00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ․ Նիկոլ Փաշինյան
13:08
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ ներկել ձուն, փլավը չամիչով, թե առանց դրա եփել. Ծաղկազարդի, Զատիկի եկեղեցական կանոններ

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване празднуют цахказард
В Ереване празднуют цахказард - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքանով ենք մենք ծանոթ Ծաղկազարդի, Զատիկի եկեղեցական կանոններին, ինչու ենք դրանք հաճախ խախտում` հակասելով Առաքելական եկեղեցուն։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Մարտի 25 —ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ:

Նախօրեին բոլոր հայկական եկեղեցիներում կայացել է ժամերգություն, որը խորհրդանշում է Դռնբացեքը։ Կիրակի առավոտյան ժամերգությունից հետո Սուրբ պատարագ է մատուցվում, որի ընթացքում օրհնվում են ձիթենու և ուռենու դալար ճյուղերը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այսօր բոլոր հայկական եկեղեցիներում օրհնում են մանուկներին։

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները։

Калагеш - Sputnik Արմենիա
Մեծ պահքը դատավճիռ չէ. հայկական ուտեստներ, որոնք հիացնում են բոլորին

Թեև այս տոնը երկար դարերի պատմություն ունի, սակայն շատերը չգիտեն՝ ինչ է ընդունված անել այդ օրը, և ինչն է հայ եկեղեցին արգելում։ Դրա հետևանքով Ծաղկազարդի ու Զատիկի հետ կապված շատ լեգենդներ են ստեղծվել։ Sputnik Արմենիան պարզաբանումներ է այդ լեգենդները։

Հայերի ծաղկազարդը յուրահատուկ է

Հայաստանի բնակիչների շրջանում ամենատարածված թյուրիմացությունն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդն այլ կերպ է նշում, քանի որ հայկական տոնը տարբերվում է մյուսների տոնից։ Այդ կարծրատիպը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում դասական արմավենու կամ ձիթենու ճյուղի փոխարեն ուռենու ճյուղն է օրհնվում։

«Ոչ մի զարմանալի բան չկա, որ մեզ մոտ ուռնենին է օրհնվում, քանի որ մեր երկրում այդ ծառն է աճում։ Այլ երկրներում այդ օրն օրհնում են արմավենու կամ ձիթենու ճյուղերը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Ձուն ուրբա՞թ են ներկում

Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբաթ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ Առաքելական եկեղեցու համար անընդունելի է։

«Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, այլ ոչ թե ուրբաթ, ինչպես շատերն են անում», — ասաց քահանան։

Праздник Барекендан - Sputnik Արմենիա
Այսօր Բուն բարեկենդանի տոնն է, որը նաև «հայկական դիմակահանդես» են անվանում

Նրա խոսքով՝ ներկած ձուն շատերը միանգամից են ուտում՝ խախտելով Մեծ պահքը, որն ավարտվում է ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Ուրբաթ եկեղեցին տարատեսակ ծեսեր է անցկացնում` խաչելության, թաղման, այդ պատճառով սխալ է ձուն այդ օրը ներկել։

«Մի հաստատված կանոն կա` ձուն ներկում են Քրիստոսի Հարությանն ընդառաջ, ընդ որում՝ ձվերը խորհրդանշում են հարությունն ու նոր կյանքի սկիզբը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հանուն մարդկության փրկության Քրիստոսի թափած արյունը», — պարզաբանեց քահանան։

Ինչու՞ չի կարելի ձուն ներկել հինշաբթի

Սխալ է ձուն հինգշաբթի ներկել։ Տարածված կարծրատիպ կա, որ Ավագ Հինգշաբթի օրը անպայման պետք է ձու ներկել՝ ընտանիքի անդամների քանակով։ Հայկական եկեղեցին սա նույնպես արգելում է։

Փլավ` առանց չամիչի

Եկեղեցական տոնական ավանդույթները չիմացող որոշ մարդիկ կարծում են, եթե վերջերս նրանց տանը մարդ է մահացել, ապա պետք է առաջին Զատիկն այլ կերպ նշեն։ Ավանդաբար Զատիկի սեղանին մատուցում են չամիչով փլավ, խաշած ձուկ, ներկած ձու, կանաչեղեն։ Նրանք, ում տանը մարդ է մահանում առաջիկա Զատիկին փլավն առանց չամիչի են պատրաստում, կամ ձուն չեն ներկում։

Национальный армянский праздник Трндез - Sputnik Արմենիա
«Սուրբ մարտեր» Հայաստանում. ո՞վ է ավելի հզոր` Վալենտի՞նը, թե՞ Սարգիսը

Կիրակի, թե՞ երկուշաբթի

Պարզվում է, Հայ Առաքելական եկեղեցին արգելում է նաև նախատոնական շաբաթ և կիրակի օրերին գերեզմանոց այցելել։ Դրա համար եկեղեցին հատուկ օր է առանձնացրել՝ գլխավոր եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին։ Մալյանը պարզաբանեց, որ հանգստյան օրերին գերեզմանոց այցելելու ավանդույթը Խորհրդային ժամանակվանից է մնացել։ Այն ժամանակ ընդունված չէր մեռելոց նշել, ու մարդիկ հանգստյան օրերին էին գերեզմանոց գնում։

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի կամ 48 օր, յոթ հիշարժան օր` Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքի շրջանում նախկինում արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվել է պսակադրություն կատարել Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Լրահոս
0