00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Մարկեսը լռեցրեց Վայնշտայնին, և «100 տարվա մենությունը» սերիալ չդարձավ

© AFP 2024 / Jorge UZONГабриэль Гарсиа Маркес
Габриэль Гарсиа Маркес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաբրիել Գարսիա Մարկեսն իր «100 տարվա մենություն» վեպի իրավունքները ոչ մեկին չէր վաճառում, բայց մի անգամ բաղձալի ձեռքբերմանը շատ մոտ էր հռչակավոր, իսկ հետո տխրահռչակ պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը։

Հարվի Վայնշտայնը գրողի հետ անձամբ էր ծանոթ ու անգամ հասցրել էին միասին համագործակցել, քանի որ Մարկեսի հեղինակած սցենարով «Էրենդիրա» ֆիլմի դիստրիբուցիան իրականացրել էր Miramax-ը, որի տնօրեններից էր Հարվին:

Колумбийский писатель Габриэль Гарсия Маркес - Sputnik Արմենիա
Գարսիա Մարկեսին ավելի քան 20 տարի լրտեսել են

Ու չնայած նրան, որ ֆիլմի նախապատրաստական շրջանում մի շարք անհամաձայնություններ էին ծնվում, ու Մարկեսին անվերջ ստիպում էին ֆիլմը կրճատել, այնուամենայնիվ գրողի ու պրոդյուսերի միջև մնացել էին քիչ թե շատ բարիդրացիական հարաբերություններ, որոնցից էլ մի օր փորձեց օգտվել Վայնշտայնը:

Վերջինիս համար «Հարյուր տարվա մենությունը» էկրանավորելու հեռանկարն իսկական մարտահրավեր էր, քանզի գիրքը երբևէ չէր էկրանավորվել ու լիովին համապատասխանում էր Հարվիի ամենակուլ հավակնություններին

Մի անգամ «Միրամաքսը» կազմակերպել էր Ջուզեպպե Տորնատորեի «Սինեմա պարադիզո» ֆիլմի ցուցադրությունը: Վայնշտայնը տեսնելով, որ Մարկեսի գոհ է ֆիլմից, մոտեցավ գրողին` փորձելով հարմար պահը չկորցնել ու ոտքի վրա բանակցել «100 տարվա մենությունը» էկրանավորելու հարցով։

Մարկեսը կեսկատակ-կեսլուրջ դրեց հետևյալ պայմանը.

— Համաձայն եմ, եթե պարտավորվեք նկարահանել 100 սերիա, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը կլինի 2 րոպե ու կպարտավորվեք տարվա ընթացքում նկարահանել ու թողարկել միմիայն մեկ սերիա, այսինքն ամբողջ սերիալը կտևի 100 տարի:

Սովորաբար ուրիշներին լռեցնող Վայնշտայնը լռեց, նախագիծն էլ բնականաբար չստացվեց` դառնալով միայն հուշ Վայնշտայնի հիշողություններում։ Հիմա այլևս չի էլ ստացվի, քանի որ երկուսն էլ չկան, մեկը ՝ բառի բուն, մյուսը՝ մասնագիտահամբավային իմաստով:

Մնում է միայն պատկերացնել, թե անկախ ֆիլմի որակից որքան աննախադեպ կինեմատոգրաֆիկ ու մշակութաբանական ֆենոմեն կլիներ, եթե հանկարծ ու հանկարծ այդ գաղափարը իրագործվեր:

Гильермо дель Торо - Sputnik Արմենիա
«Մայրիկ, թեյնիկը դիր, Օսկար եմ բերում», կամ ինչպես ջրի ձևը հաջողության բանաձև դարձավ

Միայն պատկերացրեք՝ ամբողջ տարի սպասում ենք մեկ-երկու րոպեի ու գիտակցում, որ կյանքում չի լինի որևէ մեկը, ով սեփական կյանքի օրոք կտեսնի ամբողջ սերիալը, չի լինի որևէ ռեժիսոր, որ կնկարահանի ամբողջ սերիալը, մեկ դերասան, որ կնկարահանվի բոլոր սերիաներում։ Եվ այսպես շարունակ Բուենդիաների պես բոլորը կգային միմյանց փոխարինելու շառավիղների այս հանճարեղ շրջապտույտում:

Անկախ որակական վայրիվերումներից` ֆիլմն իր տեսակով կլիներ միակը, որը կինոյի պանթեոնում կապրեր յուրօրինակ 100 տարվա մենության մեջ, ու միայն 100 տարի հետո կհավաքվեին ապագայի մարդիկ հատուկ եզակի ցուցադրության, որի շրջանակում հնարավորություն կունենային առաջին անգամ դիտելու ընդամենը 3 ժամ 20 րոպե տևողությամբ աշխարհում միակ անտրոպոմորֆ դարակազմիկ ֆիլմը, մի ունիկալ կինոգիտական և արվեստաբանական արտեֆակտ, որը ինքն իրենով կարտացոլեր կինոյի

դարեկան պատմությունը՝ ոչ թե միջնորդավորված դոկումենտալ, այլ բնականոն, առավելապես հավաստի ճանապարհով ցույց տալով կինոյի թե՛ տեխնիկական, թե՛ կոնցեպտուալ ու մնացած բոլոր տեսակի զարգացումները այդ 100 տարիների ընթացքում:

Ֆիլմը կլիներ երկարաձիգ, բայց այնուամենայնիվ ավարտուն, ինչպես և Բուենդիաների տոհմի պատմությունը:

Ահա այսպիսին էր Մարկեսը. պրագմատիկ առաջարկից կարողանում էր շատ իմիջիայլոց ձևակերպել հայեցակարգ, որն այդ սահմանափակ մոդելից կարող էր հասնել տիեզերական, պատմամփոփ և մետաֆիզիկական մասշտաբների:

Գաղափարն անիրական էր, բայց միևնույն ժամանակ իրատեսական, ճիշտ համապատասխան իր ռեալիզմ թվացող մոգականությանը և մոգական թվացող ռեալիզմին:

Լրահոս
0