հայկական կողմի լռության պատճառն այն է, որ այդ հանդիպումն ակնհայտորեն ճանաչողական, խորհրդանշական ու շատ բաներում ձևական էր։ Այդ ֆորմատի հանդիպման ընթացքում այսպիսի լուրջ ու կտրուկ պահանջ ներկայացնելը հասկանալի պատճառներով իմաստ չուներ. դա կգնահատվեր որպես հենց առաջին քայլից առճակատման մտադրություն։

Первый вице-премьер Армении Арарат Мирзоян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կարպիս Փաշոյանը հրաժարական կտա

Ամեն ինչ իր ժամանակ ունի, ու կարծում եմ, հետագայում կայանալիք բանակցությունները ցույց կտան, որ Մնացականյանը վարչապետի խոսքերին ու մտադրություններին դեմ չի գնացել։ Հետո էլ, մենք չգիտենք` ինչ է խոսվել այդ հանդիպման ժամանակ, հնարավոր է` Ստեփանակերտի վերադառնալու թեման շոշափվել է։

Երկրորդ իրադարձությունը. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի հայտնի խոսքերը Ռոբերտ Աբաջյանի մասին («Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ի՞նչ է կատարվում»)։ Իսկ սուր քննադատության արժանանալուց հետո Փաշոյանը հայտարարել է, որ «բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային» ու հրաժարական տվեց։ Սակայն այս երիտասարդը ոչ թե պետք է սեփական ցանկությամբ «հրաժարական» տար, այլ նույն վայրկյանին հեռացվեր աշխատանքից, հենց նույն առաջին փոխվարչապետի հրամանով։

Փաշոյանը սա ասել էր վարչապետի այն հայտարարության ֆոնին, որ հայկական կողմը ցանկացած պահի պետք է պատասխան հարվածին պատրաստ լինի։ Եվ այն մասին, որ ազգն ավելի միասնական է, քան երբևէ, ու որ Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում միացումը համազգային կլինի։

Կրկին հակասությու՞ն։ Նույնպես անփորձությու՞ն։

Երրորդ իրադարձությունը. Փաշինյանի ու նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպումը, որը նոր է տեղի ունեցել։ Հայտնում են, որ քննարկվել է արտաքին քաղաքականությունն ու արցախյան հակամարտությունը։ Այդ հանդիպումը մեծ անհանգստություն է առաջացրել հենց Արցախի թեմայով։

Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել են կառավարական առանձնատանը

Տեր–Պետրոսյանը հայտնի է Արցախի հարցով իր դիրքորոշմամբ. հայտնի էր իր նախագահության առաջին տարիներից։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին նա հանդես էր եկել նախընտրական ծրագրով, որը ցույց տվեց` նրա դիրքորոշումն անփոփոխ է։

Առաջին նախագահից ոչ ոք ոչ մի լավ բան չէր սպասում, սակայն 2017 թվականին վրդովեցրեց այն, որ Տեր–Պետրոսյանը հնչեցրեց այդ մոտեցումը 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ Հենց դա էլ պատճառ դարձավ, որ նախկին նախագահի պերճաշուք անունով կուսակցությունը չնչին ձայներ հավաքեց ու չանցավ Ազգային ժողով։

Թեև, անկեղծ ասած համոզված եմ, որ նույնիսկ, եթե Տեր–Պետրոսյանը ղարաբաղյան կարգավորման իր տեսլականի մասին ոչ մի խոսք չարեր, ձայներն ավելի շատ չէին լինի։ Դա առավելագույնն է այն մարդու համար, որը ոչ մի կերպ չի ուզում գիտակցել, որ իր ժամանակը վաղուց անցել է։

Սակայն անկախ Տեր–Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքից, այս պահին վարչապետի հետ նրա հանդիպման փաստի մեջ ոչ մի դատապարտելի ու մտահոգիչ բան չկա։ Նրանք կարող էին ինչ ասես քննարկել, շատ բաները չեն հրապարակվի, իսկ լսել, թեկուզ և ընդդիմադիրին, նորմալ է ու բնական։

Եթե այդ իրադարձություններն առանձին դիտարկենք, ապա անհանգստության համար առանձնապես պատճառ չկա։ Լարվածություն է հայտնվում, երբ դրանք միասին ես ընկալում. թեման հիմնականում նույնն է. վարչապետի խոսքն ու տեղի ունեցող իրադարձությունների հակասությունը միտո՞ւմ է, կանխամտածվածությո՞ւն, թե՞ պարզապես անհաջող զուգադիպություն։

Անփորձությու՞ն։ Զուգադիպությո՞ւն։ Հարգանքի նշա՞ն, ինչպես Տեր–Պետրոսյանի դեպքում։

Սակայն վարչապետի որդին, այնուամենայնիվ, Արցախում է ծառայում։

Լրահոս
0