00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–հրեական ֆուտբոլ. ինչպես Լապշինի համար վճարեցին հայ աղջիկները

© Из блога Александра ЛапшинаАлександр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է ապրիլի վերջին հայաստանյան իր շրջագայության և Երևանում «փողի խնդրի» մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik.  Հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը պատմել է հայկական հյուրընկալության առանձնահատկությունների մասին և դժգոհությամբ նշել, որ Երևանում նրան չէր հաջողվում փող ծախսել։ Լապշինը Facebook սոցցանցի իր էջում ներկայացրել է մի քանի դեպք, որոնք նրան հունից հանել են։

Здание ООН - Sputnik Արմենիա
Շփոթել են լսարանն ու հայերի փոխարեն «բախվել» աֆրիկացիներին. Լապշինը` ադրբեջանցիների մասին

«Նստում եմ, մի քանի բան պատվիրում, ամեն ինչ համեղ է, հիանալի։ Ուտելուց հետո, կանչում եմ մատուցողին և հաշիվը խնդրում։ Իսկ մատուցողներն ամաչում էին և ասում. «Ձեզ համար արդեն վճարել է  ձեր ընկերը»։ Ի՞նչ ընկեր։ Ես մենակ էի ճաշում։ Շփոթմունք է, հավանաբար։ Բացատրում եմ, որ դա սխալ է, որ այստեղ ես ընկերներ չունեմ, ահա վերցրեք փողը։ Մատուցողները չեն վերցնում, կրկնում են, որ ընկերս վճարել է։ Ինչ է սա։ Նույնիսկ անհարմար է։ Առաջին անգամ մտածեցի, թե իսկապես ընկեր կա ռեստորանում թաքնված և ինձ հետ կատակում է, «թաքնված տեսախցիկի» պես մի բան անում», – խոստովանեց Լապշինը։

Բլոգերի խոսքով` նա նույնիսկ սկսել է կասկածել ընկերներից մի քանիսին, որոնք կարող էին այդ ամենը կազմակերպել։ Սակայն ժամանակի ընթացքում, նման «կատակների» մի քանի անգամ բախվելով տարբեր տեղերում, Լապշինը հասկացել է` Հայաստանում նրան չի հաջողվի գումար ծախսել։

«Հայաստանում ինձնից ոչ մի տեղ սկզբունքորեն գումար չէին ուզում վերցնել», – գրում է բլոգերը։

Ճանապարհորդը պատմել է նաև հայ–հրեական ֆուտբոլի մասին. երբ երկու մեծահասակ տղամարդ փորձում են հյուրասիրել միմյանց, ընդ որում նրանցից ոչ մեկը չի զիջում` «ես կվճարեմ, չէ` ես կվճարեմ» ոճով։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինը` երևանյան դեպքերի մասին. «Մարդիկ ուզում են մի բան փոխել, բայց սա մայդան չէ»

Նույնիսկ տաքսիստներն են հրաժարվել Լապշինից գումար վերցնել Հայաստանում` ուրախ լինելով գոնե փոքր ինչ օգնել ճանապարհորդին։

«Տաքսիստն ասում է` եղբայր, ինձ քո փողը պետք չի, բավական տանջվել ես բաքվի բանտերում», – գրում է բլոգերը։

Սակայն Լապշինին ամենից շատ ուրախացրել էր մի հայ աղջիկ, որը կարողացել էր խորամանկել և մոտենալ դրամարկղին, երբ նա գնացել էր ձեռքերը լվանալու։

«Իրավիճակն այնպես ստացվեց, որ երբ ես գնացի ձեռքերս լվանալու, աղջիկը վճարեց։ Վերադառնում եմ, հաշիվը խնդրում, ինձ ասում են` արդեն վճարել են։ Ի՞նչ անեի։ Սակայն ես ելք գտա։ Երբ մենք փողոցով գնում էինք, մտա խանութ և նրան նվեր գնեցի», – պատմեց Լապշինը։

Մեկ այլ իրավիճակում ճանապարհորդն էր արդեն դիմել խորամանկության և հասցրել վճարել առաջինը, սակայն այդպիսով տխրեցրել ծանոթին։ Հայ–հրեական ֆուտբոլի հերթական ռաունդից հետո հաշիվը հավասարվել էր` 1:1, սակայն դրա հետևանքով, ամենայն հավանականությամբ, բլոգերը մեկ հայ երկրպագու էր կորցրել։

Լրահոս
0