00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ամբողջությամբ բացահայտելն անհնար է. հարցազրույց Աննա Միտյանինայի հետ

© Sputnik / Aram NersesyanВице-губернатор Санкт-Петербурга Анна Митянина
Вице-губернатор Санкт-Петербурга Анна Митянина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն իր հարուստ պատմությամբ, տեսարժան վայրերով, հուշարձաններով ամբողջությամբ բացահայտելը գրեթե անհնար է։ Ամեն անգամ այստեղ գալով, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան իր համար նոր երկիր է բացահայտում և համոզվում է, որ դժվարությունները հայ ժողովրդին միայն ավելի ամուր և ուժեղ են դարձնում։

Տիկին Միտյանինան, քաղաքապետարանի ներկայացուցիչների և գործարարների հետ, Հայաստանում է Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակներում։ Երկկողմ նախագծերի, ստորագրված համաձայնագրերի, այցերի և տեսարժան վայրերի մասին փոխնահանգապետը պատմել է Sputnik Արմենիային։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան կատարած այցը, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

– Մեր այցն արդյունավետ էր, հագեցած գրաֆիկ ունեինք` ինչպես ես, այնպես էլ գործընկերներս։ Հանդիպում եմ ունեցել Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ, հանդիպում էր կազմակերպվել Ռուսաստանի դեսպանատանը։ Ծանոթացել եմ նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ։

Հանդիպումների արդյունքներով կարելի է վստահաբար ասել, որ մեր համագործակցությունը շարունակվում է և նոր մակարդակ է դուրս գալիս։ Գործընկերներս իրենց ուղղություններով ավանդական հանդիպումներ են ունեցել։ Քննարկումներ են եղել զբոսաշրջության, կրթության և գիտության, երիտասարդական քաղաքականության և բժշկության ոլորտում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Հայ–հրեական ֆուտբոլ. ինչպես Լապշինի համար վճարեցին հայ աղջիկները

Պետերբուրգից ժամանած բժիշկները Երևանի բնակիչների համար մոտ 30 խորհրդատվություն են անցկացրել, բժշկական հաստատություններից մեկի հարթակում ուսուցողական սեմինար էր կազմակերպվել։ Սանկտ Պետերբուրգի գիտության քոլեջի սաներն ու մանկավարժները Երևանի գործընկերների հետ հանդիպում էին կազմակերպել։ Առանձին ուշադրություն էր հատկացվել գիտության և կրթության հարցերին։

– Ի՞նչ համաձայնագրեր են ստորագրվել։

– Պետերբուրգի և Երևանի դպրոցների միջև համագործակցության համաձայնագրեր էին ստորագրվել։  Առանցքային ձեռքբերումներից էր, կրթության և գիտության ոլորտում արձանագրված հաջողությունը։

Սանկտ Պետերբուրգի գիտության գծով կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության ուղիները։ Երևանի օրվա կապակցությամբ, աշնանը Երևանում նախատեսվում է այդ կազմակերպությունների միջև հուշագիր ստորագրել։

Вице-губернатор Санкт-Петербурга Анна Митянина - Sputnik Արմենիա
«Ամեն ինչ հսկում ենք». փոխնահանգապետը` Սանկտ Պետերբուրգի «Երևան» առևտրի կենտրոնի մասին

– Բժշկության ոլորտում համագործակցության ի՞նչ հեռանկարներ են ուղենշվել։

– Դա հեռանկարային ուղղություն է։ Առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք Ռուսաստանում արդիական դարձած բժշկական զբոսաշրջության թեման։ Առաջարկում ենք դիտարկել փոխանակման հնարավորությունը։ Պետերբուրգում լավ սարքավորված բժշկական կլինիկաներ են գործում և բժշկական մի շարք ծառայություններ բարձր որակի են։ Հայկական կողմին համատեղ բժշկական զբոսաշրջություն զարգացնելու առաջարկ է արվել։ Այժմ սպասում ենք ՀՀ առողջապահության նախարարության պատասխանին, նրանք պետք է համագործակցության ձև առաջարկեն։ Արդիական է մնում Պետերբուրգի կլինիկաների հենքի վրա երևանյան բժիշկների համար ուսուցողական միջոցոռումների անցկացումը։

