00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է տեղի ունեցել այս գիշեր Սիրիայում. Թրամփի քմահաճույքն ու Ռուսաստանի արձագանքը

© REUTERS / Feras MakdesiЗенитный огонь над Дамаском (14 апреля 2018). Сирия
Зенитный огонь над Дамаском (14 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի նախագահն անձամբ զգուշացրել է երկրի բնակչությանը, որ պատրաստվում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ հարված հասցնել Սիրիայի ռազմական կառույցներին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ն ու նրանց դաշնակիցները շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, հարվածներ են հասցրել Սիրիային։ Ռուսաստանը կոալիցիայի հարձակումն ագրեսիա է անվանել՝ հայտարարելով, որ դա անհետևանք չի մնա։

Միանձնյա որոշում

Սիրիային հարվածելու մասին անձամբ հաղորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Որոշ ժամանակ առաջ ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին ճշգրիտ հարվածներ հասցնել թիրախներին, որոնք կապված են Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ», — ասել է նա՝ դիմելով ամերիկացիներին։

Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Սիրիան հրթիռակոծել են այն պահին, երբ խաղաղ ապագայի հնարավորություն էր ստացել. Զախարովա

«Հիմա սկսվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԶՈՒ-երի հետ համատեղ գործողությունը, մենք շնորհակալ ենք նրանց», — ավելացրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այդ գործողությանը նպատակը Սիրիայում ենթադրյալ քիմիական զենքի կիրառումը դադարեցնելն է։ Նրա խոսքով՝ դաշնակիցների հետ գործողությունները կարող են շարունակական լինել, «մինչև սիրիական ռեժիմը չդադարեցնի արգելված քիմիական նյութեր օգտագործել»։

Միաժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը քիմիական զենքը ոչնչացնելու խոստումը չի կատարել, ինչի հետևանքով էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք է կիրառում, իսկ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ գործողություններ են իրականացնում։

«2013թ-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացավ աշխարհին, որ իրենք երաշխավորում են լուրջ քիմիական զենքի ոչնչացումը։ Վերջերս Ասադի հարձակումները և այսօրվա պատասխանն այդ խոստումը կատարելու հարցում Ռուսաստանի ձախողման արդյունքն է», — հայտարարել է Թրամփը։

Նա վստահեցրել է, որ չնայած վերջին իրադարձություններին՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում անվերջ մնալ Սիրիայում։ «Մենք սպասում ենք այն օրվան, երբ կկարողանանք տուն վերադարձնել մեր մարտիկներին», — ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ հնարավոր է` ԱՄՆ-ն ապագայում նորմալ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի և նույնիսկ Իրանի հետ։

Նոր հարվածնե՞ր

Ավելի ուշ ամերիկյան զինվորականներն ավելի մանրամասն տվյալներ են ներկայացրել Սիրիային հարվածելու մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի խոսքով՝ այս հարձակումն ավելի հզոր է եղել, քան 2017թ-ի ապրիլինը։

Ситуация на юге Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիան հրթիռակոծվել է

«Անցած տարի Ասադի ռեժիմը չընդունեց ազդանշանը։ Այս անգամ մենք մեր դաշնակիցների հետ ավելի հզոր հարվածներ ենք հասցրել։ Մենք ազդանշան ուղարկեցինք Ասադին և նրա ենթակա մարդասպաններին, որ նրանք չպետք է ևս մեկ քիմիական հարձակում գործեն, որի համար պատասխանատվություն կկրեն», — ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են «քիմիական զենք մշակելու ձեռնարկություններին»։ Մեթիսը հաղորդել է, որ այդ օբյեկտներին հասցվել են «գերճշգրիտ հարվածներ»՝ նպատակ ունենալով կանխել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգը։

ԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդն իր հերթին պարզաբանել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի առաջին հարվածն ուղղված է եղել հետազոտական կենտրոնին, երկրորդը՝ քիմիական զենքի պահեստներին, որտեղ, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ն, քիմիական զենք է պահվում։

«Այս երեկոյան մենք երկու դաշնակիցների հետ հարվածներ ենք հասցրել մի շարք տեղերի, որոնք արդյունքը կդառնա Սիրիայի հնարավորությունների շարունակական դեգրադացիան քիմիական և կենսաբանական զենք հետազոտելու, զարգացնելու և կիրառելու հարցում», — ասել է նա։

Ամերիկացի զիվորականները պնդում են, որ Սիրիային լրացուցիչ հարվածներ հասցնելու ծրագրեր առայժմ չկան։ «Տվյալ պահին հարվածներն ավարտված են», — ասել է Դանֆորդը։

Ռուսաստանին չեն հաղորդել

Դանֆորդն ասել է նաև, որ ամերիկացի զինվորականները ռուսական կողմին չեն ծանուցել Սիրիային հարվածելու մասին։ «Մենք ռուսներին տեղյակ չենք պահել հարվածներ հասցնելու մասին և նախօրոք չենք ծանուցել… Միակ քննարկումը, որը տեղի է ունեցել՝ կապված թիրախներին հարվածելու այս գործողության հետ, եղել է սովորական ծանուցումը թռիչքների անվտանգության ապահովման գծով», — ասել է նա։

Ночное небо над Дамаском (14 апреля 2018). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ են արձակել. լուսանկարներ

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում հարվածների համար թիրախներն այնպես է ընտրել, որ նվազագույնի հասցնի ռուս զինվորականների ներգրավման հավանականությունը։

