00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստված տա` բոլորը հայերի պես ջազ նվագեն. բացառիկ հարցազրույց հանրահայտ երգչուհու հետ

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПевица Мариам Мерабова
Певица Мариам Мерабова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ծնված հիասքանչ երգչուհին ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակիչ հասնելուց հետո միանգամից աստղ դարձավ։ Նա իր հիշողությունները պատմել է Sputnik–ին։

Ծագումով երևանցի, փայլուն երգչուհի, «Ձայնը» ծրագրի եզրափակիչ փուլ հասած Մարիամ Մերաբովան Sputnik-ի հետ հարցազրույցում խոսել է թբիլիսահայերի երաժշտական փորձերի, երևանյան ջազի և, իհարկե, «Ձայնը» նախագծի մասին։ Զրուցել է Լև Ռիժկովը։

Մարիամ Մերաբովան մեզ դիմավորում է Կրասնայա Պրեսնայի ստուդիայում։ Մենք տեղավորվում ենք հարմարավետ փափուկ աթոռներին։ «Ձայնը» մրցույթի եզրափակիչ դուրս գալուց հետո Մարիամն իսկույն սուպերաստղ դարձավ։

Мариам Мерабова и Сати Геворгян - Sputnik Արմենիա
«Այ քեզ հրաշք»․ «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին

Մարիամը հիմա ամուսնու` Արմենի հետ կլանված աշխատում է «Ջազը ռուսերեն» հեղինակային ծրագրի վրա։ Ամուսինը երաժշտությունն է գրում, Մարիամը` խոսքերը։ Նա նաև սկսել է նկարահանվել «Խլահավ» («Глухарь») սերիալի ռեժիսոր Գուզել Կիրեևայի նոր սերիալում։ Նա ընտրական լուրջ փուլ է անցել։

Մենամարտեր ու հերթեր

- Ինչպե՞ս սիրեցիք երաժշտությունը։

— Պարզապես այլ տարբերակ չունեի։

Երաժշտությունը մանկուց ինձ հետ է։ Թեև ընտանիքումս բոլորը «չերաժիշտ» են. մայրս բանասեր է, լրագրող, հայրս իրավաբան էր։ Բայց բոլորը երաժշտական գործիքներ էին նվագում ու երգում էին։ Հատկապես լավ էր երգում տատս։ Այն ժամանակ բոլոր ընտանիքներում էր այդպես ընդունված։ Ես ծագումով Թբիլիսիից եմ, վրացահայ, բայց Երևանում եմ ծնվել, մայրս աշխատանքի բերումով է Երևան տեղափոխվել։ Ես հինգ տարեկանից լրջորեն զբաղվում եմ երաժշտությամբ, բայց մինչև 18 տարեկան չէի էլ մտածում, որ երգելու եմ։

- Բոլորը գիտեն, որ դուք սիրել եք ջազը «Կապույտ թռչուն» մոսկովյան ակումբի շնորհիվ։ Իսկ ե՞րբ էիք ավելի շատ սիրում ջազը. ԽՍՀՄ-ի ժամանա՞կ, թե՞ հիմա։

— Իհարկե, այն ժամանակ։ «Կապույտ թռչուն» ակումբում բազմամիլիոնանոց հերթեր էին գոյանում, իսկ տոմսերը հինգ ռուբլի արժեին։ Հսկայական թիվ էր, բայց իսկապես արժեր, քանի որ բեմում ինչ-որ ֆանտաստիկ բան էր տեղի ունենում։ Ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ Խորհրդային Միությունում ջազ չկար։ Կար, այն էլ` հիանալի մակարդակում։

- Հիմա ջազային ակումբներն ավելի շատ են։

Մարիամ Մերաբովայի համերգը Երևանի Մեցցո ակումբում - Sputnik Արմենիա
Մարիամ Մերաբովա. Երևանը ջազի Մեքքան է

— Այո, հիմա շատ են, բայց ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն ակումբները, որտեղ իսկապես ջազային ոգի կա։ Շատ հեռու են «Կապույտ թռչունից»։

- Այս տարի հայկական ջազը 60 տարեկան է դառնում։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական ջազի վիճակը։

— Հիասքանչ երաժշտություն է։ Երաժիշտների, ջազմենների մակարդակը շատ բարձր է։

Աստված տա` բոլորը հայ երաժիշտների պես ջազ նվագեն։ Մեծ երջանկություն է նրանց հետ նվագելը։ Ընդհանրապես Հայաստանում համաշխարհային մակարդակի երաժիշտների մի ամբողջ աստղաբույլ է ապրում։ Միայն Արմեն Հյուսնունցն ինչ ասես արժի։