– Իսկ ի՞նչ է առաջարկում Երևանը։

– Երևանում բարձր որակավորում ունեցող բժիշկներ կան, կարծում եմ, որ իրենց գործընկերների հետ նրանք մշտական շփման մեջ են գտնվում, Պետերբուրգի և Երևանի կլինիկաների միջև համաձայնագիր գոյություն ունի։ Այսպես, օրինակ, N17 ծննդատունը Երևանում իր գործընկերն ունի դեոնտոլոգիայի, մանկական վիրաբուժության, երեխաներին օգնություն տրամադրելու հարցերով։

Встреча принца Уильяма с представителями Иерусалимского патриархата ААЦ (28 июня 2018). Иерусалим - Sputnik Արմենիա
Արքայազն Ուիլիամը հայկական խաչ է նվեր ստացել Երուսաղեմի հայոց պատրիարքարանից

Անձամբ ինձ համար հետաքրքիր էր մեր թոշակառուների համար Երևանի վերականգնողական կլինիկաների ներուժն օգտագործելու հնարավորությունը։ Հանդիպել ենք լենինգրադյան շրջափակումը վերապրած մեր վետերանների հետ, և ուրախ էի տեսնել, թե ինչ տրամադրության և ֆիզիկական լավ վիճակում էին նրանք գտնվում։

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները պատմեցին մեզ, թե ինչպես են գործում  բժշկական վերականգնողական կլինիկաները մեծահասակների համար։  Դա կարող է հետաքրքիր լինել Պետերբուրգին` ծերերի, հաշմանդամների սանիտարա–կուրորտային բուժման համար պայմաններ ստեղծելու տեսանկյունից։

– Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ինչ հեռանկարներ կան։

– Մեր հարաբերությունները վաղեմի բնույթ են ունեն, 1998 թվականին Երևանն ու Պետերբուրգը քույր քաղաքներ դարձան։ 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համաձայնագիր էր ստորագրվել, որտեղ նշված են համագործակցության հիմնական ուղղությունները։ Այս տարիներին մենք ակտիվ երկխոսություն ենք վարել, մի շարք հանդիպումներ ենք անցկացրել։ Տարվա մեջ մի քանի անգամ հանդիպում ենք և ամեն անգամ քննարկման թեմաներ ենք գտնում։ Համոզված եմ, որ այդ երկխոսությունը կշարունակվի։

Маршрутное такси - Sputnik Արմենիա
Երևանի վտանգավոր տրանսպորտը. ինչ ասես դուրս չի ցցվում «Գազելների» պատուհաններից

– Ինչպե՞ս է ներկայացված Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը, որքանո՞վ է այն ներգրավված քաղաքի կյանքին։

– Մեզ մոտ «Ազգությունների Սանկտ Պետերբուրգյան տուն» է գործում, ուր կարող է այցելել էթնիկ փոքրամասնության յուրաքանչյուր ներկայացուցիչ, պատմել իր հետաքրքրությունների, գաղափարների մասին։ Պետերբուրգում, պաշտոնական տվյալների համաձայն, 20 հազար էթնիկ հայ է ապրում։ Ասեմ ձեզ, Պետերբուրգում ազգություն չկա, Պետերբուրգում բոլորը պետերբուրգցի են։

Ռուս և հայ ժողովուրդները ընդհանուր, մեծ, դրամատիկ պատմություն, ընդհանուր մշակութային արժեքներ և կրոն ունեն։

– Եղել եք Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում, ինչպես նաև այցելել «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։ Ի՞նչ տպավորություններ ունեք։

– Երևանում առաջին անգամը չեմ, հարգանքով և սրտի թրթիռով եմ այցելում հուշահամալիր, տեսնում եմ, թե ինչ զգացողություններ են ապրում Հայաստանի բնակիչները լինելով ցանկացած մարդու համար նման սուրբ վայրում։ Իհարկե, ծանր, ողբերգական պատմություն է։ Սակայն հուշահամալիրն ու թանգարանը հերթական անգամ ապացուցում են, որ ինչ դժվարություն էլ բաժին ընկնի մարդկանց, նրանք ավելի ուժեղ, ավելի խիզախ և ավելի բարի են դառնում:

– Հասցրե՞լ եք ձեզ համար բացահայտել Հայաստանը։

– Խիտ գրաֆիկ էր, սակայն Հայաստանն ինձ համար ամեն անգամ յուրովի է բացահայտվում։ Այն անհնար է ամբողջությամբ բացահայտել։

Լրահոս
0