ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի 14–ին Սոչիում։ Այդ մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Երևանում Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։
«Կարծում եմ, որ հանդիպում կլինի։ Մեզ պետք է միայն առաջ գնալ, խորացնել, զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով», – հայտարարել է նա` պատասխանելով լրագրողներին հարցերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով մամուլի առաջ, հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ԵԱՏՄ գերագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։
Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ոչ թե նախագահը, այլ վարչապետը` որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի վարչապետ։ ՌԴ նախագահն առաջինն է շնորհավորել Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։