00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու երկիր՝ երկու կյանք կամ ինչպես է Բրեժնևը սպառնացել քերթել չեմպիոն Կեպեկյանի կաշին

© Sputnik / Laura SarkisianБывший Чемпион СССР и Франции по велоспорту Григор Кепекян
Бывший Чемпион СССР и Франции по велоспорту Григор Кепекян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ նախկին չեմպիոն Գրիգոր Կեպեկյանը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքին դավաճանելու համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Խորհրդային սպորտի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ հեծանվորդ Գրիգոր Կեպեկյանն այսօր ապրում է Լիոնում և ստացել է Ֆրանսիայի պատվավոր քաղաքացու կոչում։ Հեծանվասպորտի ԽՍՀՄ չեմպիոնին ժամանակին մեղադրել են հայրենիքի դավաճանության համար, դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Կեպեկյանը Լիոնում Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է ԽՍՀՄ-ից փախչելու և մեծ սպորտից հեռանալու մասին։

Փախուստ ԽՍՀՄ-ից

Գրիգոր Կեպեկյանը մանկուց է հեծանիվ սիրել և արդեն 17 տարեկանում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Բելգիա, 1976 թվական, մրցումներ, հայ մարզիկը զբաղեցրել է չորրորդ տեղը։

«Ամեն ինչ սկսվեց հենց այդ ժամանակ. ես հասկացա, որ չեմ ուզում վերադառնալ։ Մրցումներից հետո գիշերը հյուրանոցի պատուհանից իջա փողոց, նստեցի տաքսի և գնացի ոստիկանություն», — պատմեց Կեպեկյանը։

На площади имени отца Армана Баадуряна - Джебраила Баадуряна - Sputnik Արմենիա
Ինչպես հայը Թուրքիայում էլեկտրականություն անցկացրեց ու սուջուխով փրկեց հրեաների կյանքը

Բելգիացի ոստիկանները սկզբից մտածել են, որ խորհրդային մարզիկը մոլորվել է և 20 րոպե հետո նրա հետևից եկել են «յուրայինները»՝ խորհրդային մարդիկ։ Կեպեկյանի բախտը բերել է, բելգիացի ոստիկաններից մեկը լեհ է եղել ու հասկացել է ռուսերեն։ Հայ չեմպիոնը բացատրել է նրան, որ քաղաքական ապաստան է խնդրում և չի ուզում գնալ «յուրայինների» հետ։

«Սկանդալ ծագեց, ես այդ ժամանակ 17 տարեկան էի։ Բելգիան թեև վախենում էր ԽՍՀՄ-ի արձագանքից, բայց օգնեց. ինձ թաքցրին Բրյուսելի վանքերից մեկում մինչև չափահաս դառնալս», — պատմեց Կեպեկյանը։

ԽՍՀՄ-ը Բելգիայից պահանջել է հանձնել Կեպեկյանին, բայց բելգիացիները պատասխանել են, որ նա փախել է ԱՄՆ։ ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը սպառնացել է քերթել Կեպեկյանի կաշին, երբ նա վերադառնա ԽՍՀՄ, կատակով պատմում է նախկին չեմպիոնը։

Ամենաբարդը եղել է «հայրենիքի դավաճանի» ընտանիքի վիճակը. Կեպեկյանի հորը երկու անգամ տարել են Մոսկվա՝ հարցաքննելու։ ԽՍՀՄ-ում Կեպեկյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկմանև հայրենիքի դավաճանհայտարարել։

Площадь Понсэ, Лион, Франция - Sputnik Արմենիա
Հայաստանը Քարդաշյանով են ճանաչում, կամ ինչու հայ լրագրողները նեղսրտեցին ֆրանսիացու ասածից

«Ես ինձ դավաճան չեմ համարում, պարզապես այլևս չէի ցանկանում ապրել այդ երկրում։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, մեծ սպորտից հեռանալն էր», — պատմեց Կեպեկյանը։

