00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զատկին ընդառաջ ձվի պակաս և գնային չհիմնավորված փոփոխություններ չեն լինի

© Sputnik / Asatur YesayantsЯйцо, яйца
Яйцо, яйца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Զատկի տոնին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի: Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

В Ереване празднуют цахказард - Sputnik Արմենիա
Ե՞րբ ներկել ձուն, փլավը չամիչով, թե առանց դրա եփել. Ծաղկազարդի, Զատիկի եկեղեցական կանոններ

«ՏՄՊՊՀ աշխատանքային խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաև տնտեսվարողներից՝ արտադրման, ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորի և Զատիկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, ուստի հանձնաժողովը ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն գնային չհիմնավորված փոփոխություններ, ինչը կարող է վնասել մի կողմից սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսվարողների շահերը:

«Քանի որ սովորաբար տոնական օրերին ընդառաջ, մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, ապա այս առնչությամբ տեղեկացնենք, որ Հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաև տնտեսվարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար»,- հայտնում են հանձնաժողովից:

Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաև խուսափել խնդիրներից:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա այժմ այն կազմում է շուրջ 50 դրամ:

Ինչ վերաբերում է 2017 թվականի հետ համեմատությանը, ապա նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն:

Անդրադառնալով շուկայում խոշոր ընկերությունների գործունեությանը, նշենք, որ ըստ Հանձնաժողովի վերջին տվյալների, շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները:

Լրահոս
0