00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ասես, որ չեն անի հայերը. Երևանում կրկին կաշի են արտադրում կոշիկի համար

© Pixabay / GellingerРабочий стол сапожника
Рабочий стол сапожника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկար տարիների դադարից հետո Երևանում կրկին սկսել է աշխատել կաշվի գործարանը։ Հայ և ռուս կոշկագործներին արդեն պատրաստի կաշի են վաճառում։ Հետո կսկսեն նաև կաշվե բաճկոններ կարել։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Երևանի կաշվի գործարանը հեղափոխությունից մեծ է. ոչ թե վերջին` ապրիլյան հեղափոխությունից, այլ հոկտեմբերյան հեղափոխությունից։ Դեռ 1900-ականներին այստեղ ելույթ էր ունենում Ստեփան Շահումյանը` Բաքվի ապագա կոմիսարը։ Նա պահանջում էր, որ մարդիկ մարդավարի աշխատեն։ Խնդիրն արդիականությունը չկորցրեց նույնիսկ հարյուր տարի անց, երբ գործարանը կանգնեց, իսկ վերջին աշխատողները ցրվեցին տներով։

Алюминий - Sputnik Արմենիա
Դերիպասկայի հայկական գործարանը պայքարում է ԱՄՆ շուկայի համար. Վաշինգտոնը դժգոհ է

Երկու տարի առաջ գործարանում արտադրությունը վերականգնեցին սփյուռքահայերը։ Հայքազ ընտանիքը Ստամբուլի Սամաթիա թաղամասից է, որտեղ հնուց ի վեր հայեր ու հույներ են ապրում։ Այսօր եղբայրները Նիդեռլանդներում են ապրում։ Եվրոպայում նրանք «Arma» ապրանքանիշի կաշվե հագուստի մի քանի գործարան ունեն, իսկ Ասիայում` մի քանի կաշվե արտադրություն։ Երևանում գործարանը կառավարելու համար բացել են Arleder դուստր ձեռնարկությունը։

Գործարանը վերագործարկվել է երկու տարի առաջ։

«Սկզբում մենք կիսապատրաստի կաշի էինք վաճառում` վեթ-բլյու, — ասում է Arleder-ի տնօրեն Վահագն Կարագուլյանը, — իսկ հիմա արդեն` պատրաստի կաշի կոշիկի համար»։

Գործարանում արդեն պատրաստ է կաշվի մշակման ամբողջական ցիկլը` մաքրում, դաբաղում, չորացում, ձգում և ներկում։

Այդ ամենի համար տասնյակ ռեագենտներ են գնում։ Դրանք ուզում են պաշարել կրկին օգտագործելու համար, այսինքն և՛ տնտեսել, և՛ չաղտոտել մայրաքաղաքի ջրերը։

© Sputnik / Aram GareginyanArleder–ի մշակած կաշին
Arleder–ի մշակած կաշին - Sputnik Արմենիա
1/3
Arleder–ի մշակած կաշին
© Sputnik / Aram GareginyanArleder–ի մշակած կաշին
Arleder–ի մշակած կաշին - Sputnik Արմենիա
2/3
Arleder–ի մշակած կաշին
© Sputnik / Aram GareginyanArleder–ի մշակած կաշին
Arleder–ի մշակած կաշին - Sputnik Արմենիա
3/3
Arleder–ի մշակած կաշին
1/3
Arleder–ի մշակած կաշին
2/3
Arleder–ի մշակած կաշին
3/3
Arleder–ի մշակած կաշին

Պատրաստի կաշին արդեն մի քանի ամիս է` վաճառում են և՛ Ռուսաստանին (կոշիկի և աքսեսուարների համար), և՛ տեղի կոշկակարներին։ Եվրասիական միության գործընկերներն ապրանքի համար որևէ խոչընդոտ չեն առաջացնում։ Հակառակը` պատրաստ են գնել։

«Իսկ Հայաստանում կոշիկի խոշոր գործարաններից մեկն արդեն երեք ամիս է` մեզանից կաշի է գնում ու դրանով կոշիկ կարում։ Ինձ ցույց տվեցին նմուշները, նորմալ կոշիկներ էին։ Արդեն Ռուսաստան են արտահանում», — ավելացրեց Կարագուլյանը։

Այժմ ընկերությունը մտածում է պաշտպանության նախարարությանը կաշի առաջարկելու մասին (ընդ որում` առանց հավելագնի)` զինվորական կոշիկների համար։

Այնուհետև Հայքազ եղբայրներն ուզում են Հայաստան բերել բաճկոնների և վերարկուների իրենց փորձը։

«Պարզապես այդ դեպքում կաշին այլ մշակում պետք է անցնի` ի տարբերություն կոշիկի։ Այսինքն նոր սարքավորումներ են պետք։ Ոչինչ, դա էլ կբերենք։ Կարևորը մարդկանց սովորեցնելն է։ Ինքներս և՛ կմշակենք, և՛ կկարենք», — ասում է Կարագուլյանը։

Իսկ որպեսզի հայկական կաշին զարդարի մեր (և ոչ միայն մեր) ոտքերն ու ուսերը, պետք է մի քանի կարևոր հարց լուծել։

Վերջ ձրիակերներին

Այժմ Հայաստանում կենդանիներն, առանց չափազանցնելու, անասնական պայմաններում են ապրում։ Միության փլուզումից հետո անասնաբույժները զգալի քչացել են։ Կովերին ու ոչխարներին պատվաստում են ինչպես պատահի, բոռի դեմ ընդհանրապես չեն պատվաստում։ Իսկ բոռը ոչ միայն խայթում է, այլև մտնում է կաշվի տակ և բույն դնում։ Կենդանու քաշը դրանից նվազում է 10-15%-ով։

