00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կնճռոտ խնդիրներ․ ի՞նչ է ուզում լսել Պուտինը Փաշինյանից Սոչիում

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин посетил Кемерово
Президент РФ В. Путин посетил Кемерово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչ էլ ասեն և որքան էլ վիճեն Հայաստանի ռուսամետ արտաքին քաղաքական կողմնորոշման կողմնակիցները և հակառակորդները, նրանք բոլորը վաղը համակ ուշադրությամբ կհետևեն Սոչիում Փաշինյան-Պուտին հանդիպմանը։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից չարժե ակնկալել բեկումնային արդյունքներ։ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովի շրջանակում: Սկզբից միութենական պետությունների առաջնորդները պետք է գոնե ծանոթանան, իսկ դա 5-10 րոպեում չի արվում։ Գագաթնաժողովի հագեցած ժամանակացույցը, որին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Մոլդովայի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա միանգամից լիովին քննարկել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները։

Հայաստանի և Ռուսաստանի խնդիրները բազմաթիվ են

Հասկանալի է, որ հարցերի որոշակի շրջանակ, որոնք կքննարկեն Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը, արդեն հաստատվել է և համաձայնեցվել։ Ակնհայտ է, որ կխոսեն պետությունների տնտեսական փոխհարաբերությունների սկզբունքների մասին՝ ինչպես ԵԱՏՄ համագործակցության շրջանակում, այնպես էլ երկկողմանի քաղաքական-տնտեսական հարաբերություններում։

Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
«Ո՞րն է իմ տեղը». վարչապետ Փաշինյանի առաջին թռիչքը

Կարելի է չկասկածել, որ կշոշափվեն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անվտանգության հարցեր։ Այդ առումով խնդիրները շատ են՝Թուրքիան, Ադրբեջանը, արցախյան հակամարտությունը, որի լուծմանը անմիջական մասնակցություն է ունենում Ռուսաստանը։

Վերջին շրջանում այդ ամենին գումարվել է նաև Հայաստանի հարևան Իրանի դիմակայությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Այսօր հենց այդ հարցն է բավական սուր դրված տարածքային անվտանգության տեսանկյունից։

Բայց ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը ուղղակի չեն կարող թույլ իրենց անմասն մնալ իրանական ճգնաժամից, որը սպառնում է իրավիճակի կտրուկ ապակայունացմամբ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Հարավային Կովկասում։

Վերոհիշյալին պետք է ավելացնել նաև այն, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական ԶԼՄ-ներն անընդհատ հիշատակում են Փաշինյանի՝ պատգամավոր եղած ժամանակ արած բացասական արտահայտությունները ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մասին։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Այնպես որ, պետք է խոստովանել՝ հայ և ռուս առաջնորդների զրույցը թեթև ու հեշտ չի լինի։ Ամեն դեպքում, 5-10 րոպեն և անգամ մի քանի ժամը բավական չեն։

Մյուս կողմից, հայտնի է, որ Փաշինյանի և Պուտինի միջև արդեն եղել է հեռախոսազրույց։ Ռուսաստանի նախագահն առաջինն է շնորհավորել Հայաստանի վարչապետին՝ այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, այնպես որ առաջին շփումն արդեն կայացել է։

Ինչու՞ Ռուսաստանը, որը փորձում է միշտ լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, երբեմն մեղավոր է

Բոլոր թվարկած հարցերի ու խնդիրների հետ միասին պետք է մշակել ընդհանուր և փոխադարձ ընդունելի արտաքին քաղաքական կոնստանտ. կա ևս մեկ ոլորտ, որը Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները պետք է քննարկեն։ Եթե Հայաստանի նախկին ղեկավարությունը խորհրդակցել է ռուս գործընկերների հետ Հայաստանում աճող ներքին սոցիալական լարվածության հարցով, ապա փորձել է այդ զրույցների և արդյունքների մասին շատ բան չտարածել։

Алексей Миллер - Sputnik Արմենիա
Գազպրոմը 2018–ին կպահպանի Հայաստան մատակարարվող գազի գինը

Խոսքը ներքաղաքական և ֆինանսական ճգնաժամերի մասին է, որոնցում շարունակաբար գտնվել է Հայաստանը նախորդ տարիներին։ Դժվար է պատկերացնել, որ ռուսական ղեկավարությունը, որն այդքան սերտ աշխատում է իր հայ գործընկերների հետ, չի իմացել սոցիալական խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանում, որը չունի էներգակիրներ և նորմալ տնտեսություն։

Այլ բան է, որ Ռուսաստանը թույլ կտար իրեն միջամտել Հայաստանի ներքին սոցիալ-քաղաքական խնդիրներին միայն, երբ այդ մասին խնդրեր նույն նախկին ղեկավարությունը։

