ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, և դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել»,- նշված է հոդվածում։
Մոտ 9 ժամ տևած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար և առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, և որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել։