ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Սիրիայի Թիֆոր ավիակայանին ավիահարվածներ են հասցրել Իսրայելի ՌՕՈՒ երկու F-15 կործանիչները, ռուսական խորհրդատուները հարձակման ժամանակ չեն տուժել, հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։
«Ապրիլի 9-ին, Մոսկվայի ժամանակով 03:25-03:53-ի սահմանում Իսրայելի ՌՕՈՒ-ի երկու ինքնաթիռ, Սիրիայի օդային տարածք չմտնելով, 8 կառավարվող հրթիռներով Լիբանանի տարածքից ավիահարվածներ են հասցրել Թիֆոր օդանավակայանին։ Սիրիայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտի ընթացքում 5 կառավարվող հրթիռ են վերացրել», — գրված է հաղորդագրության մեջ։
Ռուսական զինվորականների տվյալների համաձայն` հրթիռներից երեքն օդանավակայանի արևմտյան մաս են հասել։
«Ռուս խորհրդականների շարքում տուժածներ չկան», — գրված է հաղորդագրության մեջ։
«Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռները Միջերկրական ծովից անցել են Լիբանանի օդային տարածքով։
Մոսկվայում Իսրայելի դեսպանատունն առայժմ չի մեկնաբանել ՌԴ ՊՆ-ի տվյալները։