Производство минеральной и питьевой воды - Sputnik Արմենիա
Չինացիներն ուզում են վերականգնել Հայաստանի հանքային ջրի գործարանը

«Այսինքն` առնվազն 20-30 կգ։ Հիմա պատկերացրեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, եթե մսի 1 կգ-ն այսօր 3-4 հազար դրամ է, իսկ պատվաստել պետք է տարին մեկ անգամ, ու դա ընդամենը 500 դրամ արժե, — ասում է գործարանի համասեփականատեր Երվան Հայքազը, — մենք պատրաստ էինք անձամբ գնել այդ դեղամիջոցն ու փոխանցել Գյուղատնտեսության նախարարությանը։ Դա, իհարկե, նաև մեր շահերից է բխում։ Չէ՞ որ բոռի պատճառով կաշին ամբողջովին ծակծկված է լինում։ Եվ այդ հարցում մենք ու գյուղացիներն ընդհանուր շահեր ունենք»։

Գյուղատնտեսության նախարարությունն առաջին առաջարկությունից հետո գործը գլուխ է բերել, այժմ այդ գաղափարն ուզում են նորից առաջարկել։

Կաշվե շահ

Վերջին 20 տարիներին Հայաստանից տոննաներով հում կաշի էր գնում Թուրքիան` կաշվի արդյունաբերության տարածաշրջանային հսկան։ Այժմ սեփական արտադրություն ունենք, բայց արտասահմանի ուղղությամբ աշխատող գնորդներն ավելի շահավետ գներ են առաջարկում։ Կարագուլյանն այս կապակցության իր տեսակետն ունի։

«Թուրքիայում ամեն ինչ հոսքի վրա է դրված. և՛ կաշվի մշակումը, և՛ մշակման համար ամբողջ քիմիան։ Այս գործի համար տասնյակ հսկայական գործարաններ են աշխատում։ Այդ պատճառով էլ իրենց մոտ ռեագենտներն այնքան էժան են, որ կաշին նրանք կարող են ավելի թանկ գնով գնել, քան մենք և միաժամանակ մրցունակ գին առաջարկել։ Իսկ մենք ի՞նչ անենք։ Բոլոր ռեագենտները մենք արտերկրից ենք բերում, այնտեղ գնի մեջ է մտնում նաև փոխադրամիջոցը։ Իսկ Թուրքիայում աշխատող գնորդները տեսնում են, թե ինչ գին ենք մենք առաջարկում և անմիջապես ֆերմերներին 10% շատ են առաջարկում», — ասում է նա։

Село Уджан. Банановое дерево - Sputnik Արմենիա
«Յագուարից» մարգեր. հայը տղամարդը Բելառուսում յուրահատուկ ֆերմերային տնտեսություն է հիմնել

Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանի խորհրդարան մտավ մի օրինագիծ հում կաշվի արտահանման տուրքի (250 դրամ 1 կգ-ի դիմաց) մասին։ Միայն դա բավարար է, որ այսօր էլ արտահանումը ձեռնտու չլինի։ Սակայն նախագիծը ձգձգում են։ Դաբաղված կաշին ձգմանը լավ է դիմանում։ Իսկ արդյունաբերությունը` ոչ միշտ։

Կաշվի «Թումո»

Հայաստանում արդեն բոլորը գիտեն «Թումո» կենտրոնի մասին։ Այստեղ դպրոցականներին սովորեցնում են ծրագրեր գրել, կայքեր ստեղծել, մուլտֆիլմեր նկարել, եռաչափ տպիչներին հրահանգներ տալ։ Կաշվի գործարան եկած երիտասարդներն իրենց «Թումոն» ունեն։

«Հին աշխատակիցները սովորեցնում են նորերին։ Իսկ նրանք շատ արագ են ընկալում, ֆանտաստիկ է։ Նույնիսկ նեղանում են. դուք մեզ նոր բան չեք տալիս, որ փորձենք», — ժպտում է Վահագնը։

Մի քանի շաբաթ շարունակ ընդմիջման ժամերին ու աշխատանքից հետո նրանք ձեռքով մշակում էին ջայլամի կաշին, ուզում էին հասկանալ, թե ինչպես կարելի է այն օգտագործել։ Դրանից հետո սկսում ես մտածել` արդյո՞ք հորինված են էնտուզիաստ աշխատավորների մասին խորհրդային ֆիլմերը։

«Հայաստանում մեկ-երկու ֆերմա կա։ Այնտեղից էլ մենք 100-200 մորթի գնեցինք։ Սակայն ջայլամի կաշին այլ մշակում է պահանջում։ Առանձին հաստոցներ են պետք։ Բայց երիտասարդներն ամեն ինչ հաղթահարեցին։ Ձեռքով մաքրեցին, դաբաղեցին, ձգեցին։ Ամեն ինչ ինքնուրույն։ Եվ արդեն պատրաստ էր։ Հիմա էլ չեն հանգստանում։ Ասում են` կոշիկ կամ բաճկոն ենք ուզում կարել դրանից։ Տեսնենք` ինչ դուրս կգա», — ասում է Կարագուլյանը։

Արտադրության ընդլայնման համար այլ ծրագրեր ևս կան։ Կարելի է մորթիների մշակումից հետո մնացած կոլագենի սպիտակուցը վերամշակել։ Դրանից կարելի է դոնդողանյութ, սոսինձ և օճառ ստանալ։ Այդ գաղափարը գործարանի սեփականատերերն ուզում են առաջարկել մյուս ներդրողներին։ Աշխատանք կլինի բոլորի համար, կարծում են այստեղ։ Միայն թե պետությունը նկատի դա։

Լրահոս
0