- Իսկ ինչո՞վ է սնվում հայկական ջազը։ Չէ՞ որ ոչ մի երևույթ հենց այնպես չի հայտնվում։

— Հանդիսատեսն է սնում։ Ինձ պատմում էին ջազի վետերաններից մեկի հայաստանյան ելույթի մասին։ Նա ցնցված էր. «Ասում էր` դեռ ոչինչ, որ պարզապես ձայնակցեին։ Բայց ես տեսա, որ դահլիճում գտնվողներից մեկը բասի գիծն է երգում»։ Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ի ամենաջազային քաղաքները Թբիլիսին, Երևանն ու Բաքուն էին։ Այն ժամանակվա երեք ջազային «մեքքաները», երբ բոլորը ընկերություն էին անում։

- Կարծում եք` ԽՍՀՄ-ի ժամանակ ավելի լա՞վ էր։

— Ես երևի խորհրդային մարդ կմնամ։ Դա արդեն անջնջելի է։ Հասկանո՞ւմ եք, հարցն այն է, որ մեր մշակույթները միախառնվում էին։ Յուրաքանչյուր փոքր ազգ միանում էր մշակութային մեծ ամպին։ Շատ մեծ հնարավորություններ կային։ Ինձ համար ցավալի է, որ դա այլևս չկա։

Սիրո վերջին կրակը

Премьера фильма Татьяны Данильянц «Шесть музыкантов на фоне города» - Sputnik Արմենիա
Ջազմեն Լևոն Մալխասյան. «Միջին սառնության» Ջո Կոկերը բոլորի մոտ գովեց մեր ձուկը

- Պատմեք ձեր ամենազարմանալի համերգի մասին։

— Ամենազարմանալի համերգները հոսպիսներում են լինում։ Շատ դժվար է ելույթ ունենալ այնտեղ, օրինակ` փոքրերի հոսպիսում աշխատող կամավորների համար։ Ախր այդ մարդիկ էլ պիտի հանգստանան։ Նրանք հրեշտակների պես են, օգնում են օտար ընտանիքներին դիմանալ անդառնալի դժբախտությանը, օգնում են այդ ընտանիքներին մի կերպ ապրել։

Երբ «Ձայնից» հետո մենք առաջին հոսպիս այցելեցինք, գնացինք մի կնոջ մոտ, որի տղան մահացել էր։ Տղան իմ երկրպագուն էր։ Մտածում էի. «Աստված իմ, ի՞նչ եմ անում։ Չէ որ ես պարզապես երգում եմ։ Ի՞նչ եմ ասելու դժբախտ կնոջը»։ Իսկ նա ասաց. «Մենք տղայիս հետ այնքան էին սիրում դիտել ձեր ելույթները։ Նա այնպես էր ձեզ սիրում»։ Եվ տեսա, որ մոր համար կարևոր էր ինձ փոխանցել որդու սիրո վերջին կրակը։

Ամեն վայրկյան սովորել

-Ի՞նչ տվեց ձեզ «Ձայնը» նախագիծը։

— Շատ բան սովորեցնեց։ Մենք կյանքի յուրաքանչյուր վայրկյանի ընթացքում սովորում ենք։ Իսկ ես, պարզ է, ինչի համար էի այնտեղ գնում` լսարանի։

Джордж Авакян - Sputnik Արմենիա
Ավագյանի «ոսկեդարը» կամ ինչո՞ւ Արմսթրոնգը 10 դոլար տվեց հայ ինքնուսին

Ես ուզում էի, որ ավելի շատ մարդ գա համերգներիս։ Քանի որ կարելի է հյուրախաղեր կազմակերպել միայն այն դեպքում, եթե հայտնի անուն ունես։ Հյուրախաղերի կազմակերպիչներն ասում են. «Կներեք, սիրում ենք ձեզ։ Բայց մենք չենք կարող համերգ կազմակերպել։ Ձեզ չեն ճանաչում»։

«Ձայնը» ինձ համար միակ հնարավորությունն էր։ Ես ռիսկի դիմեցի, բոլորի պես գնացի, մի ամբողջ օր հերթ կանգնեցի նախընտրական փուլն անցնելու համար։ Բոլորի պես դողալով պատասխան ստացա` անցար։

Երբ բեմ եմ դուրս գալիս, երգում եմ ոչ թե մարդկանց, այլ աստծու համար։ Եթե աստված հավանի, մարդիկ պետք է որ հավանեն։ Իսկ ի՞նչ է աստվածը։ Ինձ համար դա երաժշտությունն է։ Ես չեմ ուզում փչացնել երաժշտությունը։

Լրահոս
0