00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունը որպես մտրակ. Կահիրեն փորձում է հնարավորինս ցավոտ հարվածել Անկարային

© Sputnik / Алексей ПокровскийКаир, Египет
Каир, Египет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի փորձերն արաբական աշխարհի հակազդեցություն են առաջացնում: Արաբական երկրներն օգտագործում են Ցեղասպանության հարցը:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Թուրքիան գնալով ավելի ակտիվ է միջամտում Մերձավոր Արևելքի գործերին, ինչը արաբական աշխարհի ավանդական առաջնորդների դիմադրությանն է արժանանում: «Օգնության» է գալիս Թուրքիայի համար ամենացավոտ հարցերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք` ավելի վաղ Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող կոմիտեն Սիրիայում Թուրքիայի գործողությունները համեմատել է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածի հետ:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը հայտարարել է` Թուրքիան պատրաստ է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ուշադրություն է դարձրել, որ Կահիրեի ու Անկարայի հակամարտությունը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև գաղափարախոսական բնույթ է կրում: Նրա խոսքով` եթե Թուրքիայում, Էրդողանին հաջողվել է հեռու պահել զինվորականներին իշխանության լծակներից, ապա Եգիպտոսում իրավիճակը հակառակն է:

«Ալ-Սիսիի կողմնակիցները երկրի ներսում պայքարում էին «Մուսուլման եղբայրների» դեմ, որոնց Թուրքիան ակտիվորեն աջակցում էր: Թուրքիայի համար Եգիպտոսի ներկայիս իշխանությունը՝ Ալ-Սիսիի գլխավորությամբ, գաղափարախոսական հակառակորդ է, ինչպես և Եգիպտոսի համար Թուրքիան», — ասաց Բոզոյանը:

Նրա խոսքով՝ Եգիպտոսն արդեն բազմիցս օգտագործել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` որպես քաղաքական խաղաքարտ:

Եգիպտոսի ղեկավարության համար «Մուսուլման եղբայրների» դեմ պայքարը կենաց ու մահվան հարց է, այնպես որ Կահիրեի ու Անկարայի միջև եղած հակասությունները խորքային բնույթ են կրում:

Այս հարցում Եգիպտոսը միայնակ չէ, Սաուդյան Արաբիան էլ է գործում: Սաուդիտների հիմնական հակառակորդն Իրանն է, սակայն նրանց նյարդայնացնում է Թուրքիայի դիրքորոշումը, մասնավորապես՝ Քաթարի հետ սրացման հարցում:

Парламент Египта - Sputnik Արմենիա
Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

«Ինքը՝Թուրքիան, ուզում է իսլամական աշխարհում գերիշխող դերակատարություն ունենալ, ինչպես նախկինում Օսմանյան կայսրությունը: Սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ իրավիճակը Թուրքիայում ոչ միայն չի լավացել, այլ նաև հակառակը՝ նրա դիրքերը թուլանում են», —ասաց Բոզոյանը:

Միաժամանակ, արաբական աշխարհը, քաղաքագետի խոսքով, դեռ կայացման փուլում է: Այդ պատճառով դժվար է ասել՝ առաջիկայում Թուրքիան ու արաբական երկրները ի՞նչ հարաբերություններ կունենան:

Բացի այդ, ակնհայտ է, որ Անկարան չի ուզում ներառվել արաբական երկրների ու Իրանի հակասության մեջ, ինչը լուրջ դժգոհություն է առաջացնում արաբական երկրներում:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը թուրք-եգիպտական մրցակցությունը կապում է նաև «Մուսուլման եղբայրների» գործոնի հետ:

«Թուրքիան առաջինն էր գործում, Եգիպտոսը պատասխանում էր: Ինչպես միշտ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Դա Թուրքիային ցավ պատճառելու բավականին արդյունավետ միջոց է», — ընդգծեց Իսպիրյանը:

Զրուցակիցն ուշադրություն դարձրեց, որ Թուրքիայի քաղաքականությանը կտրուկ է արձագանքում ոչ միայն Եգիպտոսը. դժգոհություն է արտահայտել նաև Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:

Войска в Африне - Sputnik Արմենիա
Էրդողանը խրված է սիրիական ճահճում, իսկ ԱՄՆ–ն փակուղու մեջ է հայտնվել. Սատանովսկի

«Արաբական երկրների արշավը կապված էր այն աջակցության հետ, որը Թուրքիան ցուցաբերել է Քաթարին: Քրդերն ու Սիրիան Թուրքիային մեղադրելու լավ առիթ է:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համոզված է, որ Թուրքիան ոչ մի բանի առջև կանգ չի առնի՝ փորձելով իրականացնել իսլամական պետության աշխարհի առաջնորդ դառնալու իր հավակնությունը:

Սա լուրջ բախումներ է առաջացնում ոչ միայն Իրանի, այլև արաբական մի շարք այլ երկրների հետ:

«Թուրքիան իր ուզածի պես է վարում իր քաղաքականությունը՝ հաշվի չնստելով ոչ ոքի, այդ թվում՝ իր ռազմավարական դաշնակցի հետ: Այն ամենը, ինչը Թուրքիան անում է Սիրիայում ու Իրաքում, դաշնակցի հետ հարաբերությունների սրացման է տանում»,  —ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի ձևավորումների դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Մարտի 18-ին Էրդողանը հայտնել էր, որ Սիրիայի Աֆրին քաղաքն ամբողջովին «ազատագրված» է քրդական զինված ուժերից:

Լրահոս
0