00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի վտանգավոր տրանսպորտը. ինչ ասես դուրս չի ցցվում «Գազելների» պատուհաններից

© Sputnik / Aram NersesyanМаршрутное такси
Маршрутное такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ երևանյան փողոցներում 40 աստիճան շոգ է, մայրաքաղաքի տրանսպորտային պարկի ցանկացած միավորի ներսում ջերմաստիճանն անհավանական նիշերի է հասնում։ Ցլի առողջություն է պետք ամռանը Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար։ Սրան հավելենք, որ այդ փոխադրամիջոցներն օրեցօր ավելի վտանգավոր են դառնում։

Հեղափոխությունները գալիս են ու գնում, իսկ հասարակական տրանսպորտի վիճակը մայրաքաղաքում միայն դեպի վատն է փոխվում։ Հուսահատեցնողն այն է, որ նույնիսկ որևէ հեռանկար չկա. մեզ ամեն անգամ խոստանում են, որ մեկ տարի հետո ամեն ինչ կտրուկ կփոխվի դեպի լավը. անցնում է մեկ տարի` և նորից նույն երգը։

Бензоколонка - Sputnik Արմենիա
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ

Իսկ տրանսպորտը` ցանկացած տրանսպորտ, այդ թվում նաև հասարակականը, հնանալու, շարքից դուրս գալու վատ հատկություն ունի. ինչն էլ և տեղի է ունենում Երևանում` աշխարհի բոլոր կանոններից չշեղվելով։ Մի բան է ուրախացնում` այն միշտ լեփ–լեցուն է, իսկ դա նշանակում է, որ երևանցիները` իսկապես քաջառողջ մարդիկ են, քանզի 10-15 րոպե դիմանալ 50 աստիճան շոգի պայմաններում քրտնած մարմինների ամուր «գրկախառնության» մեջ մի բանի ներսում, որը «սրահ» է կոչվում, ի զորու են միայն լավ կոփված մարդիկ։

Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նախօրեին խոսում էր այն մասին, որ Երևանը սպասարկող տրանսպորտային ցանցը վատթարագույն վիճակում է, երթուղիներ են փակվում, ընդ որում` ոչ միայն եկամտաբեր չլինելու, այլև զուտ տեխնիկական պատճառներով. Ավտոմեքենաների հին լինելը անհնար է դարձնում դրանց շահագործումը, իսկ գնել նորերը «փոխադրողին» ձեռնտու չէ։

Հայաստանում առաջին անգամ կազմակերպեցին ռաֆտինգ - Sputnik Արմենիա
Ինչպես խիզախ հայերը ներխուժեցին Ծովինարի թագավորություն. ռաֆտինգ Դեբեդի վրա. տեսանյութ

Միևնույն ժամանակ Եղիազարյանը համոզված է, որ խնդրի լուծման միակ տարբերակը ուղևորափոխադրումների սակագների բարձրացումն է։ Սակայն ոչ ուղեվարձը բարձրացնելու,  այլ պետական դոտացիաների ծավալների մեծացման հաշվին։ Տրամաբանություն այս պնդման մեջ կա, սակայն կարծում ենք, պետական դոտացիաները չպետք է ինքնանպատակ լինեն այդ ոլորտում. թերևս` ինչպես նաև ցանկացած այլ ոլորտում։

Մունիցիպալ երթուղիների հետ մեկտեղ կան նաև բազմաթիվ կոմերցիոն երթուղիներ, և դեռ ոչ ոք և երբեք չի տեսել բիզնես, որն ի վնաս իրեն աշխատի, բայց շարունակի ու շարունակի աշխատել։  Այսինքն, առնվազն առկա ավտոպարկով կարելի է կայուն նորմալ եկամուտ ապահովել, թեև նոր մեքենաներ գնելը կարող է իսկապես ձեռնտու չլինել, սակայն դա պետք է պարզել առանձին կոնկրետ դեպքի համար։ Եվ այդ ժամանակ էլ կարելի է վերլուծել, թե արդյո՞ք դոտացիաների կարիք կա այստեղ, թե՞, օրինակ, վարկեր են անհրաժեշտ մատչելի տոկոսադրույքներով։

