00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջազմեն Լևոն Մալխասյան. «Միջին սառնության» Ջո Կոկերը բոլորի մոտ գովեց մեր ձուկը

© Sputnik / Asatur YesayantsПремьера фильма Татьяны Данильянц «Шесть музыкантов на фоне города»
Премьера фильма Татьяны Данильянц «Шесть музыкантов на фоне города» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը մոսկովյան համերգից առաջ զրուցել է Sputnik–ի հետ։

Sputnik, Լև Ռիժկով

Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը ելույթ կունենա Ռուսաստանի մայրաքաղաքի համար հազվադեպ մի հյուր` լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը` ժամանակին մեծ համբավ ունեցող «Պոպլավոկի» ղեկավարը, այսօր «Մալխաս» ջազ ակումբի սեփականատերը։ Լևոն Մալխասյանը հայտնի է և՛ որպես երաժիշտ, և՛ որպես միջազգային ջազ փառատոների կազմակերպիչ։ Այդ փառատոներին մասնակցելը պատիվ են համարում առաջին մեծության աստղերը։

Sputnik-ի թղթակիցը կապ է հաստատել Մալխասի հետ և զրուցել հայկական ջազի ակունքների, Ջո Կոկերի հավանած ուտեստի և ջազմենի երազանքների մասին։

«Ջազ` հայկական ակցենտով» ազգագրական ջազ–նախագծի հիմնադիր Արտյոմ Լալայանը Մոսկվայում ելույթ է ունեցել «Լիրիկա և էքսպրերիա» խորագրով - Sputnik Արմենիա
Արտյոմ Լալայան. «Իմ ջազը հայկական ակցենտով է». տեսանյութ

- Հարգարժան Լևոն, ի՞նչն է ձեզ բերել այստեղ։ Մշակութային ի՞նչ նախաձեռնության շրջանակում եք ելույթ ունենում։

— Մոսկվայում Երևանի օրեր են անցկացվում` որպես Հայաստանի մշակութային օրերի շարունակություն։ Մենք եզրափակում ենք այդ միջոցառումները։ Համերգը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանն ու Մոսկվայի կառավարությունը։ Մենք ելույթ կունենանք Երաժշտության տանը երեկոյան ժամը յոթին։

- Ջազում ի՞նչ անուններ կամ ուղղություններ են առավել լիարժեք արտացոլում հայի հոգին։

— Համերգին կներկայացնեմ 75 տարվա հայկական ջազի անթոլոգիան։ Այնտեղ հայտնի անուններ շատ կան` Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան, Առնո Բաբաջանյան, Մարտին Վարդազարյան, Ստեփան Շաքարյան։ Երկար կարող եմ թվարկել մեր վետերաններին։ 60-ականներից սկսեցի հանդես գալ նաև ես։

Հայաստանում ջազը հայտնվեց 1938 թվականին Արտեմի Այվազյանի շնորհիվ, որն իր ջազ բենդն ուներ։ Ահա այդ ժամանակից առաջացավ հայկական ջազը, որն այժմ արդեն ավելի քան 75 տարեկան է։

- Քանի՞ երաժիշտ կա անթոլոգիայում։

В. Путин - Sputnik Արմենիա
Հայ ջազմենները զարմացրել են Պուտինին

— Երեք ձայնասկավառակում` 98 ջազմեն, որոնք հետք են թողել հայկական ջազում։ Եվ բոլորը, ինչպես նաև ես, մեկական ստեղծագործություն են նվագում։ Ձայնասկավառակների հետ նաև հանրագիտարան կա, որում ներկայացվում են երաժիշտները։ Հսկայական աշխատանք է կատարվել։ Այս անթոլոգիան ստեղծելու համար երկու տարի եմ աշխատել։

- Հայաստանում Ջազի միջազգային փառատոներ եք անցկացնում։ Վաղո՞ւց եք զբաղվում այդ գործով, և դժվա՞ր է արդյոք առաջին մեծության աստղերի հրավիրելը։

— Հիմնականում դժվար չէ։ Ասենք, հրավիրում եմ լեգենդար Չիկ Կորիային։ Եվ նա գալիս է։ Հայաստանում ընդհանուր առմամբ յոթ միջազգային փառատոն եմ անցկացրել։ Հիմքը դրվեց դեռ խորհրդային տարիներին։ Ինձ հաջողվեց նաև այն ժամանակ երկու հզոր փառատոն անցկացնել 1985-ին և 1986-ին։ Դրանք, այսպես ասած, այսօրվա միջազգային ջազ փառատոների սկիզբն էին, փառատոներ, որոնք արդեն սկսեցի կազմակերպել Հայաստանի անկախության հռչակումից հետո։