«Ինչպես կարող եք պատկերացնել, հրամանատարները միշտ խելամիտ միջոցներ են ձեռնարկում (նախազգուշության), հատկապես այնպիսի պայմաններում, որոնցում եղել են այս գիշեր։ Նրանք նախապատրաստվել են», — ճեպազրույցի ընթացքում ասել է Դանֆորդը՝ պատասխանելով այն հարցին, թե ամերիկյան զինվորականները ձեռնարկել են արդյոք անվտանգության միջոցներ ռուս զինվորականների կողմից պատասխան հարվածի դեպքում։

Վիրավորների մասին տվյալներ

Սիրիայում ավերածությունների ստույգ մասշտաբները դեռ հայտնի չեն։ Տվյալներ չկան նաև մարդկային կորուստների մասին։

«Առայժմ ոչ մի տվյալ չկա», — ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Դամասկոսում ՌԴ դեսպանատունը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսաստանցիներ տուժել են այդ հարվածներից։

Քիչ բան է հայտնի։ Օրինակ, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռները հարվածել են Հոմս նահանգի արևմուտքում գտնվող սիրիական բանակի պահեստներին։ Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիին անվտանգության ուժերի աղբյուրը։

Բացի այդ, ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ սիրիական բանակը 13 հրթիռ է կործանել Քիսվա քաղաքի շրջանում, որը Դամասկոսից 15 կմ է հեռու։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալներով՝ սիրիական ՀՕՊ-ը կանխել է արևմտյան կոալիցիայի ավելի քան 20 հրթիռների հարվածները։ ՌԴ պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները գրոհի ժամանակ օգտագործել են ավելի քան 100 հրթիռ։

Освобожденное от террористов поселение Шифония в Восточной Гуте - Sputnik Արմենիա
Վաշինգտոնը փորձում է Սիրիայում արդարացնել ահաբեկիչներին. Ռուսաստանի ԱԳՆ

Դամասկոսում լսվել են պայթյուններ, սակայն Աբու Ռումիանե կառավարական թաղամասը չի տուժել։ Իրավիճակը կայուն է։ Նկատվում է տրանսպորտի երթևեկություն, կայուն իրավիճակ է նկատվում նախագահական պալատի շրջանում։

«Թշնամիները հարվածել են մեր բանակին։ Բայց մենք տոկուն կլինենք։ Հիմա աշխատանքի եմ գնում, կյանքը շարունակվում է», — ՌԻԱ Նովոստիին պատմել է մայրաքաղաքի կառավարական թաղամասի բնակիչը։

Պաշտոնական հայտարարություններ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիային հրթիռային հարվածներ հասցնելու պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վրա, նման գործողություններն անհետևանք չեն մնա։

«Վատագույն մտավախություններն արդարացան։ Մենք նախազգուշացումները չլսեցին։ Իրագործվում է նախօրոք ծրագրված սցենարը։ Մեզ կրկին սպառնում են։ Մենք նախազգուշացրել ենք, որ նման գործողություններն անհետևանք չեն մնա։ Դրանց համար ամբողջ պատասխանատվությունն ընկած է Վաշինգտոնի, Լոնդոնի և Փարիզի վրա», — ասվում է դեսպանի հայտարարությունում։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2011 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Ինչու Թրամփի թվիթերյան երկրորդ գրառումն աննկատ մնաց. տեղեկության հլու սպառողները

Դեսպանը նշել է նաև, որ «Ռուսաստանի նախագահի հասցեին մեղադրանքներն անհիմն են և անթույլատրելի»։

«ԱՄՆ-ն, որը ունի քիմիական զենքի խոշորագույն զինանոցը, բարոյական իրավունք չունի մեղադրել մյուս երկրներին», — նշել է Անտոնովը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ արևմտյան երկրները հարված են հասցրել այն պահին, երբ Սիրիան խաղաղ ապագայի հնարավորություն է ստացել։

«Սկզբում Սիրիայի ժողովրդի վրա փորձարկեցին «արաբական գարունը», հետո ԻՊ-ը, հիմա էլ՝ ամերիկյան հրթիռները։ Ինքնավար պետության մայրաքաղաքին, որը երկար տարիներ փորձում է փրկվել ահաբեկչական ագրեսիայի պայմաններում, հարված են հասցրել», — գրել է նա Facebook-ում։

Զախարովան կարծում է, որ այս ամենի հետևում կանգնած են նրանք, ովքեր աշխարհում հավակնում են բարոյական առաջնորդության և հայտարարում են իրենց բացառիկության մասին։

«Պետք է իսկապես բացառիկ լինել, որպեսզի այն պահին, երբ Սիրիան խաղաղ ապագայի հնարավորություն է ստացել, գնդակոծել մայրաքաղաքը», — ընդգծել է նա։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային. «Նրանք հաճելի են, նոր և «խելացի»»

Զախարովան հիշեցրել է՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ Դամասկոսի քիմիական հարձակման վստահությունը հիմնված է «ԶԼՄ-ների հաղորդագրությունների, տեսագրությունների և լուսանկարների, ինչպես նաև վստահության արժանի տեղեկատվության վրա»։

Իրանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հարվածներ հասցնելը։

«Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Սիրիայի նկատմամբ եռակի ագրեսիան և նախազգուշացնում տարածաշրջանի համար դրա հետևանքների մասին», — նշված է հաղորդագրությունում։

Գերատեսչության կարծիքով՝ Արևմուտքը հարված է հասցրել Սիրիային ահաբեկիչների պարտության պատճառով։

Լրահոս
0