00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւր է տանում «Նորֆոլկի» կծիկը, ովքե՞ր են խառնված կոռուպցիոն սխեմայում. քննարկում ԱԺ–ում

© Sputnik / Aram NersesyanПредседатель Комитета государственных доходов Армении Давид Ананян
Председатель Комитета государственных доходов Армении Давид Ананян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նորֆոլկի» պատմությունը բազում մութ և խառը պատմություններ ջրի երես հանեց։ Այս մասին ԱԺ–ում ասաց ՊԵԿ նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Վերջի 1.5 տարում առաջին անգամ հիմք դրվեց կիլոգրամով մաքսազերծում իրականացնելուն։ Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության շուրջ բարձրացրած աղմուկին, ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ընկերության գործունեության մասին այս տեղեկատվությանն ինքն այդ ժամանակահատվածում տիրապետում էր որպես ՀՀ ֆինանսների փոխնախարար։

Вардан Арутюнян - Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել նաև ՊԵԿ նախկին նախագահին, բայց նա երկրից հեռացել է. «Ժամանակ»

«Որքան որ ես տեղեկատվություն ունեմ` արդեն որպես ՊԵԿ նախագահ, հետևյալն է՝ մեխանիզմը, որը նախատեսվել էր, թերևս ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ ընկերության միջոցով, որովհետև այն գործառույթը, որն իրականացնում է «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ և գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով իրավիճակ է, որտեղ որոշակի շտկում անելու ցանկություն ենք ունեցել»,- ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ նախկինում այդ ընկերության փոխարեն գործում էր 8-9 կազմակերպություն, որոնք բեռնափոխադրումներ ու մաքսազերծում էին իրականացնում, և այս փաստը հիշատակվել էր նաև ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Իսկ Նորֆոլկը բացվել էր այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծումից տարանջատվեն և վերահսկելի դառնան, բայց իրականում, ՊԵԿ նախագահի խոսքով, «Նորֆոլկի» պատմությունը բազում մութ և խառը պատմություններ ջրի երես հանեց»։

ՀՀ Աժ պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով խնդրին, ասաց. «Օդից 1կգ–ի մաքսազերծման դիմաց 0.7 դոլար ծառայության վճար գանձելն անհասկանալի է։ Քանի տոննա ապրանք է եկել ու ինչքան շահույթ է ստացվել, և ինչքան հարկ չի վճարվել»։ Մելքումյանը նաև հետաքրքրվեց` Ֆինանսների նախարարությունում այս կասկածելի կառույցի գործունեությունը արդյո՞ք չեն նկատել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ավելի հեռուն գնաց ու ՊԵԿ և ՖՆ նախկին ղեկավարներին մեղադրեց կոռուպցիոն կառույց ստեղծելու ու դրա մեջ մասնակցություն ունենալու համար։

ՀՀ ֆինանսների ներկա նախարարը, սակայն, չցանկացավ գնահատականներ տալ՝ առաջարկելով սպասել քննչական մարմնի աշխատանքի ավարտին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր` «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանն ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր մայիսի 25-ին: Երեկ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրահոս
0