Կեպեկյանը խորհրդային գաղափարախոսության հանդեպ հակակրանք է ունեցել դեռ մանկուց, երբ իմացել է ընտանիքի պատմությունը։ Կեպեկյանի պապն Օսմանյան կայսրության տարիներին Հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից փախել է Լիոն։ 1936թ-ին զանգվածային հայրենադարձության ֆոնին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան։

«Նրանց բնակեցրել են Շահումյան գյուղում՝ փայտե տան մեջ, իսկ երբ պապս խնդրել է, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա գնալ, խորհրդային իշխանությունը գնդակահարել է նրան», — պատմեց Կեպեկյանը։

Կյանքը զրոյից

Կեպեկյանը մեծ սկանդալից հետո հաստատվել է ֆրանսիական Լիոնում, որտեղ ապրել է հորական տատը։ Նա փորձել է շարունակել սպորտային կարիերան և նույնիսկ դարձել է Ֆրանսիայի հեծանվասպորտի չեմպիոն։

Ресторан Инч ка - Sputnik Արմենիա
Ինչու է «Ինչ կա»–ն տարածված ֆրանսիացիների շրջանում. հայկական խոհանոցի բումը Լիոնում

«Ինձ տվեցին հաղթողի գավաթը, սակայն ես այդպես էլ չստացա տիտղոսը, քանի որ Ֆրանսիայի քաղաքացի չէի։ Ինձ քաղաքացիություն տվեցին երեք տարի երկրում մշտական բնակությունից հետո։ Հենց այդ ժամանակ էլ դուրս մնացի սպորտից, ինչը հավասարազոր էր կարիերայիս կործանմանը», — պատմեց Կեպեկյանը։

Նա Ֆրանսիայում զրոյից է սկսել կյանքը։ Հեռացել է սպորտից, սկսել է գումար վաստակել մեքենաներ վաճառելով։ Այսօր նա երկու դուստր ունի արաբական արմատներով ֆրանսուհու հետ առաջին ամուսնությունից։ Կեպեկյանի խոսքով՝ նրանք դաստիարակվել են հայկական ոգով, կնքվել են Էջմիածնում, գիտեն հայերեն և հաճախ են մեկնում Հայաստան։

Նախկին չեմպիոնի երկրորդ կինը Հայաստանից է։ Այսօր Կեպեկյանն ապրում է Ֆրանսիայում հաշմանդամության թոշակով, քանի որ ողնաշարի խնդիրներ ունի։

Հայաստանի նկատմամբ սերը

Նա կարող էր առանց վախենալու Հայաստան գալ միայն 1998թ-ին, այդ ժամանակ էլ եկել է Երևան։ Կեպեկյանը 2000-ականների սկզբին 5-6 տարի շարունակ հեծանվասպորտի հայ-ֆրանսիական մրցումներ է կազմակերպել Երևանում, որոնց մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից։

Николя Наталини - Sputnik Արմենիա
Ինչպես ֆրանսիացին վճարեց «ալարկոտության» համար և հայտնվեց Հայաստանում. բացառիկ հարցազրույց

Սակայն շուտով դադարել է, քանի որ Հայաստանի կառավարությունը չի աջակցել նրա նախագծին, հետո էլ հեծանվասպորտով հետաքրքրվողները շատ չեն եղել։

«Թանկարժեք մարզաձև է։ Մեկ հեծանվի արժեքը, որով կարելի է մասնակցել մրցման, մոտ 25 հազար դոլար է, և պետք են նման 5-6 հեծանիվներ», — ասաց Կեպեկյանը։

Այսօր նա երազում է մարզիչ աշխատել Հայաստանում և օգնել երկրին զարգացնել այդ մարզաձևը։

«Երբ առաջին անգամ Երևանում նոր հեծանվային ուղի տեսա, որն իտալացիներն էին կառուցել, աչքերս լցվեցին», — խոստովանեց Կեպեկյանը։

Նա նշեց, որ Հայաստանում բոլոր պայմանները կան այդ մարզաձևը զարգացնելու և երկիրը միջազգային մրցումներում ըստ արժանվույն ներկայացնելու համար։ Միակ բանը, որն անհրաժեշտ է, պետության աջակցությունն է։

Լրահոս
0