00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավագյանի «ոսկեդարը» կամ ինչո՞ւ Արմսթրոնգը 10 դոլար տվեց հայ ինքնուսին

© Photo : William P. GottliebДжордж Авакян
Джордж Авакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս մարդը հեղափոխություն կատարեց ձայնագրման ոլորտում և դարձավ առաջին ամերիկացին, որը Լենինի շքանշանի արժանացավ։ Ինքնուս նորարարի մասին պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանի բազմաթիվ պարգևների շարքում մեկն առանձնանում է` Լենինի շքանշանը, որով նա պարգևատրվել է 1990 թվականին։ Ավագյանը դարձավ առաջին ամերիկացին, որն արժանացավ այդ շքանշանին։ Առաջինն ու վերջինը․ մեկ տարի անց ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկ շքանշանը վերացավ։

Նա արդեն 98 տարեկան է, բայց իր դարը հիշողություններով ապրող ծերունու տպավորություն չի թողնում։ Եթե մարդու կենսագրության մեջ որպես ծննդյան թիվ նշված է 1919-ը, արդեն մի ամբողջ դարաշրջան է ենթադրում։ Հատկապես եթե այդ մարդը Ջորջ Ավագյանն է։

Тьерри Вандом - Sputnik Արմենիա
Հայկական օբսիդիանի գաղտնիքը, կամ ինչպես «Սատանայի եղունգը» ոգևորեց ֆրանսահայ Թունդարյանին

Գևորգ Ավագյանը ծնվել է 1919 թվականի մարտի 15-ին Արմավիրում՝ Հյուսիսային Կովկասում, Հայոց ցեղասպանությունից փախած հայերի ընտանիքում։ Նրա հայրը՝ Մեսրոպը, գորգավաճառ էր։ Ավելի ուշ ծնողները երեխաների՝ Գևորգի, Արամի ու Մարիայի հետ Թիֆլիս տեղափոխվեցին, իսկ 1923 թվականին՝ Ամերիկա, որտեղ որոշ ժամանակ թափառելուց հետո հիմնավորվեցին Նյու Յորքում։ Այնտեղ արդեն Գևորգը դարձավ Ջորջ։

«Ես Ռուսաստանում եմ ծնվել՝ Արմավիրում։ Այնտեղ միշտ բազում հայեր են ապրել։ Մեր ընտանիքում ռուսերեն չէին խոսում, միայն հայերեն։ Հետո ընտանիքս Թիֆլիսում էր ապրում, մենք Ամերիկա տեղափոխվեցինք, երբ ես չորս տարեկան էի։ Ես մեծացել եմ Մանհեթենում, Իսթ Սայդում։ Երբ դպրոց գնալու ժամանակն եկավ, հայրս ասաց․ «Գնա, անգլերեն սովորիր»։ Իսկ հայկական ընտանիքում հորը չեն հակաճառում։ Սկսեցի շատ կարդալ։ Դպրոցի տնօրենը մի բրիտանացի ջենթլմեն էր, նա ինձ տվեց Կոնան Դոյլի գրքերը, և ես կարդացի Շերլոկ Հոլմսի մասին բոլոր պատմվածքները։ Ինը տարեկանում արդեն անգլերենի հետ կապված խնդիրներ չունեի», — ինչ-որ առիթով պատմել է Ջորջ Ավագյանը։

Ջորջը դպրոցն ավարտել է Բրոնքսում, իսկ 1937 թվականին Եյլի համալսարան է ընդունվել, որտեղ ուսումնասիրել է անգլիական գրականությունը։ Համալսարանական տարիներին ծանոթացել է Քինգ Օլիվերի, Ջելի Ռոլ Մորթոնի, Լուի Արմսթրոնգի` ջազի հսկաների հետ ու անմոռաց սիրահարվել այդ երաժշտությանը։ Հենց այնտեղ էլ` համալսարանում, Ավագյանն ընկերացել է մի խումբ երիտասարդների հետ, որոնց ղեկավարում էր Մարշալ Սթերնսը՝ ջազի հայտնի պատմաբանն ու ուսումնասիրողը։ Ընտրությունն արված էր ու արված էր հավերժ։

Այն ժամանակ ամերիկյան երաժշտությունն իր ոսկեդարն էր ապրում։ Ջազային հսկաներից շատերը՝ Լուի Արմսթրոնգը, Դյուք Էլինգթոնը, Մայլզ Դևիսը, Դեյվ Բրուբեկը դասական երաժշտության նոր դարաշրջանի ներկայացուցիչների հետ ընդլայնում էին ժանրի սահմաններն ու հսկայական քայլերով առաջ գնում։ Այս երկու երաժշտական ուղղությունը հանդիպեցին ու միացան Ջորջ Ավագյանի ու նրա կնոջ՝ դասական ջութակահարուհի Անահիտ Աճեմյանի «ջազային» ընտանիքում։