Առաջին միջազգային փառատոնը կազմակերպեցի 1998 թվականին New York Voices խմբի և Նոր Օռլեանի ջազի վետերանների հետ։ Երկրորդը` 2000 թվականին` վերոհիշյալ Չիկ Կորիայի հետ։ 2006 թվականին մեզ մոտ եկան Earth, Wind and Fire խումբը, ջազ ռոքի լեգենդար աստղերը։ Սակայն, բացի ամերիկացի գերաստղերից, մեր յուրաքանչյուր փառատոնին մասնակցում էին ևս 10-13 երկրներից ժամանած երաժիշտներ։ Այնպես որ մեզ հետ միայն ամերիկացիները չեն նվագում։

2008 թվականին, երբ հայկական ջազը 70 տարեկան դարձավ, փառատոնը մի ամբողջ տարի տևեց։ Այսինքն ամեն ամիս որևէ աստղային կազմ էր ժամանում։ Ընդհանուր առմամբ 12-ն էին։ Այդ տարի մեզ մոտ եկավ երգիչ, կիթառահար Ջորջ Բենսոնը, հետո Ջո Կոկերը։ Նա այդքան էլ ջազ երգիչ չէր։ Ավելի շուտ սոուլ ոճում էր։ Սակայն նրա երաժիշտները հրաշալի ջազմեններ են, որոնք մեծ հաճույքով նվագում էին հայ գործընկերների հետ։

- Իսկ Ջո Կոկերն մարդամո՞տ էր։

Руководитель  Оперного театра Армении Константин Орбелян и певица Марджори Барнс - Sputnik Արմենիա
Թե ինչպես Ֆիցջերալդն օգնեց ջազային երգչուհուն ճանաչել Հայաստանը

— Ոչ այնքան։ Միջին սառնության։

- Գոնե գնահատե՞ց հայկական խոհանոցը։

— Այո։ Նա գնահատեց հայկական խոհանոցը։ Ասաց. «Չէի մտածում, որ լավագույն ձուկը կարող եմ համտեսել «Մալխաս» ջազ ակումբում»։ Ահա նման հարցազրույց էր տվել։ Այդ թերթը մինչև այսօր պահել եմ։

- Իսկ այս տարվա փառատոնից ի՞նչ տպավորություն ստացաք։

— Նոյեմբերին կազմակերպեցինք։ Ելույթ ունեցան ամերիկացիներ, շվեդներ, մոսկվացիներ։ Մոսկվայից Իգոր Բուտմանն էր ժամանել։ Նա նվագեց ինչպես իմ, այնպես էլ մեր մյուս ջազմենների հետ։ Այնպես որ ամեն ինչ շատ լավ անցավ։ Նա նույնիսկ համաձայնեց մեզ հետ Գյումրի գալ։ Մենք այնտեղ ևս մեծ համերգ տվեցինք։ Շատ հետաքրքիր անցավ։

- Շատ եք նվագում ժամանակակից երաժիշտների հետ։ Նրանցից ո՞վ է առավել հետաքրքիր ձեզ այսօր։

— Վախենում եմ, որ մինչև առավոտվա վեցը թվարկեմ նրանց։ Դուք բավականին ծավալուն և հետաքրքիր հարցեր եք տալիս, որոնց միանշանակ պատասխանելը դժվար է։ Հիանալի երաժիշտներ են Տիգրան Համասյանն ու Վահագն Հայրապետյանը։ Կարող եմ առանց կանգ առնելու դեռ երկու ժամ էլ թվարկել։

-Երազանք ունե՞ք։

— Նման բաների մասին սովորաբար չեմ խոսում։ Քանի որ Հայաստանում մի հետաքրքիր ասացվածք կա. «Ձուկը ջրում առևտուր մի՛ արա»։ Հասկանո՞ւմ եք։ Այդ ձուկը դեռ ջրում է։ Երազանքս շատ հետաքրքիր է, շատ համապարփակ։ Սակայն ես այն չեմ բացահայտում, որովհետև վախենում եմ աչքով տալ։ Երբ այն իրականանա, խոստանում եմ զանգահարել ձեզ և պատմել։

Հ.Գ. Լևոն Մալխասյանի հետ զրույցը պայմանավորվեցինք շարունակել Մոսկվայի համերգից հետո։ Լեգենդար երաժիշտը դեռ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ունի, որոնք շուտով կպատմի Sputnik-ին։

Լրահոս
0