Դժվար է ասել, թե՞ արդյոք պետությունը գումար ունի  մետրոպոլիտենի գոնե մեկ լրացուցիչ կայարան կառուցելու համար. Աջափնյակի կողմերում, օրինակ։ Գուցե, եթե լավ որոնենք, գումար կգտնվի, առավել ևս, որ Հալաբյան փողոցում մետրոյի կայարան բացելու վերաբերյալ աշխատանքներ էին տարվում դեռ խորհրդային ժամանակներում։

Չար (կամ գուցե, ոչ այդքան չար) լեզուներն ասում են, որ այդ կայարանի շինարարությունը դադարեցվել է ոչ այդքան պետական միջոցների բացակայության, որքան երթուղիների գծատերերի հակազդման պատճառով, որոնք հիմնավորված մտավախություն են ունեցել, որ ուղևորահոսքի կտրուկ անկում կլինի իրենց երթուղիներում։ Եվ դա ճշմարտություն է, եթե Երևանի Չերյոմուշկա թաղամասում մետրոյի կայարան բացվի, երթուղայիններում, նույնիսկ կարող են նստելու տեղեր հայտնվել, և ժողովուրդը կդադարի երթևեկել, ինչպես ասում են մեզ մոտ, շախմատի ձիու դիրքում։ Չէ՞, սա, իսկապես, ձեռնտու չէ։  Ահա և սաբոտաժի են ենթարկում մետրոն դեպի քաղաքի այդ հատվածը։

Домик в деревне - Sputnik Արմենիա
Հայաստանի 90 համայնք ոչ մի տրանսպորտ չի հասնում. նախարարությունը ոլորտում աճ է արձանագրել

Երբեմն էլ կոչ են անում Երևանին վերադարձնել տրամվայի գծերը։ Հավանաբար, եթե նույնիսկ երևակայենք, որ նման գործի համար ֆինանսական միջոցներ կգտնվեն, այն իրականացնելն անհնար լինի։ Երևանյան փողոցներում ավտոմեքենաներին տեղ չի մնա, գրեթե ամբողջ օրը քաղաքային երթևեկությունը դանդաղ կրիայի նման է առաջ գնում, իսկ եթե Երևանում գոնե մեկ տրամվայի գիծ բացեն, քաղաքը պարզապես կանգ կառնի։

Այնպես որ` ամեն ինչ չէ, որ սակագների բարձրացմամբ է լուծվում. պետությունը երևանցիների կյանքն ավելի տանելի դարձնելու ցանկություն պետք է ունենա։  Քաղաքապետարանի համապատասխան բաժիններն ու ծառայությունները չպետք է բուռն գործունեության բեմադրություն անեն և ամեն տարի մեզ նույն ոգևորությամբ պատմեն երբևիցե գոյություն չունեցած նախագծերի մասին։ Գուցե, ավելի լավ է անկեղծ խոստովանել, որ մինչ օրս երբեք ոչ ոք այդ խնդրի մասին լրջորեն չի մտածել, և սկսել աշխատել։

Турецкая делегация на 38-ом заседании глав МИД ОЧЭС (27 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանը չպետք է «դուռը շրխկացնի». ի՞նչ օգուտ կա ՍԾՏՀ–ից

Չէ՞ որ ոչ ոքի վնաս չի լինի, եթե երևանցիները սկսեն նորմալ հասարակական տրանսպորտով երթևեկել` նորմալ մարդկանց նման։ Այլապես, այսօր աչքդ գցում ես այս կամ այն «Գազելին» և ապշում կողային պատուհաններից դուրս ցցված մարդկանց մարմինների մասերի տարաբնույթ առատությունից։ Ձեռքեր, ոտքեր, գլուխ…

Մեկ անգամ նույնիսկ պոչ եմ տեսել, ճիշտ է` շան. տերը նրան թևի տակ էր առել։

Լրահոս
0