Հիմնականում դա վերաբերել է ֆինանսական օգնության և էներգակիրների գներին, որոնք Ռուսաստանի կողմից առաքվում են Հայաստան։

Սակայն այդ օգնությունը ունեցող նախկին ղեկավարությունը, մեղմ ասած, խորամանկել է, և տրամադրվող ֆինանսների ու գազի գների արդյունավետությունը հասցվել է զրոյի։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանը, լրջորեն օգնելով իր դաշնակցին (ֆինանսական առումով դա տարեկան կես միլիարդ դոլար է), արդյունքում մեղավոր է դուրս եկել նույն շարունակական սոցիալ-քաղաքական ճգնաժամում, որի հետևանքը դարձել է «թավշյա հեղափոխությունը»։

Կարծում ենք՝ Պուտինին հետաքրքիր է, թե ինչ կասի Փաշինյանը

Որպեսզի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է, հավանաբար, պետք է իրավիճակը ներկայացնել նույն ռուսական գազի կոնկրետ օրինակով, որն առաքվում է Հայաստան։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
«Ռուսաստանի հետ չհամագործակցել պարզապես անհնար է». Փաշինյան

Արդեն որերորդ տարին Ռուսաստանն իր դաշնակցին գազ է վաճառում երկու անգամ ավելի էժան այն գնից, որով կապույտ վառելիքն առաքվում է էներգակիրների եվրոպական շուկա։ Կոպիտ ասած, եթե Եվրոպայում ռուսական գազը վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլարով, ապա Հայաստան մատակարարվում է 150 դոլարով։

Ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով ստացվում է, որ եվրոպական երկրների համեմատ Հայաստանը գազի համար «չի վճարել» մոտ 200 միլիոն դոլար։ Սակայն բնակչությանը, որը հիմնականում օգտագործել է այդ գազը, դրանից ոչ տաք է եղել, ոչ սառը։ Սպառողին կապույտ հեղուկը հասել է հազար խորանարդ մետրի համար 290 դոլարով։ Տարբերությունը, ինչպես տարեց տարի վստահեցրել է Գազպրոմի հայկական «դուստրը», գնացել է ենթակառուցվածքի շինարարությանը և գազային ցանցի սպասարկմանը։

Հարց է ծագում, թե քանիս են կառուցել ոչ մեծ երկրի ենթակառուցվածքում։ Լուրջ կասկած կա, որ, վերջին հաշվով, ենթակառուցվածքը Հայաստանում արդեն վաղուց կառուցված է, իսկ համապատասխան կազմակերպության ղեկավարությունը, որը զբաղվում է երկրում գազի բաշխմամբ, նախընտրել է նվազեցնել գազի գինը սպառողների համար՝ գերշահույթ ստանալու համար։ Ինչպես ասում էր հայտնի Շերլոք Հոմսը՝ «էլեմենտար է, Վաթսոն»։

Կարելի է չկասկածել, որ այդ գերշահույթը բաշխվել է «գազի գործարարների» միջև։ Կոպիտ ասած՝ կոռուպցիոն ռիսկեր, որոնք, ինչպես հայտնի է, չունեն ազգություն և քաղաքացիություն։

Արդյունքում՝ տարեցտարի երկրի ներսում աճող սոցիալական լարվածություն, երբ աշխատողները շրջել են բնակարաններով և ցուրտ ձմռանն անջատել գազը՝ կոմունալ վճարներն ուշացնելու համար։ Եվ այդ սոցիալական լարվածությունն արդյունքում հասարակությունը դուրս է եկել փողոցներ։

Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Հայաստանը տեսնո՞ւմ է ԵԱՏՄ դրական գործընթացների արագացման նախաձեռնողի դերում

Բայց չէ որ այդ ամբողջ շղթան վերաբերել է ոչ միայն ռուսական կապույտ վառելիքին։ Հենց գազի օրինակն է բնութագրական և նաև էական այն պատճառով, որ Հայաստանի ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ բավական շատ ուշադրություն է դարձրել այդ խնդրին։

Այսինքն՝ նա այդ թեմային տիրապետում է ոչ միայն լրագրողի մակարդակով։ Եթե նա ներկայացնի այդ դասավորությունը Սոչիում հանդիպման ժամանակ, ապա Պուտինին դա շատ կհետաքրքրի։

Ամեն դեպքում, թե՛ վերնախավը, թե՛ ժողովուրդը պետք է հասկանան, որ եթե Հայաստանում կան «հակառուսական» տրամադրություններ, ապա դրանք առաջին հերթին կապված են մասնավոր կորպորատիվ, ազգային պատկանելություն չունեցող, կնճռոտ և «սև» սխեմաների հետ։ Դրանք ոչ մի կապ չունեն պետական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների հետ։

Լրահոս
0