00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը խրված է սիրիական ճահճում, իսկ ԱՄՆ–ն փակուղու մեջ է հայտնվել. Սատանովսկի

© REUTERS / Khalil AshawiВойска в Африне
Войска в Африне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանբիջի կողմ թուրքական բանակի առաջխաղացումն ամերիկյան ռազմական խորհրդատուների հետ բախումների կարող է հանգեցնել։ Վաշինգտոնն, իր հերթին, թուրքական մուրճի և քրդական զնդանի արանքում է հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան լրջորեն և երկար ժամանակով պատերազմի մեջ խրվեց Սիրիայում, և քրդերի հետ հետագա բախումներն Էրդողանին և նրա բանակին որևէ լավ բան չեն խոստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա խոսքով` քրդերը լքել են Աֆրինը, նրանք պարտիզանական պատերազմի են անցնում, ինչը ներկայիս պայմաններում տրամաբանական քայլ էր. ինչու թուրքական բանակի դեմ պայքարել քաղաքում` խաղաղ բնակչություն կորցնելով, եթե կարելի է նրան հարվածը հարվածի հետևից հասցնել սարերում։

Крупное наступление сирийских правительственных войск (9 февраля 2018). Деревня Каср Аль-Али, Идлиб, Сирия - Sputnik Արմենիա
Սիրիական պատերազմի թուրքական ֆեյքերը. ինչպես հայ «դաշնակցականները» փակեցին Աֆրինի ճամփան

«Եթե դուք պատերազմում եք ներկայիս բանակի հետ` կանոնավոր ԶՈՒ չունենալով, քանի որ քուրդ զորամիավորումները, բանակ չեն, այլ աշխարհազոր են, ապա ձեր մարտավարությունը պետք է ուղղված լինի հակառակորդին առավելագույնս կորուստներ հասցնելուն։ Իսկ դրա համար իդեալական է պարտիզանական, դիվերսիոն պատերազմը, ինչպես եղել է ամերիկացիների հետ Աֆղանստանում կամ Իրաքում։ Մի քանի անգամ ինչպես տեխնիկայով, այնպես էլ կենդանի ուժով գերազանցող կանոնավոր բանակին հակազդելու փորձերն անարդյունավետ են։ Քուրդ զորամիավորումները ճիշտ որոշում են կայացրել», – ասաց Սատանովսկին։

Աֆրինը գրավելու համար Էրդողանն այնտեղ զգալի թվով պրոֆեսիոնալ զինվորականներ մտցրեց, ինչին խիստ արձագանքեց պաշտոնական Դամասկոսը ։ Սիրիայի իշխանությունը հայտարարել էր Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի մի մասի բռնազավթման մասին։

Ներկա պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է առաջ` դեպի Մանբիջ և Իրաքի հետ սահման դուրս գալու մտադրության մասին։ Սատանովսկու խոսքով` սա կարող է հղի լինել թուրքական բանակի և ամերիկյան ռազմական խորհրդատուների միջև բախումներով։ Այս քայլը քրդերի տեսանկյունից իդեալական սցենար է, իսկ Վաշինգտոնի և Անկարայի միջև Սիրիայում հետագա առճակատումների ուժեղացումը փորձագետը չի բացառում։

Танки турецкой армии, размещенные вблизи сирийской границы в Хассе, (25 января 2018). Провинция Хатай - Sputnik Արմենիա
Սիրիայի Աֆրինը թուրքական զորքերի հսկողության տակ է. Էրդողանի հայտարարությունը

«Էրդողանն աներեսաբար Դոնալդ Թրամփին առաջարկում է իրենց` քրդերի փոխարեն, այն քրդերի, որոնց վրա վերջին տարիներին հենվում էր ԱՄՆ–ն։ Սակայն Թրամփից այդ հարցում քիչ բան է կախված։ Հարցերը լուծում են ամերիկյան զինվորականներն ու հետախույզները։ Եվ եթե չլիներ Ինջիրլիկի կայանը, որով թուրքերը սպառնում են ամերիկացիներին` դժվարացնելով իրենց դրությունը Սիրիայում, ապա հասկանալի է, որ ԱՄՆ–ի և Թուրքիայի հակամարտությունը բավական լուրջ հակազդման կբերեր», – ասում է արևելագետը։

ԱՄՆ–ն Սիրիայում թուրքերի վրա չի հենվելու, քանի որ դա լուրջ հեղինակային կորուստների կհանգեցնի։ Դա կոչնչացնի Դամասկոսի դեմ կռվող սիրիական ընդդիմադիրների ցուցադրական աջակցության ցանկացած փորձ։ ԱՄՆ–ն չի ցանկանում բռնազավթիչների հանցակից երևալ, հակառակ դեպքում, ամերիկացիների դեմ կելնեն սիրիացիների հասկանալի բնազդները` անկախ իրենց եկեղեցական և կրոնական պատկանելությունից։

© Sputnik / Александр Поляков / Անցնել մեդիապահոցԵվգենի Սատանովսկի
Евгений Сатановский - Sputnik Արմենիա
Եվգենի Սատանովսկի

«Այդ պատճառով Վաշինգտոնը մինչև հիմա փնտրում է, թե ում կարելի է վստահել, միայն թե չհենվել թուրքերի վրա։ Տեսնենք, թե ինչի կբերի այդ ամենը, սակայն այս պարագայում դա ԱՄՆ–ին չի օգնի, այլ ամենայն հավանականությամբ կոչնչացնի նրա ծրագրերը», – ասում է նա։

Մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումը` Սատանովսկին նշեց, որ Ռուսաստանն իրեն հեռու է պահում քրդերի և թուրքերի բախումից, քանի որ քրդերը ժամանակին հրաժարվել էին ընդունել իրենց տարածք սիրիական ստորաբաժանումներին մտցնելու Ռուսաստանի խելամիտ առաջարկները։

«Քրդերը ցույց տվեցին, որ նրանք հենվելու են ամերիկացիների վրա, հավանաբար, անկեղծ հավատալով, որ Վաշինգտոնի խոստումները կպաշտպանեն նրանց թուրքական էքսպանսիայից։ Այդ պատճառով մենք այսօր մի կողմ ենք քաշվել, և ինչպես նման դեպքերում ասում են իսրայելցիները, մենք երկու կողմերին հաղթանակ ենք մաղթում», – հայտնեց նա։

Այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» թուրքական զորքերն ու միավորումները կիրակի` մարտի 18-ին, մտել են Աֆրին։ Տարբեր տվյալներով` վերջին օրերին թուրքական ավիահարվածների և գնդակոծությունների զոհ են դարձել 289 մարդ, այդ թվում` ավելի քան 40 երեխա։

Աֆրինը լքած քուրդ աշխարհազորի հրամանատարությունը հայտարարել էր, որ շարունակելու է ավիահարվածներ հասցնել թուրքական ստորաբաժանումներին` խոստանալով թուրքերի համար իսկական մղձավանջ դառնալ։

Լրահոս
0