00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի շնորհիվ փոխվել է ժողովրդի վերաբերմունքն իշխանության նկատմամբ. Արտաշես Սարգսյան

Բաժանորդագրվել
Հայաստանում առկա մի շարք խնդիրների լուծումը նոր կառավարությունից տիտանական աշխատանք կպահանջի, կարծում է պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը (Տաշ)։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Վաղ թե ուշ Փաշինյանը ստիպված է լինելու զոհաբերել իր խելահեղ վարկանիշը և կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կօգնեն երկիրը դուրս բերել ճահճից։ Այս մասին Sputnik ռադիոյի եթերում ասաց Comedy Club–ի հիմնադիրներից մեկը` պրոդյուսեր Արտաշես Սարգսյանը։

Նա համոզված է, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծումը տիտանական աշխատանք է պահանջում։

Պրոդյուսերն ընդգծեց, որ իշխանության և քաղաքացիների փոխհարաբերությունները փոխվել են Փաշինյանի կառավարման առաջին իսկ օրվանից։

Заседание правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարությունը բանակցություններ է վարում արտասահմանյան 10 նոր ներդրողի հետ

Սարգսյանը Փաշինյանին ոչ միայն խելացի և գաղափարներ կրող, այլև անշահախնդիր մարդ է համարում։

«Թավշյա հեղափոխության» մասին խոսելիս` Տաշը նշեց, որ Հայաստանում բողոքի ցույցերի հիմնական կատալիզատորը սովորական սուտն էր. Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ սահմանադրական բարեփոխումներից և նախագահի պաշտոնում երկու ժամկետ գտնվելուց հետո նա չի զբաղեցնի կառավարության ղեկավարի պաշտոնը, սակայն խոստումը չկատարեց։

Ռուսաստանցի պրոդյուսերը վստահ է, որ ՀՀԿ–ն նախկին նախագահ Սարգսյանի գլխավորությամբ հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն դրան հասավ քաղաքական և ֆինանսական լծակներն օգտագործելով։

Նա չի բացառում, որ եթե Սարգսյանը չցանկանար վարչապետ դառնալ, և վարչապետի պաշտոնում առաջ քաշվեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ապա հեղափոխությունը չէր հաղթի։

Հայաստանում առկա տնտեսական վիճակը Սարգսյանն աղետալի անվանեց։ Նա նշեց, որ երկար տարիներ մարդիկ պարզապես հեռանում էին երկրից, քանի որ ավելի վատ անհնար է պատկերացնել։ Տնտեսությունը բոլոր ոլորտները մենաշնորհված էին։

Председатель Комитета государственных доходов Армении Давид Ананян - Sputnik Արմենիա
Ո՞ւր է տանում «Նորֆոլկի» կծիկը, ովքե՞ր են խառնված կոռուպցիոն սխեմայում. քննարկում ԱԺ–ում

«Բոլոր ապրանքների համար մենաշնորհ է գործում. ալյուր, շաքարավազ, բանան։ Ամբողջը կենտրոնացած է նախկին նախագահին մոտ կանգնած մարդկանց ձեռքերում», – ասաց նա ու հավելեց, որ Փաշինյանի առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ցանկացած ապրանք, ինչպես նաև հրահանգեց փոփոխել մաքսային ծառայությունների աշխատաոճը։

«Այսինքն` նոր վարչապետի պաշտոնավարման առաջին իսկ օրերին փոխվեցին իշխանության և քաղաքացիների փոխհարաբերությունները», – նշեց Սարգսյանը։

Մեկնաբանելով այն տեսակետը, որի համաձայն իշխանությունը փողոցում փոխել չի կարելի՝ պրոդյուսերն հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ինքն է ընդունել իր սխալը։

«Նա հասկացավ, որ սա արդեն համակարգային բեկում է», – նշեց Սարգսյանը։

Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը հասկացավ, որ փողոց է դուրս եկել ոչ թե հասարակության ինչ–որ մի մաս, այլ որ ցուցարարներն արտահայտում են ամբողջ ժողովրդի կարծիքը։

Լրահոս
0