00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը որոշել է կրճատել հանգստյան օրերը

© Sputnik / Асатур Есаянц Весна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունն առաջարկում է հանգստյան տոների ցանկից հանել Ամանորին հաջորդող մի քանի օրը: Ազգային ժողովը կառավարության «ազատ ոճի շարադրությունը» չընդունեց:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. 222 օր աշխատում ենք, 143 օր` հանգստանում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած այս հաշվարկն այսօր ԱԺ-ում ներկայացրեց փոխնախարար Թադևոս Ավետիսյանը: Կառավարությունն առաջարկում է հանգստյան օրերի հաշվարկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը` պատճառաբանելով, որ դրանք տոնի հետ կապ չունեն և անհարկի սոցիալ-տնտեսական խնդիրներ են առաջացնում, քանի որ ՀՀ աշխատողներին աշխատավարձ է վճարվում 36 ոչ աշխատանքային օրվա համար:

Мобильный дорожный радар скорости - Sputnik Արմենիա
Շարժական տեսախցիկներից պատգամավորներն էլ են դժգոհ

«Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն, կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը»,- ասաց փոխնախարարը:

Սակայն պատգամավորներին այնքան էլ չբավարարեցին կառավարության ներկայացրած հիմնավորումները: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած օրինագծերի հիմնավորումները «սկսել են նմանվել ազատ թեմայով շարադրությունների»:

«Ի՞նչ կապ ունի արձակուրդի երեք օրերը հանելը պետության կենսագործունեության հետ»,- ասաց պատգամավորը: Նա մեջբերեց հիմնավորման ևս մի հատված ու այն աբսուրդ որակեց:

«Մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստիացնում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը,- նախագծից ընթերցեց Պետրոսյանն ու հարց ուղղեց զեկուցողին,- կանանց տոնը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, ո՛չ կանանց զոհաբերում ենք, ո՛չ մատուցում ենք աստվածներին»:

Ի վերջո, կառավարության ներկայացուցիչն էլ ընդունեց, որ նախագիծը շտկումների կարիք ունի և համաձայնեց հետաձգել դրա օրակարգ ներառելը`լրացումներ անելու պայմանով:

Լրահոս
0