00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը Հայաստանը տեսնո՞ւմ է ԵԱՏՄ դրական գործընթացների արագացման նախաձեռնողի դերում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքան էլ Արևմուտքը փորձի «ճնշել», թույլ չտալ համաշխարհային հանրության գիտակցության մեջ ներթափանցել ԵԱՏՄ–ին վերաբերող տեղեկատվությունը, ամեն դեպքում ժամանակ առ ժամանակ «գիտակցության պոռթկում» է տեղի ունենում, և այդ ժամանակ եվրոպական և ամերիկյան ԶԼՄ–ները ստիպված են և՛ խոսել, և՛ գրել ԵԱՏՄ–ի մասին։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Հազիվ թե արդարանան հայ հասարակության եվրոպամետ լիբերալ թևի հույսերը

… Նման իրավիճակ է ստեղծվում հենց այսօր, երբ Սոչիում մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովի նախաշեմին, միջոցառմանը մասնակցող բոլոր երկրները կշռադատում և ճշտում են իրենց դիրքորոշումները։

Իհարկե, մեզ համար (և ոչ միայն) կարևոր է, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ դիրքորոշում կունենա ընդհանրապես ԵԱՏՄ-ի և մասնավորապես Սոչիի գագաթնաժողովի հարցում։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասել է` ինչ սպասումներ ունի Վրաստանի վարչապետից

Արդեն հայտնի է, որ ՀՀ կառավարության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգը։ Հայտնի է նաև, որ ՀՀ վարչապետը մասնակցելու է այդ գագաթնաժողովին։ Ավելին, վերջին շրջանում հայ առաջնորդը բազմիցս խոսել է այն մասին, որ կարևորում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացումը և կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցության ընդլայնումը։

Ոչ պակաս կարևոր է այն, որ Սոչիում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի վրա սևեռվելու է բոլորի ուշադրությունը` հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Մյուս կողմից հասկանալի է, որ հայ հասարակության եվրոպամետ լիբերալ թևը մեծ հույսեր է կապում Փաշինյանի հետ` հուսալով, որ նա հետզհետե կհեռանա ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ կոնկրետ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության վեկտորից։ 

Սակայն առնվազն մոտ ապագայում (հավանաբար խոսքը մի քանի տարվա մասին է) տնտեսության և բուն երկրի լիբերալ զարգացման հայ կողմնակիցների այդ սպասումները հազիվ թե արդարանան։

Հայաստանն, ամենայն հավանականությամբ, ԵԱՏՄ-ում կներկայանա որպես կազմակերպության արդյունավետության բարձրացման նախաձեռնող

ԵՏՀ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայիս վարչապետին շնորհավորելիս, հույս հայտնեց, որ այն լուման, որ Հայաստանը ներդնում է ԵԱՏՄ զարգացման և ամրապնդման հարցում, միայն աճելու է։

Ինչևէ, կարելի է չկասկածել, որ և՛ հայկական, և՛ համաշխարհային հանրությունը մեծ ուշադրությամբ է հետևելու Սոչիում տեղի ունեցող իրադարձություններին` և՛ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներին, և՛ ՀՀ վարչապետի ելույթին։

Люди недели: Эдуард Агаджанян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն առաջին նշանակումն արեց կառավարությունում

Չէ՞ որ ի վերջո հենց Նիկոլ Փաշինյանն է ասել, որ անհրաժեշտ է այդ կազմակերպություններում բարձրացնել երկրների անդամակցության արդյունավետության մակարդակը։ «Պետք է մեծանա ապրանքաշրջանառությունը, պետք է այնպիսի արդյունքների հասնել, որ դա զգացվի երկրների տնտեսության վրա, Հայաստանի բնակիչների վրա։ Հայ-ռուսական հարաբերություններում բացառապես դրական զարգացում ենք ակնկալում», — ասել է Փաշինյանը։

Սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ իրադարձային օրակարգը հազիվ թե սահմանափակվի միայն Հայաստանով ։ Չէ՞ որ ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում, երբ Իրանի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ սրվել են, չի կարող չանդրադառնալ Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի թեմատիկայի վրա։

Գոնե այն պատճառով, որ Իրանն արդեն մայիսի 17-ին նախատեսում է ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի ստեղծման վերաբերյալ պայմանագիր ստորագրել, իսկ Իսրայելը, պարզվում է, նույնպես պատրաստվում է ԵԱՏՄ-ի հետ նմանատիպ մի բան ստորագրել։ Իսրայելի ղեկավարության և ԵԱՏՄ-ի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլին են հասել։

Վիետնամ, Իրան, Իսրայել, Սինգապուր, Մոլդովա… Ո՞վ է հաջորդը

«Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունենք ստորագրած Վիետնամի հետ, թեև մենք դրան մեծ դժվարությամբ էինք գնում։ Ներկա պահին ամբողջությամբ նախապատրաստվել ու իմ կողմից կարգադրություն է ստորագրվել Իրանի վերաբերյալ։ Վերջնական փուլում են Սինգապուրի, Իսրայելի, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների հետ նմանատիպ համաձայնագրեր ստորագրելու բանակցությունները։ Այս ամենը ևս զգալի առումով փափուկ ուժի մեխանիզմի կիրառում է», — վերջերս ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ովքե՞ր կփոխարինեն Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին. հին դեմքեր` նոր մանդատներով

Ճիշտ է` ինչպես այս գործընթացի վրա կազդի Սիրիայում իրանա-իսրայելական հերթական սրացումը, այդքան էլ պարզ չէ։ Հավանաբար, շատ մոտ ապագայում պարզ կդառնա։

Ամեն դեպքում փաստն այն է, որ Ռուսաստանի ղեկավարության` եվրասիական մեծ տարածքի մասին մտքերը արագ տեմպերով են զարգանում, ինչը ի սկզբանե նույնիսկ չէր էլ ենթադրվում։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Սոչիի գագաթնաժողովում ևս մի աննախադեպ իրադարձություն է տեղի ունենալու, երբ դիտորդի կարգավիճակ կստանա Մոլդովան, ապա կարելի է խոսել ոչ միայն ՌԴ-ից դեպի արևելք և հարավ ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման մասին, այլև արևմտյան ուղղությամբ։

«Մոլդովան պետք է ավելի շատ բան իմանա ԵԱՏՄ-ի գործառնության մեխանիզմների մասին, և այն մասին, թե ինչպես նոր շուկաների հասանելիություն ստանա», — ասել է Մոլդովայի նախագահ Դոդոնը, և այդ դիրքորոշումը բավական տրամաբանական է այն առումով, որ թույլ է տալիս մի քանի տարբերակներից ընտրություն կատարել։ Ընդ որում, ԵԱՏՄ-ն Հայաստանի օրինակով ցույց տվեց, որ կոնկրետ դեպքերում ԵԱՏՄ ղեկավարության և ստեղծման նախաձեռնողների կողմից հարցերը դրվում են ոչ թե «կամ-կամ», այլ, պատկերավոր ասած, «և՛ մեկը, և՛ մյուսը» ձևաչափով։

Այսինքն կարելի է տեղ գտնել լիարժեք գործելու համար և՛ Եվրասիական տնտեսական դաշտի ձևաչափում, և՛ աշխատել ԵՄ-ի հետ։

Այնպես որ, շատ բան է կախված նրանից, թե ինչ կասեն Սոչիում կայանալիք գագաթնաժողովում, և մոտ հեռանարում ինչպես կզարգանան իրադարձությունները ինտեգրացիոն գործընթացներում։

Լրահոս
0