Ինքնուս նորարարը հեղափոխություն կատարեց նաև ձայնագրման ոլորտում։ Նա սկսեց վերաթողարկել դասական ջազային կատարումները ու նորովի բացահայտեց դասական ջազի հայեցակարգը։

Ավագյանը նաև Columbia Records-ի հայրն է։ Նա է ներկայացրել նոր LP ձևաչափը։ Մինչև օրս էլ առաջատար մասնագետ է ջազի ոլորտում ու գրեթե բոլոր հայտնի ջազմենների ընկերն է։ Ավագյանը թողարկել է ձայնասկավառակներ, որոնք լրջորեն ազդել են Արմսթրոնգի ու Դյուք Էլինգթընի կարիերայի աճի վրա։

Ժպիտով հիշում է՝ ինչպես մեծն Արմսթրոնգը նրա աշխատանքի դիմաց 10 դոլար վճարեց ու ասաց․ «Շփումը շատ կարևոր է»։ Ջորջ Ավագյանը այդ մասին երբեք չի մոռացել։

Эдуард Кеонджян - Sputnik Արմենիա
Հայկական հանճարի «ամերիկյան երազանքը». գյուտարար Քեոնջյանի մի քանի կյանքերը

Ավագյանը նաև զբաղվել է Էդիթ Պիաֆի հյուրախաղերի կազմակերպմամբ։ Մտավախություն է եղել, որ ամերիկյան հանդիսատեսը չի ընկալի զուտ ֆրանսիական հմայքն ու որոշվել է «ամերիկանացնել» Պիաֆի երգերի մշակումը և երգերի տեքստերն անգլերեն թարգմանել։ Արդյունքում շրջագայությունը ձախողվել է, և այդ երգերով թողարկված սկավառակը պահանջարկ չի ունեցել. վաճառվել է մոտ հարյուր նմուշ։ Մի տարի անց Էդիթ Պիաֆը գրավել է Ամերիկան, որովհետև զերծ է մնացել փորձարկումներից ու երգել է այնպես, ինչպես իր համար բնական էր։

«Պատկերացնում ես` հիմա այդ սկավառակի բնօրինակներից գրեթե չի մնացել։ Ինչ հիմարն էի այն ժամանակ։ Պետք է այն ժամանակ մի հարյուր հատ առած լինեի ու հիմա ամեն մեկը աճուրդում կվաճառեի», — մի անգամ ասել է Ավագյանը։ 

Ջազը որպես դիվանագիտական գործիք օգտագործելով՝ Ավագյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային տուրերի, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում։ «Ես ուզում էին ջազը հնարավորինս շատ տարածել աշխարհում, նաև երկաթե վարագույրից այն կողմ», — ասել է նա։ Մի անգամ բանտերում նստած խորհրդային ջազ-կատարողների մասին հարցին պատասխանելիս նա պատասխանել է․ «Հավանաբար դա այն պատճառով է, որ նրանք ամերիկացիների նման լավ չեն նվագում»։

ԽՍՀՄ-ում 1962 թվականի հյուրախաղերի մասին Ավագյանը հիշում է, որ բոլոր համերգների տոմսերը նախօրոք վաճառվել էին։ Դա ամերիկյան ջազմենների առաջին շրջագայությունն էր դեպի խորհրդային իրականություն։ Արդյունքն այն եղավ, որ ԽՍՀՄ-ում ձայնագրվեց ջազային առաջին սկավառակը։ Ավելի ուշ Ջորջ Ավագյանը դարձավ Տաթևիկ Հովհաննիսյանի Listen to My Heart ձայնասկավառակի պրոդյուսերը։ Առաջին հայկական վոկալային սկավառակն էր էթնո-ջազ ոճում։

1998 թվականին նա եկավ Երևան՝ մասնակցելու ջազի փառատոնին։ Այսօր էլ կյանքի 99-րդ տարում Ջորջ Ավագյանը շարունակում է աշխատել, երաժիշտների համար խորհրդատվություններ անցկացնել։ Նա թողարկել է բլյուզմեն ու էկլեկտիկ Doctor John-ի ալբոմը, որում նա կատարում է Լուի Արմսթրոնգի երգերը։ Սիրելի աշխատանքով հագեցած կյանքը շարունակվում է։

Լրահոս
0